Կոլխոզնիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

«Կոլխոզնիկ», երկշաբաթյա պատկերազարդ հանդես։

ՀԽՍՀ հողժողկոմատի, Կոլտնտկենտրոնի և Հայկոոպի հրատարակություն։ Լույս է տեսել 1930-1931, 1934 թվականներին, Երևանում։

Խմբագիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբագիրներ՝ Պ. Ֆոլյան, Վ. Անանյան։ Լուսաբանել և ընդհանրացրել էր առաջավոր կոլտնտեսությունների աշխատանքային փորձը, քննադատել տնտեսություններում տեղ գտած թերությունները։ «Կոլխոզնիկ»-ը զգալի ավանդ էր ներդրել անգրագիտության վերացման, դպրոցական գործի կազմակերպման, սոցիալիստական կենցաղի արմատավորման բնագավառներում։ Հաջորդել է «Գյուղատնտեսական կյանք» ամսագրին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 513 CC-BY-SA-icon-80x15.png