Jump to content

Հինգ քաղաքակիրթ ցեղեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հինգ քաղաքակիրթ ցեղերի ներկայացուցիչներ։ Պատկերների վրա ձախից աջ, վերից վար՝ Սեքվոյա, Պուշմատախա, Սելոկտա, անհայտ, Օցեոլա: Պատկերնռրը ստեղծվել են 1775 - 1850 թվականներին։

Հինգ քաղաքակիրթ ցեղեր (անգլ.՝ Five Civilized Tribes), եզր, որով նշվում են ԱՄՆհնդկացիների հինգ ցեղերը՝ չերոկիները, չիկասոները, չոկտոները, կրիկները և սեմինոլները, որոնք 19-րդ դարի սկզբում ընդունել էին սպիտակամորթ գաղութականների սովորույթները և ձեռքբերումները, և հաստատել էին հարևանների հետ բավականին լավ հարաբերություններ։

Այս ցեղերի մշակութային փոփոխության գործընթացը սկսեցին Ջորջ Վաշինգտոնը և Հենրի Նոկսը, ընդ որում չերոկիները և չոկտոները հաջողությամբ ընդունել էին եվրոպա-ամերիկյան մշակույթը[1]։

Վաշինգտոնը կարծում էր, որ հնդկացիները ունեն սպիտակամորթների հետ հավասար իրավունքներ, սակայն ավելի պարզունակ հասարակական կազմակերպում։ Նա ձևակերպեց «քաղաքակրթության անցման» քաղաքականության սկզբունքները, որոնք հետագայում շարունակեց իրականացնել Թոմաս Ջեֆերսոնը[2]։

Պատմաբան Ռոբերտ Ռեմինին, Էնդրյու Ջեքսոնի կենսագրության հեղինակը, գրում էր՝ «նրանք կարծում էին, որ հենց որ հնդկացիները կընդունեն մասնավոր սեփականության կիրառումը, տների կառուցումը, ֆերմերությունը, երեխաների կրթությունը, կընդունեն քրիստոնեությունը, նրանց կընդունեն սպիտակամորթ ամերիկացիները»[3]։

Վաշինգտոնի 6 կետանոց պլանը ներառում էր՝

  • հնդկացիների նկատմամբ անաչառ արդարադատություն,
  • հնդկացիների հողերի գնումը հստակ ձևակերպված իրավական ակտերի հիման վրա,
  • առևտրի խթանում,
  • խրախուսել փորձերը, որոնք ուղղված կլինեն հնդկացիների քաղաքակրթացմանը կամ հնդկացիների հասարակության «բարելավմանը»,
  • հնդկացիներին «նվերներ» ներկայացնելու նախագահի իրավունքը,
  • հնդկացիների իրավունքների խախտողների նկատմամբ պատիճների կիրառումը[4]։

Կառավարությունը նշանակեց գործակալների, այնպիսիք ինչպես Բենջամին Հոկինսը, որոնք ապրում էին հնդկացիների մեջ և ուսուցում էին նրանց սպիտակամորթների կյանքի առանձնահատկություններին, այդ թվում նաև սեփական օրինակով[1]։ Հարավ-արևելքի ցեղերը ընդունեցին Վաշիգտոնի քաղաքականությունը, հիմնեցին դպրոցներ, սկսեցին կիրառել ֆերմերությունը, ընդունեցին քրիստոնեություն և սկսեցին կառուցել նույնպիսի տներ ինչպես և իրենց սպիտակամորթ հարևաններինն էին։ Շատ հնդկացիների ֆերմաներ ունեին նաև սևամորթ ստրուկներ։

«Հինգ քաղաքակիրթ ցեղերը» ի սկզբանե բնակվում էին ԱՄՆ-ի հարավ-արևելքում։ Սակայն, նրանց հողերը գայթակղում էին ԱՄՆ-ի հարավից եկած նորաբնակներին։ Այդ պատճառով ԱՄՆ-ի հարավում առաջ եկավ շարժում, որի պահնջն էր հնդկացիների վերաբնակեցումը։ 1830 թվականին նախագահ Էնդրյու Ջեքսոնը, որին ընտրությունների ժամանակ սատարում էր այս շարժումը, ստորագրեց Հնդկացիների վերաբնակեցման մասին օրենքը, որի համաձայն Հինգ ցեղերի հնդկացիները ստիպողաբար վերաբնակեցվեցին նրանց համար հատուկ ստեղծված Հնդկացիների տարածքներ (այժմ Օկլահոմա նահանգի արևելյան մաս)։ Հնդկացիներից շատերը ճանապարհին կամ նոր տեղերում մահացան։ Այս վերաբնակեցումը պատմագրության մեջ ստացավ Արցունքների ճանապարհ անվանումը։

ԱՄՆ քաղաքացիական պատերազմի ժամանակ չոկտոները և չիկասոները կռվում էին, որպես կանոն, Կոնֆեդերացիայի կողմում, միևնույն ժամանակ մասկոգները, սեմինոլները և հատկապես չերոկիները բաժանվել էին երկու հակամարտող կողմերի միջև։ Արդյունքում չերոկիների մեջ տեղի ունեցավ մինի-քաղաքացիական պատերազմ։

Օկլահոմա վերաբնակեցումից հետո ԱՄՆ կառավարությունը խոսք տվեց, որ հնդկացիների հողեր նոր սպիտակամորթ նորաբնակներ չեն բնակեցվի։ Այնուամենայնիվ, այս համաձայնությունը բազմաթիվ անգամներ անպատիժ խախտվում էր սպիտակամորթ նորաբնակների կողմից, ընդհուպ մինչև 1893 թվականը, երբ կառավարությունը պաշտոնապես թույլ տվեց բնակեցումը չերոկիների հողերի վրա։ 1907 թվականին Հնդկացիների տարածքները և Օկլահոմա տարածքը միավորվեցին Օկլահոմա նահանգի մեջ, որտեղ մինչ օրս «Հինգ ցեղերը» կազմում են բնակչության զգալի մասը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Perdue, Theda. «Chapter 2 "Both White and Red"». Mixed Blood Indians: Racial Construction in the Early South. The University of Georgia Press. էջ 51. ISBN 0-8203-2731-X.
  2. Remini, Robert. «"The Reform Begins"». Andrew Jackson. History Book Club. էջ 201. ISBN 0965063107.
  3. Remini, Robert. «"Brothers, Listen ... You Must Submit"». Andrew Jackson. History Book Club. էջ 258. ISBN 0965063107.
  4. Miller, Eric (1994). «George Washington And Indians, Washington and the Northwest War, Part One» (HTML). Eric Miller. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 2-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]