Սեմինոլներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սեմինոլների առաջնորդ Օցեոլան, նկ. Ջորջ Քեթլին

Սեմինոլներ (Seminole), հնդկացիների ցեղ, ծագումը՝ Ֆլորիդա, այժմ բնակվում են նաև Օկլահոմայի տարածքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցեղախումբը ձևավորվել է XVIII դարի սկզբին՝ ժամանակակից Ջորջիայի, Միսսիսիպիի և Ալաբամայի նահանգների տարածքում ապրող հնդկացիների (հիմնականում կրիկական ծագման), ինչպես նաև Հարավային Կարոլինայի և Ջորջիայի փախստական սևամորթ ստրուկների՝ միավորման արդյունքում։

XIX դարի միջնամասում, ԱՄՆ-ի կառավարությունը սեմինոլների մեծամասնությանը Ֆլորիդայից բռնությամբ արտաքսել է Օկլահոմայի հնդացիների ռեզերվացիա։ Ցեղախմբի մի փոքր հատված (300-500 մարդ) մնաց Էվերգլեյդսում՝ Ֆլորիդայի հարավում և կատաղի դիմադրությում ցույց տվեց ԱՄՆ-ի բանակին, որը սեմինոլների հետ ճակատամարտերում կորցրեց շուրջ 1500 զինվոր։ Ֆլորիդայի սեմինոլները այդպես էլ չհանձնվեցին ԱՄՆ-ի իշխանություններին և հպարտորեն անվանում են իրենց «Չհպատակեցված ժողովուրդ». նրանք հանդիսանում են հնդկացիների միակ ցեղը, որը չի ստորագրել ԱՄՆ-ի հետ խաղաղության պայմանագիրը։ Միևնույն ժամանակ, սեմինոլները հանդիսանում են «Հինգ քաղաքակիրթ ցեղախմբերից» մեկը։

Շուրջ 12 հազ. մարդկանցից բաղկացած սեմինոլների ցեղախումբը հողատարածքների է տիրում Ֆլորիդայում և Օկլահոմայում։ Ցեղախմբի հիմնական գործարարական հետաքրքրություններն են ծխախոտը, զբոսաշրջությունը և խաղային բիզնեսը։ 2006 թ-ին ցեղախումբը 965 միլիոն դոլարով գնեց համաշխարհային ճանաչում ունեցող Hard Rock Cafe ռեստորանների ցանցը։

Այսօր շուրջ 3100 սեմինոլներ բնակվում են Ֆլորիդայում, իսկ 6000 սեմինոլներ՝ Օկլահոմայում։ Ֆլորիդայի ռեզերվացիաներն են՝ Բրայթոնը, Իմմոկալին, Բիգ-Սայփրեսսը, Հոլլիվուդը և այլն։

Գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Mahon, John K.; Brent R. Weisman (1996). «Florida’s Seminole and Miccosukee Peoples». In Gannon, Michael (Ed.). The New History of Florida, pp. 183–206. University Press of Florida. ISBN 0813014158.