Հիլսբորո (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիլսբորո
Բնութագիր
Երկարություն45
Ավազանի մակերես350 կմ²
Գետաբերանի տեղակայումCharlottetown Harbour?[1][2]
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերHornes Creek?[1]
ԵրկիրԿանադաԿանադա
ԵրկրամասԷդուարդ արքայազնի կղզի

Հիլսբորո (անգլ.՝ Hillsborough River), գետ Քուինս շրջանում և Էդուարդ արքայազնի կղզում (Կանադա)։ Գետի երկրորդ անվանումը Իսթ Ռիվեր է (անգլ.՝ East River

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետը սկիզբ է առնում Էդուարդ արքայազնի կղզու հյուսիսային ափից ոչ հեռու գտնվող Հեդ օֆ Հիլսբորոյից, որը հիմնականում հոսում է հարավ-արևմուտքով, Շառլոթաուն գավառական քաղաքի մոտով, թափվում է Շառլոթաուն Հարբոր ծոցում և առաջանում է երեք գետերից՝ Հիլսբորոյից (Իսթ Ռիվեր), Յորքից (Նորթ Ռիվեր) և Էլիոթից (Ուեսթ Ռիվեր)։ Շառլոթաուն Հարբորը ջրանցքով կապված է Նորթամբերդլենի ծոցին, որը պատկանում է Սուրբ Լավրենտիոս ծոցի ջրավազանին։ Գետը կղզին բաժանում է երկու մասի[3], որը դարեր շարունակ եղել է տրանսպորտային հարմար ճանապարհ։ Գետի գրեթե 75%-ը ունի մակընթացային ազդեցություն (մինչև Մաունթ Սթյուարտ)։ Գետը ունի կիլոմետր երկարությամբ գետաբերան։

Բնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիլսբորոյի ջրավազանը, որտեղ կան աղի և քաղցրահամ ջրեր, տալիս է բնական միջավայր վայրի կենդանիների համար։ Այսեղ հիմնականում շատ են ջրային թռչունները, մշկառնետները և աղվեսները։ Գլենֆանան կղզում բնակվում են հարյուրավոր զույգ կապույտ ձկնկուլներ։ Ջրերում բնակվում են ոչ միայն քաղցրահամ ջրերում ապրող, այլ նաև ծովային ձկներ, այդ թվում՝ իշխանը, բծավոր պերկեսը, եվրոպական սաղմոնիկը, թյունոսը և օձաձուկը։

Գետավազանում կան բնության հատուկ պահպանվող տարածքներ որտեղ աճում են հասուն կարմիր կաղնիները։ Հիլսբորոյի ավազանում նաև աճում են 57 հազվագյուտ տեսակի անոթավոր բույսեր[4]։

1997 թվականին Հիլսբորո գետը ներգրավվել է Կանադայի մեծ գետերի ցանկին (Canadian Heritage Rivers)[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Canadian Geographical Names Data Base, base de données toponymiques du Canada, Canadian Geographical Names DatabaseNatural Resources Canada.
  2. Toporama
  3. «Հիլսբորո գետի սխեման». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
  4. «Canadian Heritage Rivers — Hillsborough River». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
  5. «Canadian Encyclopedia. Canadian Heritage Rivers». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիլսբորո (գետ)» հոդվածին։