Հութերս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հութերս
Hooters 2013.png
Տեսակ restaurant chain
Հիմնադրված Ապրիլի 1, 1983[1]
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Քլիրուոթեր, Ֆլորիդա, ԱՄՆ
Իրավ. կարգավիճակ Գործող
Շտաբակայան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ատլանտա, Ջորջիա, ԱՄՆ
Մասնաճյուղեր Մոտ 460[2]
Արդյունաբերություն Սննդի սպասարկում
Տեսականի Բուրգերներ, հավի թևիկներ,
ծովամթեր, ալկոհոլային խմիչքներ
Վերադաս կազմակերպություն Chanticleer Holdings, Inc.
Անձնակազմ 25 000 մարդ
Հիմնադիր Lynn D. Stewart
Կայք Hooters.com
Հութերսի մատուցողուհիների խմբակային լուսանկար

«Հութերս» (անգլ.՝ Hooters), ամերիկյան «Hooters of America, Incorporated» (տեղակայված Ատլանտայում) և «Hooters, Incorporated» (տեղակայված Քլիրուոթերում) մասնավոր անդրազգային ռեստորանային ցանցերի ապրանքանիշային անվանում։ «Hooters» անվանումն ունի երկիմաստ գործածություն՝ վերաբերելով բվի կռնչոցին (hooting), ինչպես նաև ամերիկյան ժարգոնում նկարագրում է կնոջ կուրծքը։

Ցանցի թիրախային հաճախորդները տղամարդիկ են, ինչի պատճառով մասնաճյուղերում սպասարկում են բաց հագուստով երիտասարդ կանայք (Hooter Girls)։ Մատուցողուհիների ֆիզիկական գրավչությունն ու ցանկասեր պահվածքը հանդիսանում է «Հութերսի» հիմնական այցեքարտը։ Արագ սննդի ցանց չի համարվում, չնայած ճաշացանկում կարելի է գտնել տարբեր տեսակի համբուրգերներ և սենդվիչներ։ Ռեստորանում կարելի նաև պատվիրել ստեյք, ծովային ուտեստներ, աղցաններ և հավի թևիկներ։ Գրեթե բոլոր մասնաճյուղերն ունեն ալկոհոլային խմիչքների իրացման լիցենզիա։ Ցանցում առավել տարածված ալկոհոլային խմիչքներն են գարեջուրը և գինին։ Ռեստորաններում վաճառվում են նաև թեմատիկ շապիկներ, վերնաշապիկներ և զանազան հուշանվերներ։

2014 թվականի դրությամբ Միացյալ Նահանգներում գործում է ավելի քան 460 մասնաճյուղ, որոնք տեղակայված են 44 նահանգներում, ինչպես նաև Ամերիկյան Վիրջինյան կղզիներում և Գուամում։ Ցանցը գործունեություն է ծավալում նաև 24 այլ երկրներում։ Առաջին անդրազգային մասնաճյուղը բացվել է Սինգապուրում։ Ներկա պահին գոյություն ունեն միջազգային մասնաճյուղեր Ավստրալիայում, Ավստրիայում, Արուբայում, Բրազիլիայում, Գերմանիայում, Գվատեմալայում, Դոմինիկյան Հանրապետությունում, Էլ Սալվադորում, Էկվադորում, Թայլանդում, Թայվանում, Կանադայում, Կոլումբիայում, Կոստա Ռիկայում, Հարավային Կորեայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Հունգարիայում, Ճապոնիայում, Մեծ Բրիտանիայում, Մեքսիկայում, Շվեյցարիայում Չեխիայում, Չինաստանում, Պանամայում և Ֆիլիպիններում։ Անդրազգային խոշորագույն կետերը տեղակայված են Սինգապուրում, Տոկիոյում և Սան Պաուլույում։

Մշակութային հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հարավային այգի» անիմացիոն սիթքոմի սերիաներից մեկում ցուցադրվում է «Չամիչներ» անվամբ ռեստորան, որի մատուցողուհիները նման են «Հութերսի» աղջիկներին։
  • «Սիմփսոններ» անիմացիոն սիթքոմում Բարտ Սիմփսոնի դպրոցական թշնամի Նելսոնի մայրն աշխատում էր «Հութերսում», սակայն ավելորդ քաշ հավաքելու պատճառով ռեստորանի ղեկավարությունը կնոջն հեռացնում է աշխատանքից։
  • «Բլրի արքան» մուլտսերիալում «Բազումս» ռեստորանն հանդիսանում է «Հութերսի» ծաղրապատճենը։
  • «Անկասելիները» (գլխ. դերերում՝ Դենզել Վաշինգտոն, Քրիս Փայն) ֆիլմում Մայա և Նիքոլ Բարնսերն աշխատում էին որպես «Հութերսի» մատուցողուհիներ։
  • «Մեծ հայրիկ» (գլխ. դերերում՝ Ադամ Սենդլեր) ֆիլմում մի քանի անգամ հիշատակվում է «Հութերսի» մասին։
  • «Հայտարարում եմ ձեզ Չակ և Լարի» (գլխ. դերում՝ Ադամ Սենդլեր, Քևին Հարթ) ֆիլմում երբ գլխավոր հերոսները դուրս են գալիս հիվանդանոցից, նրանց են մոտենում «Հութերսի» համազգեստով կանայք։
  • «Օֆիս» (գլխ. դերում՝ Սթիվ Կարել) սիթքոմում գլխավոր հերոս Մայքլ Սկոտը «Հութերսի» մշտական հաճախորդ է։
  • «Միախառնում» (գլխ. դերերում՝ Ադամ Սենդլեր, Դրյու Բերիմոր) ֆիլմում Ջիմի և Լոուրենի կույր ժամադրությունը տեղի է ունենում «Հութերսում»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հութերսի պատմությունը», վերցված է` մարտի 6, 2013.
  2. ««Հութերսի» մասին»։ «Hooters.com»։ Վերցված է հոկտեմբերի 6, 2013 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]