Jump to content

Աղավնի (գրող)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղավնի (այլ կիրառումներ)
Աղավնի
Ծննդյան անունԱղավնի Արշակի Գրիգորյան[1][2]
Ծնվել էհուլիսի 15, 1911(1911-07-15)[1]
ԾննդավայրԿարսի մարզ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էփետրվարի 2, 1992(1992-02-02) (80 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունգրող, բանաստեղծուհի, արձակագիր և թարգմանչուհի
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԱԽՖՍՀ և  Հայաստան
ԿրթությունՇիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան
ԱնդամակցությունՀԳՄ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
ԱշխատավայրՊիոներ կանչ, Ավանգարդ և Գրական թերթ
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան[1]
և Հայկական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ[1]
Աղավնի Վիքիքաղվածքում
Աղավնի Վիքիդարանում

Աղավնի (Աղավնի Արշակի Գրիգորյան, հուլիսի 15, 1911(1911-07-15)[1], Կարսի մարզ, Ռուսական կայսրություն - փետրվարի 2, 1992(1992-02-02), Երևան, Հայաստան[3]), հայ բանաստեղծուհի, արձակագիր, թարգմանչուհի, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967), ՀԽՍՀ 1985 թվականի պետական մրցանակի դափնեկիր («Միշտ կանչող ձայներ» գրքի համար), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կարսի մարզի Տայլար գյուղում։ 1930 թվականին ավարտել է Լենինականի մանկավարժական տեխնիկումը։ 1930-1951 թվականներին աշխատել է «Պիոներ կանչ», «Ավանգարդ», «Կոլխոզնիկ», «Գրական թերթ», «Սովետական Հայաստան» թերթերի և Երևանի ռադիոհաղորդումների խմբագրություններում, Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում։

Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1928 թվականին, Լենինականի «Բանվոր» թերթում։ Նրա «Շիրակ» վեպը թարգմանվել է ռուսերեն և ուկրաիներեն։ Պարգևատրվել է «Պատվո նշան» (1961 թվական), Աշխատանքային կարմիր դրոշի (1971 թվական) և Ժողովրդների բարեկամության (1981 թվական) շքանշաններով[4]։

Աղավնու երկերի մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Արտերի լիրիկան, Երևան, Պետհրատ, 1930, 57 էջ։
  • Արթիկի տուֆը, Երևան, Պետհրատ, 1933, 16 էջ։
  • Մանթաշ (պոեմ), Երևան, Պետհրատ, 1934, 48 էջ։
  • Բանաստեղծություններ, Երևան, Պետհրատ, 1936, 158 էջ։
  • Կաքավաձոր (մանկական պոեմ), Երևան, Պետհրատ, 1937, 20 էջ։
  • Արևածաղիկ (ռուս. ժող. հեքիաթ), Երևան, Պետհրատ, 1937, 13 էջ։
  • Աբուզեյթ, քրդական հեքիաթ, Երևան, Պետհրատ, 1938, 32 էջ։
  • Բանաստեղծություններ, երկրորդ գիրք, Երևան, Հայպետհրատ, 1939, 192 էջ։
  • Պավլիկ Մորոզով (պոեմ պատանիների համար), Երևան, Հայպետհրատ, 1941, 29 էջ։
  • Ռազմի երգեր, Երևան, Հայպետհրատ, 1942, 28 էջ։
  • Պարտիզան Վասյան, Երևան, Հայպետհրատ, 1942, 12 էջ։
  • Որդին, Երևան, Հայպետհրատ, 1942, 12 էջ։
  • Վանկա ոսկեձեռիկը (փոքրերի համար), Երևան, Հայպետհրատ, 1943, 22 էջ։
  • Ֆրունզեի տղան-Թիմուրը, Երևան, Հայպետհրատ, 1943, 22 էջ։
  • Իմ տաղարանը, Երևան, Հայպետհրատ, 1944, 64 էջ։
  • Զրույց գերմանական գեներալի և չալտիկ աքլորի մասին, Երևան, Հայպետհրատ, 1944, 12 էջ։
  • Երգ ամառնամուտի, Երևան, Հայպետհրատ, 1947, 82 էջ։
  • Ինչ տեսել եմ ու սովորել, ականջ արեք պատմեմ ձեզ էլ, Երևան, Հայպետհրատ, 1947, 20 էջ։
  • Սակրավոր Սաքոն (պոեմ), Երևան, Հայպետհրատ, 1948, 81 էջ։
  • Հայրենիքի համար, Երևան, Հայպետհրատ, 1950, 23 էջ։
  • Երևանյան երգեր, Երևան, Հայպետհրատ, 1951, 70 էջ։
  • Մեր բակային ճամբարում, Երևան, Հայպետհրատ, 1952, 50 էջ։
  • Շիրակ (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1954, 424 էջ։
  • Շիրակ (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1957, 516 էջ։
  • Փունջ։ Սովետահայ մանկական գրականություն (ժողովածուում գործեր ունի նաև Աղավնին), Երևան, Հայպետհրատ, 1961, 356 էջ։
  • Իրիկնամուտ (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1962, 144 էջ։
  • Շիրակ (վեպ), գիրք առաջին, Երևան, Հայպետհրատ, 1963, 520 էջ։
  • Շիրակ (վեպ), գիրք երկրորդ, Երևան, Հայպետհրատ, 1964, 583 էջ։
  • Շիրակ (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1973, 847 էջ։
  • Նրա մտերմական աշխարհում (հուշ-զրույց Ավետիք Իսահակյանի մասին), Երևան, «Հայաստան», 1975, 80 էջ։
  • Վերածնունդ (ժողովածուում տեղ է գտել Աղավնու «Առաջին ծիծեռնակն ու վերջին մոհիկանը» գործը), Երևան, «Սովետական գրող», 1977, 552 էջ։
  • Ճամփաների ղողանջը (պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1977, 196 էջ։
  • Բարի լույս, Արեգ (վեպ), Երևան, «Սովետական գրող», 1980, 388 էջ։
  • Երկեր երկու հատորով, հատոր առաջին (գրքում տեղ են գտել պատմվածքներ և «Բարի լույս, Արեգ» վեպը), Երևան, «Սովետական գրող», 1981, 536 էջ։
  • Երկեր երկու հատորով, հատոր երկրորդ (գրքում տպագրված է «Շիրակ» վեպը), Երևան, «Սովետական գրող», 1982, 728 էջ։
  • Միշտ կանչող ձայներ (վիպակ, պատմվածքներ, հուշեր, բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1983, 448 էջ։
  • Նախատական։ «Գրական թերթ», 1948, № 3:

Աղավնու կատարած թարգմանությունները (ռուսերենից)

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ակակի Ծերեթելի, Հատընտիր (բանաստեղծություններ, որոնց մի մասը թարգմանել է Աղավնին), Երևան, Պետհրատ, 1940, 96 էջ։
  • Միխայիլ Լերմոնտով, Ընտիր երկեր 2 հատորով, հատոր 1, Բանաստեղծություններ, պոեմներ (բանաստեղծությունների մի մասը թարգմանել է Աղավնին), Երևան, Հայպետհրատ, 1941, 261 էջ։
  • Իոսեբ Գրիշաշվիլի, Հատընտիր (մի մասը թարգմանել է Աղավնին), Երևան, Հայպետհրատ, 1941, 88 էջ։
  • Նինա Դեյնեկա, Պատերազմը տետրակում (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1943, 15 էջ։
  • Սամուիլ Մարշակ, Զինվորական փոստը, Երևան, Հայպետհրատ, 1947, 22 էջ։
  • Ալեքսեյ Նեդոգոնով, Դրոշը գյուղսովետի վրա, Երևան, Հայպետհրատ, 1950, 116 էջ։
  • Պավլո Տիչինա, Հատընտիր (մի մասը թարգմանել է Աղավնին), Երևան, Հայպետհրատ, 1950, 152 էջ։
  • Կոնստանտին Սիմոնով, Բարեկամներ և թշնամիներ (բանաստեղծություններ, որոնց մի մասը թարգմանել է Աղավնին), Երևան, Հայպետհրատ, 1950, 59 էջ։
  • Ագնիա Բարտո, Մանուկների համար (գրքի մի մասը թարգմանել է Աղավնին), Երևան, Հայպետհրատ, 1951, 104 էջ։
  • Յանկա Կուպալա, Հատընտիր (մի մասը թարգմանել է Աղավնին), Երևան, Հայպետհրատ, 1951, 104 էջ։
  • Վրաստանի գարունը (վրացի մանկագիրների երկերի ժողովածու, որի մի մասը թարգմանել է Աղավնին), Երևան, Հայպետհրատ, 1951, 144 էջ։
  • Իոսեբ Գրիշաշվիլի, Բանաստեղծություններ (ժողովածուի մի մասը թարգմանել է Աղավնին), Երևան, Հայպետհրատ, 1951, 279 էջ։
  • Արևին ընդառաջ (ուկրաինական մանկագիրների երկերի ժողովածու, որի մի մասը թարգմանել է Աղավնին), Երևան, Հայպետհրատ, 1951, 172 էջ։
  • Նիկոլայ Նեկրասով, Բանաստեղծություններ (ժողովածուի մի մասը թարգմանել է Աղավնին), Երևան, Հայպետհրատ, 1953, 224 էջ։
  • Սամուիլ Մարշակ, Մանուկներին (գրքի մի մասը թարգմանել է Աղավնին), Երևան, Հայպետհրատ, 1953, 168 էջ։
  • Ա. Գոլուբևա, Ուրժումցի տղան (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1953, 250 էջ։
  • Ալեքսանդր Պուշկին, Երկեր 5 հատորով, հատոր, Բանաստեղծություններ (մի մասը թարգմանել է Աղավնին), Երևան, Հայպետհրատ, 1954, 483 էջ։
  • Ուկրիանական քնար։ Բանաստեղծություններ (գրքի մի մասը թարգմանել է Աղավնին), Երևան, Հայպետհրատ, 1954, 407 էջ։
  • Իոսեբ Գրիշաշվիլի, Բանաստեղծություններ (գրքի մի մասը թարգմանել է Աղավնին), Երևան, Հայպետհրատ, 1956, 112 էջ։
  • Միխայիլ Իսակովսկի, Հատընտիր (մի մասը թարգմանել է Աղավնին), Երևան, Հայպետհրատ, 1958, 165 էջ։
  • Միխայիլ Լերմոնտով, Երկերի ժողովածու 3 հատորով, հատոր 1 (բանաստեղծություններ, որոնց մի մասը թարգմանել է Աղավնին), Երևան, «Հայաստան», 1965, 451 էջ։
  • Նիկոլայ Նեկրասով, Բանաստեղծություններ (մի մասը թարգմանել է Աղավնին), Երևան, «Հայաստան», 1971, 128 էջ։
  • Պավլո Տիչինա, Իմ ժողովրդին (բանաստեղծություններ, որոնց մի մասը թարգմանել է Աղավնին), Երևան, ՀԿԿ Կենտկոմի հրատարակչություն, 1973, 115 էջ։
  • Ալեքսանդր Պուշկին, Լիրիկա (ժողովածուի մի մասը թարգմանել է Աղավնին), Երևան, «Հայաստան», 1974, 196 էջ։
  • Եղբայրական ձայներ (խորհրդային նշանավոր գրողների ստեղծագործությունների այս ժողովածուի մեջ մտնող Պավլո Տիչինայի գործերի մի մասը թարգմանել է Աղավնին), Երևան, «Լույս», 1978, 295 էջ։
  • Պավլո Տիչինա, Բանաստեղծություններ (ժողովածուի մի մասը թարգմանել է Աղավնին), Երևան, «Սովետական գրող», 1980, 167 էջ։
  • Ռուս դասականների գրադարան։ Միխայիլ Լերմոնտով, Ընտիր երկեր (բանաստեղծություններ, որոնց մի մասը թարգմանել է Աղավնին), Երևան, «Սովետական գրող», 1982, 576 էջ։
  • Ագնիա Բարտո, Գնդակը (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Աղավնին), Երևան, «Սովետական գրող», 1983, 44 էջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. Ով ով է, Հայեր, կենսագրական հանրագիտարան, հատոր Ա., Երևան, 2005։
  4. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ 37.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղավնի (գրող)» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղավնի (գրող)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 248