Գյուղատնտեսական կյանք
Արտաքին տեսք
«Գյուղատնտեսական կյանք», խորհրդային շրջանի հայկական գյուղատնտեսական քաղաքականության, Էկոնոմիկայի և տեխնիկայի ամսագիր (սկզբում՝ երկշաբաթաթերթ)։ Հանդիսացել է հողագործության ժողկոմատի, հայջրտնտեսության, հայգյուղկոոպի օրգանը։ Հրատարակվել է 1922-1929 թվականներին, Երևանում։ Խմբագիրներ՝ Ա․ Երզնկյան, Ս․ Շադունց։
Անդրադարձել է Խորհրդային Հայաստանում ոռոգման գործի կազմակերպման, անասնապահության զարգացման, առանձին մշակաբույսերի մշակման, վնասատուների դեմ պայքարի խնդիրներին։
Զգալի տեղ է հատկացրել գավառների տնտեսության ուսումնասիրությանը, գյուղատնտեսության զարգացման հեռանկարների որոշմանը, գյուղում կատարվող սոցիալ-քաղաքական անցուդարձերին։
Հանդեսի նախաձեռնությամբ ստեղծվել է «Գյուղացու գրադարան» մատենաշարը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 118)։ |