Ցելեստին
Արտաքին տեսք
Ցելեստին | |
---|---|
![]() | |
Ընդհանուր | |
Կատեգորիա | միներալների տեսակ |
Բանաձև (կրկնվող միավորը) | SrSO₄ |
Նիկել-Շտրունցի դասակարգում | 7.AD.35[1] |
Դանա դասակարգում | 28.3.1.2 |
Շերտի գույն | սպիտակ |
Բյուրեղային համակարգ | շեղանկյուն բյուրեղային համակարգ[2] |
Մոոսի կարծրություն | 3,25 ± 0,25 |
Ենթակատեգորիա | baryte mineral group?[3] և սուլֆատների կարգ |
Ցելեստին (լատ՝. caelestis-երկնագույն), միներալ։ Քիմիական կազմը՝ SrS04։ Բարիտի հետ առաջացնում է իզոմորֆ շարք։ Sr-ը մասամբ տեղակալվում է Ca-ով (կալցիումացելեստին)։ Բյուրեղագիտական համակարգը ռոմբային է։ Առաջացնում է սկավառականման, բրգաձև բյուրեղներ, հատիկավոր, թելավոր, թերթաձև ագրեգատներ։ Գույնը՝ անգույն, երկնագույն, սպիտակ, կանաչավուն։ Փայլը՝ ապակու։ Կարծրությունը՝ 3-3.5, խտությունը՝ 3960 կգ/մ3։ ԽՍՀՄ–ում հայտնի է Միջին Ասիայում, Պովոլժիեում, Ուրալում, արտասահմանում՝ Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Իտալիայում։ Ցելեստինի հումք է ստրոնցիումի միացությունների ստացման համար, որոնք կիրառվում են շաքարի, ապակու, դեղագործական արդյունաբերության մեջ, ինչպես նաև մետալուրգիայում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |