Հացի օրենքներ
Արտաքին տեսք
Հացի օրենքներ (անգլ.՝ Corn Laws), Մեծ Բրիտանիայում, XV—XIX դդ. հացահատիկի և գյուղատնտեսական այլ մթերքների ներմուծումն ու արտահանումը կարգավորող (հիմնականում՝ ներմուծման բարձր և արտահանման ցածր մաքսեր սահմանելու ուղիով) օրենքների ընդհանուր անվանումը։ Հացի օրենքներով ներքին շուկայում կրճատվում էր գյուղատնտեսական մթերքների ծավալը, բարձրանում գինը։
Անգլիական կառավարությունը 1846 թվականին հացի օրենքները վերացրեց։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 327)։ |
|