Մարկազիտ
Արտաքին տեսք
| Մարկազիտ | |
|---|---|
| Ընդհանուր | |
| Կատեգորիա | միներալների տեսակ |
| Բանաձև (կրկնվող միավորը) | FeS₂ |
| Նիկել-Շտրունցի դասակարգում | 2.EB.10a[1] |
| Դանա դասակարգում | 2.12.2.1 |
| Բյուրեղային համակարգ | շեղանկյուն բյուրեղային համակարգ |
| Ենթակատեգորիա | marcasite mineral subgroup?[2] |
Մարկազիտ (ուշ լատ․ marcasita, բառն ունի պարսկական ծագում), ճառագայթող հրաքար, միներալ, բնական ծծմբային երկաթի (FeS2) բազմաձև տարբերակը։ Բյուրեղագիտական համակարգը ռոմբային է։ Առաջացնում է նիզակաձև, հաճախ բարդ կրկնաբյուրեղներ, կատարանման մակաճումներ, կլորավուն կոնկրեցիաներ կամ սև մրախառը զանգվածներ։ Գույնը՝ լատունի դեղին, փայլը՝ մետաղական։ Կարծրությունը՝ 6-6, 5, խտությունը՝ 4900 կգ/3։ Առաջանում է հիդրոթերմալ հանքավայրերում սպիրիտի, պիրոտինի և այլ սուլֆիդների հետ միասին։ Օգտագործվում է ծծմբաթթու ստանալու համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 323)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկազիտ» հոդվածին։ |
| ||||||