Լևոն Ասմարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լևոն Ասմարյան
Ծնվել էհոկտեմբերի 3, 1922(1922-10-03)
Արմավիր, Արմավիրի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 18, 1993(1993-03-18) (70 տարեկանում)
Երևան, Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունգրականագետ
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1984)

Լևոն Աշոտի Ասմարյան (հոկտեմբերի 3, 1922(1922-10-03), Արմավիր, Արմավիրի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ - մարտի 18, 1993(1993-03-18), Երևան, Հայաստան, թաղված է Արմավիր գյուղում), հայ գրականագետ: Բանասիրական գիտությունների դոկտոր (1984):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոն Ասմարյանը ծնվել է 1922 թվականին ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր գյուղում: 1945 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1959 թվականից եղել է ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի գիտաշխատող:

Ասմարյանի ուսումնասիրությունները վերաբերում են հայ գրականության նոր և նորագույն շրջանին: «Հայ նոր գրականության պատմություն» բազմահատորյակի հեղինակներից է[1][2]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ պետական մրցանակ, 1980 թվական

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վահան Թեքեյան, Երևան: ՀԽՍՀ «Գիտելիք» ընկերություն, 1978 թվական:
  • Վահան Թեքեյան: Կյանքը և ստեղծագործությունը, Երևան: ՀՀ ԳԱ հրատ., 1971 թվական:
  • Ավետիք Իսահակյան, Երևան: Գիտելիք, 1975 թվական:
  • Մաշտոցից մինչև Նարեկացի, Ղազինյան, Արշալույս Աբելի; Ասմարյան, Լևոն Աշոտի, Երևան: Գիտելիք, 1988 թվական:
  • Հովհաննես Հովհաննիսյան: [Կյանքը և ստեղծագործությունը], Երևան: ՀԽՍՌ ԳԱ հրատ., 1963 թվական:
  • Ակնարկներ հայ գրականության պատմության: Մանուկյան, Սարիբեկ Արմենակի, Ասմարյան, Լևոն Աշոտի, Գամաղելյան, Տիգրան Միհրանի: Երևան։ Լույս, 1984 թվական:
  • Հայ-ռուսական գրական փոխառնչությունները, Մադոյան, Արշակ Գևորգի, հայագետ; Ասմարյան, Լևոն Աշոտի, Երևան: Ա. հ, 1985 թվական:
  • Հայ գրական քննադատությունը XIX դարի 70-80-ական թվականներին, Երևան: ՀԽՍՀ ԳԱ հրատ., 1979 թվական:
  • Երկու զրույց: [Բանաստեղծ.], Ասմարյան, Լևոն Աշոտի; Հովհաննես, Շավարշ, Երևան: Հայպետհրատ, 1946 թվական:
  • Երկերի լիակատար ժողովածու: 3 հ, Վարուժան, Դանիել; Միրզաբեկյան, Ջ. Մ; Վարժապետյան, Ի. Դ. Ասմարյան, Լևոն Աշոտի, Դավթյան, Վահագն Արմենակի, Շարուրյան, Ալբերտ Սրապիոնի, Ջրբաշյան, Էդվարդ Մկրտչի, Երևան: ԳԱԱ հրատ., 1986 թվական:
  • Գաբրիել Սունդուկյան։ Կյանքը և ստեղծագործությունը, Ասմարյան, Լևոն Աշոտի, Կիրակոսյան, Վ. Ա, Շտիկյան, Ս. Ա, Սարինյան, Սերգեյ Ներսեսի, Երևան: ՀԽՍՀ ԳԱ հրատ., 1980 թվական:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
  2. «Կոհա առցանց քարտարան»։ haygirk.nla.am։ Վերցված է 2016-10-03