Մնացական Նահապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մնացական Նահապետյան
Ծնվել էդեկտեմբերի 1, 1910(1910-12-01)
ԾննդավայրԳանձակ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էհուլիսի 18, 1983(1983-07-18) (72 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Գրական անունԱրճեշենց Քաջբերունի
Մասնագիտությունգրականագետ և խմբագիր
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1940)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրԱվանգարդ, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ և ՀԿԿ
Պարգևներ
Հայկական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ
Մնացական Նահապետյան Վիքիդարանում

Մնացական Հովհաննեսի Նահապետյան (դեկտեմբերի 1, 1910(1910-12-01), Գանձակ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հուլիսի 18, 1983(1983-07-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1973), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1956 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1931 թվականից Կրել է նաև Արճեշենց Քաջբերունի գրական անունը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վասպուրական աշխարհի Արճեշ քաղաքին մերձ Գանձակ գյուղում։ Մեծ եղեռնի տարիներին նրանց բնահան եղած ընտանիքը բնակություն է հաստատել Կոտայքի շրջանի Ողջաբերդ գյուղում։ 1931 թվականին ավարտել է Երևանի քաղլուսվարական տեխնիկումը, 1940 թվականին՝ Երևանի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ Սովորել և ավարտել է նաև նույն ինստիտուտի ասպիրանտուրան։ 1931-1936 թվականներին Գորիսում, Հոկտեմբերյանում և Երևանում աշխատել է որպես կոմերտմիության շրջկոմի քարտուղար։ 1937 թվականին եղել է «Ավանգարդ» թերթի խմբագիրը, 1938-1939 թվականներին՝ ՀԿԿ Երևանի Սպանդարյանի կուսշրջկոմի քարտուղար։ 1941-1945 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1945 թվականից դասախոսել է Երևանի բարձրագույն ուսումնական հաստատություններում։ 1948 թվականին «Նաիրի Զարյանի ստեղծագործությունը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական թեկնածուի աստիճան։ 1959-1961 թվականներին ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության կոմիտեի բուհերի վարչության պետն էր, 1961-1965 թվականներին՝ Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտի ռեկտորը, 1966-1971 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենի տեղակալը, 1971-1974 թվականներին «Լույս» հրատարակչության տնօրենը, 1974-1977 թվականներին՝ ՀԽՍՀ լուսավորության մինիստրության մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտի տնօրենը։ Մահացել է Երևանում[1]։

Մ. Նահապետյանի երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 411.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մնացական Նահապետյան» հոդվածին։