Սֆալերիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սֆալերիտ
Ընդհանուր
Կատեգորիամիներալների տեսակ
Բանաձև
(կրկնվող միավորը)
ZnS
Նիկել-Շտրունցի դասակարգում2.CB.05a[1]
Բյուրեղային համակարգԽորանարդային համակարգ
Ենթակատեգորիաsphalerite mineral group?[2][3] և սուլֆիդներ
Սֆալերիտ

Սֆալերիտ (հունարեն՝ ocpaXepoQ — անկայուն, խաբուսիկ), ցինկախաբ, սուլֆիդների կարգի միներալ, քիմիական կազմությունը՝ ZnS (67,1% Zn և 32,9% Տ), իզոմորֆ խառնուրդներ՝ Fe, Mn, Cd, Ge, Jn, Co, Hg։ Fe-ով հարուստ տարբերակները կոչվում են մարմատիտ, իսկ անգույն և թույլ գունավորվածները՝ կլեյոֆան։ Բյուրեղագիտական համակարգը խորանարդային, հեքսագոնային է։ Հանդիպում է հատիկավոր ագրեգատների կամ բյուրեղների ձևով։ Անխառնուրդ սֆալերիտը անգույն է։ Կարծրությունը՝ 3,5—4, խտությունը՝ 3900—4100 կիլոգրամ/մետր³։ Առաջանում է հիդրոթերմալ, ինչպես նաև նստվածքային հանքավայրերում։ Սֆալերիտի ցինկի հիմնական հանքանյութն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 220