Պեկտուսան
Պեկտուսան (Չանբայշան) | |
---|---|
ko/백두산/zh/长白山 | |
![]() Հրաբուխ Պեկտուսան, ապրիլ 2003. պատկեր ՆԱՍԱ-ից | |
Տեսակ | լեռ և ստրատոհրաբուխ |
Երկիր | Հյուսիսային Կորեա/Չինաստան |
Տեղադրություն | Յանգանդո և Գիրին |
Լեռնաշղթա | Մանջուրո-Կորեական լեռներ |
Հրաբուխի ձև | Ստրատոհրաբուխ |
Վերջին ժայթքում | 1903 |
Բարձրություն (ԲԾՄ) | 2744[1] մ |
Պեկտուսան[2][3], ինչպես նաև Բայտոուշան[2][3] (կորեերեն՝ 백두산) կամ Չանբայշան (չին.՝ 长白山), Հյուսիսային Կորեայի ( գավառ Յանգանդո) և Չինաստանի (Գիրին նահանգ) սահմանին գտնվող պոտենցիալ ակտիվ հրաբուխ: Լեռան բարձրությունը 2744 մետր է (2750 մ[2]), համարվում է Մանջուրո-Կորեական լեռների բարձրագույն կետը, ինչպես նաև ողջ Մանջուրիայի և Կորեական թերակղզու[4]:
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հրաբուխը գտնվում է Չինաստանի սահմանի մոտ։ Լեռան գագաթին՝ Հրաբխի խառնարանում, գտնվում է Երկնային լիճը, որից սկիզբ է առնում Սունգարի գետը։ Հրաբխի լանջերին են գտնվում նաև Թումինզյան և Յալուցզյան գետերի ակունքները։
Լեռը աճում է տարեկան մոտ 3 մմ-ով, քանի որ մագման բաձրանում է նրա կենտրոնական մասում: Ամենաբարձր կետ տարվա մեջ 8 ամիս ծածկված է ձյան շերտով: Մինչեւ 1800 մ լանջը հարթ է: Կալդերան շրջապատող գագաթներից 16-ը 2500 մ-ից բարձր են:
1959 թվականին հրաբխի կորեական մասում ստեղծվեց Կորեայի ամենամեծ արգելոցը, իսկ մեկ տարի անց չինական կողմից հիմնվեց բնական արգելոց։ 1979 թվականին դրանք միացվել են և դարձել միջազգային կենսոլորտային արգելոց։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեկան միջին ջերմաստիճանը գագաթին մոտ -8,3 °C: Ամռանը ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 18 °C, իսկ ձմռանը ՝ իջնել մինչև -48 ° C: Քամու միջին արագությունը 11,7 մ/վ է, միջին խոնավությունը ՝ 74%: Վերջին տասնամյակների ընթացքում լավ նկատելի են կլիմայի տաքացման հետևանքները' ամռանը ձյան ծածկույթի նվազման տեսքով:
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կորեական անվանումը Պեկտուսան (կորեերեն՝ 백두산), նշանակում է «սպիտակագլուխ լեռ»: Չինական անվանումը Չայբուշան (չին.՝ 长白山) (Բայտոուշան՝ Պեկտուսան բառի չինական տրանսկրիպցիան է) և մանջուրերեն Գոլմին Շանգիյան Ալին (մանջուրերեն՝ ᡤᠣᠯᠮᡳᠨ
ᡧᠠᠩᡤᡳᠶᠠᠨ
ᠠᠯᡳᠨ) նշանակում է «Հավերժ Սպիտակ Լեռ»: Մոնղոլական անվանումը՝ Օնբոր Ցագաան Օոլա, թարգմանվում է ինչպես «բարձր սպիտակ լեռ»:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ենթադրվում է, որ խառնարանը առաջացել է հրաբուխի 7 բալանոց ուժեղ ժայթքման արդյունքում՝ 969 թվականին (± 20 տարի)[5](համեմատելի է մ.թ.ա. 1642 թվականին Սանտորինի և 1815 թվականին Տամբորա հրաբուխների պայթյունների հետ) և արտանետել է 96 կմ3 ապարներ: Գիտնականների ճշտված հաշվարկներով՝ հրաբխի ժայթքումը տեղի է ունեցել 946 թվականին և հանգեցրել է ոչ թե 96, այլ մոտավորապես 23 կմ3 լեռնային ապարների, ինչպես նաև 45 մլն տոննա ծծմբային գազերի և երկու մլրդ տոննա ջրի արտանետմանը: Սա մոտ 20 անգամ ավելի շատ է, քան ցույց են տալիս,այդ ժամանակահատվածի Գրենլանդիայում սառույցի նստվածքները[6][7].:
Հրաբուխը բազմիցս ակտիվացել է ՝ժայթքումները եղել են 1597 թվականին (այդ ժայթքման մոխիրը հայտնաբերվել է նույնիսկ Հոկայդո կղզու հարավային մասում), ինչպես նաև 1668 և 1702 թվականներին: Վերջին ժայթքումը տեղի է ունեցել 1903 թվականին (պայթյուններ՝ քարերի գազերի արտանետմամբ) [1]: Լեռը համարվում է սրբազան երկու երկրների բնակիչների համար։ Պեկտուսանը հիշատակվում է ԿԺԴՀ-ի և Կորեայի Հանրապետությանազգային օրհներգերի տեքստերում:
Չինաստան[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեռը հիշատակվում է հիշատակվում է հին գրքերում, այդ թվում Հոու Հանշուում՝ տարբեր անուններով։ Ժամանակակից անունը ամրապնդվել է Ցին դինաստիայի ժամանակ:
Կորեա[խմբագրել | խմբագրել կոդը]
Հյուսիսկորեական Լեգենդի համաձայն՝ երկնքից լեռը իջել է Հվանուն, Կոչոսոնի՝ առաջին կորեական պետության, հիմնադիր հայրը։ Բացի այդ, Կիմ Ջոնգ Իլի պաշտոնական կենսագրությունը պնդում է, որ նա ծնվել է Երկնային լճի մոտ: 1992 թվականին հրաբխի շրջակա խառնարաններից պիկերից մեկի՝ Հենդոբոնի, վրա պետական քանդակագործների կողմից 216 մետր լայնությամբ վիթխարի մակագրություն է փորագրվել: «Պեկտուսան՝ Հողափոխության Սուրբ լեռ (Կիմ Ջոնգ Իլ. 16 փետրվարի 1992 թվական)»: Պեկտու պատկերը զարդարում Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության զինանշանը:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Global Volcanism Program»։ Smithsonian Institution։ Վերցված է 2019-02-24
- ↑ 2,0 2,1 2,2 Советская система разграфки и номенклатуры топографических карт,K-52-XXI. Масштаб: 1 : 200 000
- ↑ 3,0 3,1 Советская система разграфки и номенклатуры топографических карт, K-52-XV. Масштаб: 1 : 200 000.
- ↑ «백두산 (아시아 산) [白頭山]» (կորեերեն)։ Korea Britannica։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-26-ին։ Վերցված է 2010-05-24
- ↑ Horn, Susanne; Schmincke, Hans-Ulrich Volatile emission during the eruption of Baitoushan Volcano (China/North Korea) ca. 969 AD(անգլ.) // Bulletin of Volcanology : journal. — 2000. — Т. 61. — № 8. — С. 537—555. —
- ↑ Quantifying gas emissions from the «Millennium Eruption» of Paektu volcano, Democratic People’s Republic of Korea/China, Science Advances 30 Nov 2016
- ↑ Геологи нашли следы легендарного извержения священной горы Ким Чен Ира, 04.12.2016.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Volcano live
- Байтоушань // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- Пэктусан // Словарь современных географических названий / Рус. геогр. о-во. Моск. центр; Под общ. ред. акад. В. М. Котлякова. Институт географии РАН. — Екатеринбург: У-Фактория, 2006.
- «Global Volcanism Program»։ Smithsonian Institution
- «Небесное озеро в горах Чанбайшань»։ Արխիվացված է օրիգինալից 2009-06-07-ին։ Վերցված է 2008-08-06
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պեկտուսան կատեգորիայում։ |