Յալուցզյան
Յալուցզյան | |
---|---|
Չինա-կորեական բարեկամության կամուրջը Յալուցզյանի վրա | |
Բնութագիր | |
Երկարություն | 813 |
Ավազանի մակերես | 39 800 կմ² |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Պեկտուսան հրաբուխ Չանբայշան սարահարթ |
Բարձրություն | 2744 մ |
Գետաբերան | Թափվում է Դեղին ծովի Արևմտա-Կորեական ծոցը, Սինիյջուի մոտ |
Գետաբերանի տեղակայում | Korea Bay?[1] |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Changjin-gang? և Changja River? |
Երկիր | Չինաստան |
Երկրամաս | Լյաոնին |
Գետը Վիքիպահեստում |
Յալուցզյան (չինարեն, պինյին տառադարձութամբ՝ Yalu jiang՝ «Յալու գետ», կորեերեն՝ Ամնոկկան), գետ Մանջուրիայում, Կորեական թերակղզուց հյուսիս, հանդիսանում է Չինաստանի և Հյուսիսային Կորեայի պետական սահմանագիծը։ Յալու անունը ծագում է մանջուրերեն բառից, որը նշանակում է «երկու երկրների սահման»։ Որպես բնական և պատմական սահման, Յալուցզյանը միշտ ունեցել է կարևոր քաղաքական, ռազմավարական, տնտեսական նշանակություն։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գետը սկիզբ է առնում Չանբայշան սարահարթում (Չինաստանի Գիրին նահանգ) և, հոսելով հարավարևմտյան ընդհանուր ուղղությամբ, թափվում է Արևմտա-Կորեական ծոց։ Երկարությունն է 813 կմ, ավազանի տարածքը՝ 63 000 կմ²։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յալուցզյան գետը հատկապես հայտնի է պատմության մեջ երկու ականավոր ռազմական իրադարձությունների կապակցությամբ.
- Յալու գետի ճակատամարտ (1894)՝ 1894 - 1895 թթ. Ճապոնա-չինական պատերազմի ընթացքում
- Յալու գետի ճակատամարտ (1904)՝ Ռուս-ճապոնական պատերազմի ընթացքում
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յալուցզյանի վրա կառուցված են մի շարք հիդրոէլեկտրակայաններ, որոնք էլեկտրական էներգիա են մատակարարում երկու հարևան երկրների քաղաքները։ Այդ էլեկտրակայաններից առանձնապես նշանավոր է Սուփհունի ՀԷԿ-ը, որը հանդիսանում է Ասիայի հզորագույն հիդրոէլեկտրակայաններից մեկը։ Գետը նավարկելի է մինչև Հեսան քաղաքը, իսկ ծովային նավերի համար՝ միայն մինչև գետաբերանից ոչ հեռու գտնվող չինական Դանդուն քաղաքը։ Ձմռանը գետը սառցակալում է։ Յալուցզյանն օգտագործվում է նաև տրանսպորտի և ձկնորսության նպատակներով՝ տեղացի բնակչության կողմից։ Կառույցներից ամենանշանավորը թերևս Չինա-կորեական բարեկամության կամուրջն է, որը միացնում է գետաբերանի մոտ գտնվող չինական Դանդուն և կորեական Սինիյջու քաղաքները (կառուցված՝ 1943 թվականին)։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յալուցզյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 105)։ |
- ↑ Ялу (ռուս.) // Малая советская энциклопедия / под ред. Н. Л. Мещеряков — 2 — Советская энциклопедия, 1936.