Էդվարդ Ջրբաշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էդվարդ Ջրբաշյան
EdvardJrbashyan2.jpg
Ծնվել էսեպտեմբերի 24, 1923(1923-09-24)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էօգոստոսի 10, 1999(1999-08-10) (75 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունգրականագետ
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունՇոթա Ռուսթավելու անվան թիվ 23 դպրոց (1941), Q30879388? և ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1950)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1965)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան, Գրական թերթ, Խորհրդային գրականություն, Բանբեր Երևանի համալսարանի և ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ
ՊարգևներՀայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան և Հայաստանի Հանրապետութեան գիտության վաստակավոր գործիչ
Էդվարդ Ջրբաշյան Վիքիդարանում

Էդվարդ Մկրտչի Ջրբաշյան (սեպտեմբերի 24, 1923(1923-09-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 10, 1999(1999-08-10), Երևան, Հայաստան), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1965), պրոֆեսոր (1967), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1982), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1956)։ Խմբագրել է «Սովետական գրականություն», «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսները, գլխավորել է ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գրականության տեսության բաժինը և ԵՊՀ գրականության տեսության և գեղագիտության ամբիոնը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1923 թվականի սեպտեմբերի 24-ին Երևանում։ 1941 թվականին ավարտել է Երևանի Շոթա Ռուսթավելու անվան թիվ 23 դպրոցը։ Ռուսթավելու անվան հայկական միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո զորակոչվել է սովետական բանակ։ Սովորել է Բաքվի հրամանատարական դպրոցում, ապա հրամանատարական կազմի կատարելագործման անդրկովկասյան դասընթացներում (Թբիլիսի)։ 1943-1944 թվականներին լեյտենանտի կոչումով ծառայել է Կարմիր բանակում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, եղել է այն զորքերի մեջ, որոնք 1944 թվականի հոկտեմբերին առաջին անգամ անցան Խորհրդային Միության սահմանը, վիրավորվել է, կորցրել ոտքը։ Ռազմական գործողություններին մասնակցելու համար պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով և մեդալներով։ Զորացրվելուց հետո 1945 թվականին ընդունվել և 1950 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը։

1954 թվականին պաշտպանել է թեկնածուական («Պոեմի ժանրը սովետահայ գրականության մեջ»), 1965 թվականին՝ դոկտորական ատենախոսություն («Թումանյանի պոեմները»)։ 1967 թվականին արժանացել է պրոֆեսորի կոչման։ 1974 թվականին ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1982 թվականից՝ ակադեմիկոս։

1950-1972 թվականներին դասախոսել է ԵՊՀ հայ գրականության տեսության ամբիոնում։ 1972-1985 թվականներին ղեկավարել է իր իսկ հիմնադրած գրականության տեսության և գեղագիտության ամբիոնը, 1982 թվականից՝ գրականության տեսության և արտասահմանյան գրականության ամբիոնը։

1953-1954 թվականներին եղել է «Գրական թերթ» գլխավոր խմբագրի տեղակալ, 1961-1962 թվականներին խմբագրել է «Սովետական գրականություն» ամսագիրը։ 1967 թվականին հիմնադրել է «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսը, որի հիմնադիր խմբագիրն է եղել մինչև 1977 թվականը։

1966-1970 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում որպես գրականության տեսության բաժնի վարիչ։ 1977 թվականից մինչև մահը եղել է գրականության ինստիտուտի տնօրեն։

Էդվարդ Ջրբաշյանը հեղինակ է ավելի քան երկու տասնյակ մենագրությունների, հարյուրավոր հոդվածների։ Նա նախաձեռնել և խմբագրել է հայ դասականների երկերի հրատարակություններ։ Ռուսերեն լույս է տեսել նրա «Թումանյանի պոեզիան» (Մոսկվա, 1969), «Պոետիկան և գրականության զարգացումը» (Երևան, 1985) գրքերը։ Նրա խմբագրությամբ, առաջաբանով ու ծանոթագրություններով լույս է տեսել Վահան Տերյանի «Բանաստեղծություններ. լիակատար ժողովածու» գիրքը (Երևան, 1985)։ ԽՄԿԿ անդամ 1946 թվականից։

Վախճանվել է 1999 թվականին՝ Երևանում[1]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պոեմի ժանրը գրականության մեջ (պատմությունը և տեսությունը), Երևան, Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, 1955, 347 էջ։
  • Միսաք Մեծարենց, Երևան, Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, 1958, 130 էջ։
  • Գրականության տեսություն, Երևան, «Լույս», 1961, 519 էջ։
  • Գրականության տեսություն, Երևան, «Լույս», 1962, 424 էջ։
  • Թումանյանի պոեմները, Երևան, Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, 1964, 506 էջ։
  • Ռուբեն Սևակ (ստեղծագործության համառոտ ակնարկ), Երևան, «Միտք», 1965, 107 էջ։
  • Աշխարհահայցք և վարպետություն, Երևան, «Հայաստան», 1967, 360 էջ։
  • Գրականության տեսություն, Երևան, «Լույս», 1967, 460 էջ։
  • Թումանյանի բալլադները, Երևան, «Հայաստան», 1969, 156 էջ։
  • Գրականագիտական բառարան (համահեղինակ Հենրիկ Մախչանյան), Երևան, «Լույս», 1972, 328 էջ։
  • Գրականության տեսություն, Երևան, Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, 1972, 510 էջ։
  • Գրական ժանրեր։ Պատմական զարգացումը և ժամանակակից վիճակը (հեղինակակցությամբ), Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1973։
  • Միքայել Նալբանդյանը և արդիականությունը, Երևան, «Հայաստան»։
  • Պոետիկայի հարցեր, Երևան, «Հայաստան», 1976, 464 էջ։
  • Միսաք Մեծարենց, Երևան, Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, 1977, 192 էջ։
  • Հայ նոր գրականության պատմություն, հ. 5 Ներածություն», «Դարասկզբի հայ քննադատները», «Հովհաննես Թումանյան» և «Միսաք Մեծարենց» գլուխները՝ 318 էջ), Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1979, 1015 էջ։
  • Գրականության տեսություն, Երևան, Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, 1980, 496 էջ։
  • Գրականագիտական բառարան (հեղինակակից Հենրիկ Մախչանյան), Երևան, «Լույս», 1980, 352 էջ։
  • Չորս գագաթ, Երևան, 1982:
  • Թումանյանի պոեմները, Երևան, 1964, 1986:
  • Գեղագիտություն և գրականություն, Երևան, 1983։
  • Չորս գագաթ։ Թումանյան, Իսահակյան, Տերյան, Չարենց։ Սովետական գրող, 1982, 468 էջ[2]։
  • Հայոց պատմության աղբյուրագիտություն։ Հնագույն ժամանակներից մինչև 18-րդ դարի վերջը։ Դասագիրք։ Երևանի համալսարանի հրատարակչություն, 1996, 368 էջ[3]։
  • Թումանյանի գրական ժառանգությունը։ (Ուսումնասիրություններ և հոդվածներ)։ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2000, 510 էջ[4]։
  • Փաստերի հետքերով։ Գրականագետի նոթեր։ ՀՀ ԳԱԱ «Գիտություն», 2001 , 303 էջ[5]։
  • Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի արեւահամ բառն եմ սիրում» բանաստեղծությունը։ Նոր-Դար, 2003, 70 էջ[6]։
  • Թումանյանի բալլադները, Նոր-Դար, 2004, 79 էջ[7]։
  • Գրականագիտության ներածություն։ ԵՊՀ հրատարակչություն։ Երևան, 2011, 416 էջ[8]։

Կոչումներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1965 - Բանասիրական գիտությունների դոկտոր
  • 1967 - Պրոֆեսոր
  • 1970 - Գիտության վաստակավոր գործիչ
  • 1981 - ՀԽՍՀ ԳԱ Վաստակագիր
  • 1982 - ԳԱ ակադեմիկոս
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • Կարմիր աստղի շքանշան
  • Հայրենական մեծ պատերազմի 1-ին աստիճանի շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
  2. Ջրբաշյան Էդվարդ Մկրտչի (1982)։ Չորս գագաթ։ Թումանյան, Իսահակյան, Տերյան, Չարենց (հայերեն)։ Սովետ. գրող 
  3. Ջրբաշյան Էդվարդ Մկրտչի, Մելիք-Բախշյան Ստեփան Տիգրանի (1996)։ Հայոց պատմության աղբյուրագիտություն։ Հնագույն ժամանակներից մինչեւ 18-րդ դարի վերջը ; Դասագիրք (հայերեն)։ Երեւանի համալս. հրատ.։ ISBN 9785808402454 
  4. Ջրբաշյան Էդվարդ Մկրտչի (2000)։ Թումանյանի գրական ժառանգությունը։ (Ուսումնասիրություններ եւ հոդվածներ) (հայերեն)։ ՀՀ ԳԱԱ "Գիտություն" Հրատարակչություն։ ISBN 9785808004252 
  5. Ջրբաշյան Էդվարդ Մկրտչի (2001)։ Փաստերի հետքերով։ Գրականագետի նոթեր (հայերեն)։ ՀՀ ԳԱԱ "Գիտություն"։ ISBN 9785808004757 
  6. Ջրբաշյան Էդվարդ Մկրտչի (2003)։ Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի արեւահամ բառն եմ սիրում» բանաստեղծությունը (հայերեն)։ Նոր-Դար։ ISBN 9789993064978 
  7. Ջրբաշյան Էդվարդ Մկրտչի, Արամ Ղազարյան (2004)։ Թումանյանի բալլադները (հայերեն)։ Նոր-Դար։ ISBN 9789994135202 
  8. «ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ | armenianlanguage.am»։ www.armenianlanguage.am։ Արխիվացված է օրիգինալից 2019-02-13-ին։ Վերցված է 2019-02-15