Նելլի Անանյան
Նելլի Անանյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 3, 1938[1] |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 12, 2011 (73 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1960) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (1994) |
Մասնագիտություն | գրականագետ |
Աշխատավայր | ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ |
Ծնողներ | հայր՝ Վախթանգ Անանյան |
Նելլի Վախթանգի Անանյան (ապրիլի 3, 1938[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 12, 2011, Երևան, Հայաստան[2]), հայ գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1994), պրոֆեսոր (1999)։
Վախթանգ Անանյանի դուստրը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նելլի Անանյանը ծնվել է 1938 թվականին, Երևանում՝ Վախթանգ Անանյանի ընտանիքում։ 1960 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1969 թվականից եղել է ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, խմբի ղեկավար։ 1999 թվականից դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում[3]։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուսումնասիրությունները վերաբերում են XIX դարի արևմտահայ արձակին, հայ նորագույն գրականության խնդիրներին, հրատարակության է պատրաստել Վախթանգ Անանյանի «Երկերի» (հատոր 1-4, 1984 թվական) ժողովածուն։ Հեղինակել է «XIX դարի 50-60-ական թվականների արևմտահայ ռոմանտիկական վիպագրությունը» («Գրական դեմքեր», ժողովածու, 1976 թ.), «Արևմտահայ վիպագրություն» (1992 թ.) աշխատությունները։ Կազմել է «Հայ քննադատական մտքի պատմության մատենագիտություն 1974-1920 թվականներին» գիրքը[3][4]։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արևմտահայ վիպագրություն, 1992 թվական, տիտղթ. (Ն. Վ. Անանյան)[5]։
- Երկեր չորս հատորով, 1984 թվական, տիտղթ. (Վ. Անանյան, Կազմ. և առաջաբ.՝ Ն. Անանյան), (Անանյան Նելլի)[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://avproduction.am/?ln=am&page=person&id=5134
- ↑ Նելլի Անանյանի մասին avproduction.am կայքում
- ↑ 3,0 3,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
- ↑ Անանյան, Նելլի Վախթանգի
- ↑ Ananyan Nelli (1992)։ Arevmtahay vipagrutʻyun (հայերեն)։ Hayastan GA Hratarakchʻutʻyun
- ↑ Ananyan Vakhtʻang, Ananyan Nelli (1984)։ Erker: 4 hatorov (հայերեն)։ "Sovetakan Grogh" Hratarakchʻutʻyun
|