Եգիպտական թանգարան (Թուրին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Եգիպտական թանգարան (այլ կիրառումներ)
Եգիպտական թանգարան
Museo Egizio e Galleria sabauda, Torino.jpg
Տեսակազգային թանգարան
ԵրկիրFlag of Italy.svg Իտալիա
ՏեղագրությունԹուրին
Հասցեvia Accademia delle Scienze10100[1]
Հիմնադրված է1824
ՀիմնադիրCharles Felix of Sardinia?
Այցելուներ510 952
ՏնօրենChristian Greco?
Կոորդինատներ: 45°4′6″ հս․ լ. 7°41′4″ ավ. ե. / 45.06833° հս․. լ. 7.68444° ավ. ե. / 45.06833; 7.68444
Կայքmuseoegizio.it

Թուրինի Եգիպտական թանգարան (իտալ.՝ Museo Egizio di Torino), հնագիտական թանգարան Իտալիայի Թուրին քաղաքում՝ մասնագիտացած եգիպտական հնագիտության և հնէաբանության մեջ: Թանգարանն ընդգրկում է եգիպտական հնությունների ամենախոշոր հավաքածուներից մեկը և ունի ավելի քան 30000 նմուշ: 2015 թվականին թանգարանն ունեցել է շուրջ 772900 այցելու[2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտացի պարուհի

Եգիպտոսին առնչվող առաջին առարկան՝ «Mensa Isiaca» եգիպտական ոճով ստեղծված տախտակը, Թուրին է բերվել 1630 թվականին, որը ըստ Դուլու Ջոնսի ստեղծվել է Հռոմում Իսիդային նվիրված տաճարի համար[3]: Այս էկզոտիկ նմուշը պատճառ է հանդիսացել, որպեսզի Կարլ Էմմանուիլ III-ի հանձնարարությամբ բուսաբան Վիտալինո Դոնաթին 1753 թվականին մեկնի Եգիպտոս և ձեռք բերի դրա անցյալի հետ կապված նմուշներ: Դոնաթին վերադարձավ՝ Կարնակի տաճարից և Կոպտոս քաղաքից իր հետ բերելով 300 վերականգնված նմուշներ, որոնք էլ դարձան Թուրինի թանգարանի հավաքածուի հիմնական կորիզը:

1824 թվականին Կարլ Ֆելիքս թագավորը նյութեր է ձեռք բերել Դրովետտիի հավաքածուից (5,268 նմուշներ, այդ թվում` 100 արձաններ, 170 պապիրուսներ, ստելաներ, մումիաներ և այլ առարկաներ): Իտալացի անտիկ իրերի հավաքորդ, դիվանագետ Բերնարդինո Դրովետտիին նմուշները ձեռք էր բերել Եգիպտոսում ապրելու տարիներին: Նույն տարում Ժան Ֆրանսուա Շամպոլյոնն օգտագործել է պապիրուսների թուրինյան հսկայական հավաքածուն՝ փորձարկելու եգիպտական հիերոգլիֆների վերծանումը: Ժան Ֆրանսուա Շամպոլյոնի Թուրինում հիերոգլիֆների ուսումնասիրության ժամանակ «Papiro Regio» անհետացել է և հայտնաբերվել է ուշ, որի որոշ մասեր դեռևս անհետացած են:

1833 թվականին թանգարանի հավաքածուն համալրվել է Պիդմոնտես Ջուզեպպե Սոսիոյի հավաքածուով (ավելի քան 1200 նմուշ): Հավաքածուն լրացրել և ավարտուն տեսքի է բերել եգիպտագետ Էռնեստո Սկիապարելին 1900-1920 թվականներին կատարած պեղումների արդյունքում: Վերջին խոշոր ձեռքբերումը եղել է Էլեզիա տաճարից եգիպտական կառավարության կողմից 1960-ական թվականներին Նուբիայում հուշարձանների փրկման արշավին իտալական աջակցության համար:

Տարիների ընթացքում եգիպտական հավաքածուն միշտ եղել է Թուրինում, այն շենքում, որը նախագծվել է թանգարանի համար Գիտությունների ակադեմիայի փողոցի 6 հասցեում: Միայն Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին որոշ նյութեր տեղափոխվել են Ալե քաղաք: 2004 թվականից թանգարանը կառավարվում է «Fondazione Museo delle Antichità Egizie»-ի (Եգիպտական հնագիտական թանգարանային հիմնադրամ) կողմից: 2006 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ թանգարանի շենքը ձևափոխվել է, ինչպես նաև հիմնական սենյակները վերաձևավորվել են Դանե Ֆորրետիի կողմից, առանձնակի ուշադրություն է դարձվել լուսավորության և հայելիների երևակայական կիրառմանը՝ առավել յուրահատուկ ներկայացնելով թանգարանի հավաքածուի փարավոնյան արձանները[4]:

2015 թվականի ապրիլի 1-ին բացվել է թանգարանի նոր հատված:

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրինյան պապիրուսների քարտեզ

Թանգարանի հավաքածուի առավել մեծ հետաքրքրություն ներկայացնող նմուշներից են՝

  • Assemblea dei Re (Թագավորական ժողով), բնորոշում է արձանների հավաքածու, որը ներկայացնում է Նոր թագավորության բոլոր թագավորների
  • «Թութմոս III-ի տաճար»
  • Սարկոֆագներ, մումիաներ, գրքեր Դրովետտիի հավաքածուից
  • մ. թ. ա. 3500 թվականի կտավ (հայտնաբերվել է 1931 թվականին)
  • Թաղման արարողակարգի իրեր՝ հայտնաբերված Հին Թագավորության «անհայտ գերեզմանից»
  • «Խաի և Մերիթի գերեզման», Սկիապարելին այն հայտնաբերել և փոխանցել է թանգարանին
  • Պապիրուսների հավաքածուի սենյակ, ի սկզբանե հավաքագրել է Դրովետտին, այնուհետև Շամպոլյոնին օգտագործել է հիերոգլիֆների վերծանման իր ուսումնասիրությունների ժամանակ
  • Mensa Isiaca (Իսիդայի տախտակ)
  • Tomba Dipinta (նկարազարդ գերեզման) փակ է հանրության համար
  • «Թուրինի թագավորական պապիրուս»

Թանգարանն ունի Հին եգիպտական Մեռյալների գրքի երեք օրինակ, այդ թվում հայտնի ամենահին օրինակը:

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Wolfgang Kosack: Schenute von Atripe De judicio finale. Papyruskodex 63000.IV im Museo Egizio di Torino. Einleitung, Textbearbeitung und Übersetzung herausgegeben von Wolfgang Kosack. Berlin 2013, Verlag Brunner Christoph, ISBN 978-3-9524018-5-9
  • Wolfgang Kosack: Basilios "De archangelo Michael": sahidice Pseudo - Euhodios "De resurrectione": sahidice Pseudo - Euhodios "De dormitione Mariae virginis": sahidice & bohairice : < Papyruskodex Turin, Mus. Egizio Cat. 63000 XI. > nebst Varianten und Fragmente. In Parallelzeilen ediert, kommentiert und übersetzt von Wolfgang Kosack. Verlag Christoph Brunner, Berlin 2014. ISBN 978-3-906206-02-8.

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. dati.beniculturali.it — 2014.
  2. «Museo Egizio 2015, 772 mila visitatori - Piemonte» (Italian)։ Վերցված է 29 February 2016 
  3. Dulu Jones, "Spectacular Turin: The reopening of the Museum of Egyptian Antiquities", Minerva, 17 (May/June 2006), pp. 10f.
  4. Jones, "Spectacular Turin", p. 10.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]