Գրանադա (Նիկարագուա)
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Գրանադա | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Համայնք | Granada Department?[1] | ||||
Հիմնադրված է | ապրիլի 21, 1524 թ. | ||||
Մակերես | 592,1 կմ² | ||||
ԲԾՄ | 73 մետր | ||||
Բնակչություն | 105 171 մարդ (2005)[2] | ||||
Ժամային գոտի | UTC-6 | ||||
Փոստային դասիչ | 43000 | ||||
| |||||
Սանտյագո-դե-Գրանադա (իսպ. Santiago de Granada), Նիակարագուայի՝ մեծությամբ երրորդ քաղաքը՝Մանագուա մայրաքաղաքից և Լեոնից հետո, Գրանադա շրջանի վարչական կենտրոնն է։
Աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը տեղակայված է Նիկարագուա լճի հյուսիս-արևմտյան հատվածում[3][4][5]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրվել է 1524 թվականի դեկտեմբերի 8-ին իսպանական կոնկիստադորների[4] կողմից, անվանակոչվել է ի պատիվ իսպանական Գրանադա քաղաքի։ Այն համարվում է Կենտրոնական Ամերիկայի ամենահին քաղաքը և Նիկարագուայի համար ունի պատմական կարևոր նշանակություն[5]։
XVII - XVIII դարերում քաղաքը երեք անգամ թալանվել է անգլիացի ծովահենների կողմից[6]։
1855 թվականի Վ. Ուոքերի վարձկանների Նիկարագուա արշավանքից հետո (1855 թվականի հոկտեմբերի 13 -ին, նա գրավեց Գրանադա քաղաքը և 1856 թվականի հունիսին հայտարարեց իրեն Նիկարագուայի նախագահ, սակայն հանդիպեց տեղի բնակչության դիմադրությանը) Գրանադա քաղաքը (այն ժամանակ` երկրի երկրորդ ամենամեծ և ամենակարևոր քաղաքը) 1956 թվականի դեկտեմբերի 14-ին վարձկանների՝ երկրից նահանջելուց հետո քաղաքը արդեն ամբողջովին այրված էր[6]։ Հետագայում քաղաքը կրկին վերակառուցվել է, այդ ժամանակից ի վեր քաղաքի հին հատվածն ունի ուղղանկյուն դասավորություն` նեղլիկ փողոցներով և միհարկանի տներով[5]։
1893 թվականին քաղաքի բնակչությունը կազմում էր մոտ 15 հազար մարդ։ Այդ ժամանակ այն համարվում էր առևտրի կենտրոն (հիմնական ապրանքներն էին՝ կակաո, ինդիգո, բուրդ և կաշի), այստեղ նաև գործում էր արհեստագործական արտադրություն[7]։ Երկաթուղու կառուցումից հետո քաղաքի նշանակությունն ավելի մեծացավ[3]։
1912-ից 1925 և 1926-ից 1933 թվականներին գաղաքը շրջափակված էր ամերիկյան զորքերի կողմից, և քաղաքում այդ ժամանակ շատ էին ամերիկյան զինվորները։ 1929 - 1931 թվականներին Գրանադան համարվում էր ԱՄՆ-ի Ճարտարագետների կորպուսի արշավախմբի հիմնական մատակարարման բազան (300 զինծառայող՝ հրամանատար փոխգնդապետ Դ. Սուլթան), ովքեր հնարավոր դարձրեցին Նիկարագուայի ջրանցքի կառուցումը[8]։
1962 թվականին քաղաքի բնակչությունը կազմում էր 32,4 հազար[6], իսկ 1968-1974 թվականներին 40 հազար մարդ։ Այդ ժամանակ այստեղ գործում էր բուսական յուղի (պատկանում էր ամերիկյան ընկերությանը) և շաքարավազի արտադրություն[3][4]։
1985 թվականին քաղաքի բնակչությունը կազմում էր 89 հազար մարդ, տնտեսության հիմնական ճյուղը սննդի արդյունաբերությունն էր[9]։
2006 թվականին քաղաքի բնակչությունը կազմում էր 90,9 հազար մարդ, արդյունաբերության հիմնական ճյուղերը համարվում էին առևտուրը և զբոսաշրջությունը։ Բացի այդ, այստեղ գործում էին սննդի (արտադրվում էր բուսական յուղ, շաքար և այլն) և փայտամշակման արդյունաբերության ձեռնարկություններ[5]։
Ներկայիս կարգավիճակը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրանադայի փողոցների մեծ մասը նեղլիկ է, քանի որ քաղաքը զարգացել է ավտոմեքենաների հայտնվելուց դարեր առաջ։ Այդ պատճառով այսօր փողոցների մեծ մասերում երթևեկությունը միակողմանի է։
1990-ական թվականներից սկսած քաղաքը միջոցներ է տրամադրել Գրանադայի պատմական շատ շինությունների վերականգնման համար։ Իսպանիայի կառավարությունը ևս ֆինանսական աջակցություն է ցուցաբերել քաղաքի վերականգնման համար։ Այդպիսի նախագծերից է Կալլե-Լա-Կալսադայի վերածումը հետիոտնային փողոցի։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի միջով են անցնում երկաթուղին[3] և մի քանի ավտոճանապարհներ։
Նիկարագուա լճի հյուսիս-արևելյան ափի նավահանգիստը ևս գործում է[3]։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրանադա քաղաքը գլխավորապես բնակեցված է իսպանացիների կողմից։ Այստեղ նաև ապրում են Միացյալ Նահանգներից, Կանադայից, Իսպանիայից, Գերմանիայից, Իտալիայից, Իռլանդիայից, Ավստրիայից, Նիդերլանդներից և Ֆրանսիայից եկած ժովուրդներ։
Մինչև վերջերս Նիկարագուան գրանցում է զբոսաշրջության աննախադեպ աճ։ Դա իր հերթին ավելացնում է օտարերկրացիների մուտքը Գրանադա, ովքեր տուն էին փնտրում գնելու համար, և քաղաքի բնակչությանը ավելացան մեծ թվով եվրոպացիներ և ամերիկացիներ։ Անշարժ գույքի գները սկսեցին աճել` արտասահմանցիների հետաքրքրության և հետագա ներդրումների արդյունքում։ Այնուամենայնիվ, 2018 թվականի քաղաքացիական հակամարտության պատճառով ԱՄՆ պետքարտուղարությունը ճանապարհորդական խորհուրդներ է տվել, վկայակոչելով «քաղաքացիական անկարգություններ, հանցագործություն, առողջապահության սահմանափակ հասանելիություն և օրենքների կամայական կիրառում» կանոններին։
2020 թվականին ԱՄՆ-ն անցկացրեց 4-րդ մակարդակի խորհրդակցություն, կոչ անելով` «Մի՛ ճանապարհորդիր»՝ COVID-19- ի պատճառով։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականին քաղաքի բնակչությունը կազմում էր 83 439 մարդ[10].
Քաղաքի բնակչության դինամիկան ըստ տարիների.
1971 | 1995 | 2000 | 2005 | 2013 |
---|---|---|---|---|
35 422 | 71 783 | 81 933 | 79 418 | 83 439 |
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Գաղութային ճարտարապետություն
-
Փողոց քաղաքում
-
Սբ. Ֆրանցիսկի եկեղեցի
-
Քաղաքի պատկերը երեկոյան
-
Ատրավեսադայի փողոց
-
Տաճարում
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բադախոս (իսպ. Badajoz), Իսպանիա
Կորո (իսպ. Santa Ana de Coro), Վենեսուելա
Տեռասա (իսպ. Terrassa), Իսպանիա
Բարսելոնա (իսպ. Barcelona), Իսպանիա
Մայնի Ֆրանկֆուրտ (գերմ. Frankfurt am Main), Գերմանիա
Դոս Էրմանաս (իսպ. Dos Hermanas),Իսպանիա
Կարտագո (իսպ. Cartago), Կոստա Ռիկա
Անտիգուա (իսպ. Antigua), Գվատեմալա
Կոմայագուա (իսպ. Comayagua), Հոնդուրաս
Սանտա Տեկլա (իսպ. Santa Tecla), Սալվադոր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ GEOnet Names Server — 2018.
- ↑ 2005 Nicaraguan census
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Гранада // Большая Советская Энциклопедия. / под ред. А. М. Прохорова. 3-е изд. том 7. М., «Советская энциклопедия», 1972.
- ↑ 4,0 4,1 4,2 Гранада // Латинская Америка: энциклопедический справочник (в 2-х тт.) / гл. ред. В. В. Вольский. том 1. М., «Советская энциклопедия», 1979.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Гранада, город в Никарагуа // Большая Российская Энциклопедия / редколл., гл. ред. Ю. С. Осипов. том 7. М., научное издательство «Большая Российская Энциклопедия», 2007. стр.621
- ↑ 6,0 6,1 6,2 Р. Е. Лещинер. Никарагуа. М., "Мысль", 1965. стр.38
- ↑ «Гранада, город в Никарагуа». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ On the trail of the Forty-Niners // "Popular Mechanics", January 1932. pages 52–57
- ↑ Гранада // Большой энциклопедический словарь (в 2-х тт.). / редколл., гл. ред. А. М. Прохоров. том 1. М., "Советская энциклопедия", 1991. стр.334
- ↑ «Granada» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 17-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- R. Lacayo. Granada, Nicaragua. Madrid, 1998. (իսպ.)