Կանալետտո
| Ի ծնե | Giovanni Antonio Canal |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 18, 1697[1][2][3][…] |
| Ծննդավայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[4][5][6] |
| Վախճանվել է | ապրիլի 20, 1768[3][7][8][…] (70 տարեկան) |
| Մահվան վայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[4][5][6] |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | նկարիչ, օֆորտանկարիչ և գծանկարիչ |
| Ոճ | ռոկոկկո[9] |
| Ժանր | Վեդուտա[4] և բնանկար[4] |
| Թեմաներ | գեղանկարչություն |
| Ուշագրավ աշխատանքներ | View of the Grand Canal? և The Earl of Leicester and Trustees of the Holkham Estate? |
| Մեկենասներ | Joseph Smith? |
| Ուսուցիչ | Բեռնարդո Կանալ |
| Աշակերտներ | Բերնարդո Բելոտո |
| Ներշնչվել է | Ջովաննի Պաոլո Պանինի |
| Հայր | Բեռնարդո Կանալ |
| Ազգականներ | Pietro Bellotti? |
Ջովաննի Անտոնիո Կանալետտո (իտալ.՝ Giovanni Antonio Canal, հոկտեմբերի 18, 1697[1][2][3][…], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[4][5][6] - ապրիլի 20, 1768[3][7][8][…], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[4][5][6])[10], իտալացի նկարիչ, ճարտարապետական բնապատկերի՝ վեդուտների վարպետ։
Հիմնականում աշխատել է Վենետիկում, մասամբ՝ Հռոմում և Լոնդոնում։ Ստեղծել է բնանկար համայնապատկերներ՝ ճարտարապետական անսամբլներ, վենետիկյան հուշարձաններ և քաղաքային կյանքի գունեղ դրվագներ։
Նկարել է նաև երևակայական տեսարաններ՝ Capriccio-ներ, թեև այդ պատկերներում երևակայականի ու իրականի միջև սահմանը հստակ չէ[11]։ Բացի այդ, հեղինակել է գրավյուրներ՝ կիրառելով օֆորտի տեխնիկան։ 1746-ից 1756 թվականներին աշխատել է Անգլիայում, որտեղ նկարել է Լոնդոնի և նրանից հյուսիս ընկած վայրերի բազմաթիվ տեսարաններ[12]։ Անգլիայում եղել է չափազանց հաջողակ արվեստագետ՝ բրիտանացի առևտրական և արվեստի գործերի հավաքորդ Ջոզեֆ Սմիթի շնորհիվ, ում՝ Կանալետոյի գործերի չափազանց հարուստ հավաքածուն վաճառվել է Անգլիայի Գևորգ Երրորդ թագավորին[11]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտոնիոն ծնվել է 1697 թվականի հոկտեմբերի 16-ի, Վենետիկում։ Նկարչության առաջին ուսուցիչը եղել է թատերական նկարիչ հայրը՝ Բեռնարդո Կանալը (այստեղից էլ նրա Կանալետո՝ այսինքն՝ Փոքր Կանալ մականունը)[13]. տղան օգնել է հորը վենետիկյան թատրոնների ներկայացումների համար նկարազարդումներ անելիս։
1719 թվականին այցելել է Հռոմ, որտեղ ծանոթացել է հայտնի վեդուտիստ Ջովանի Պաոլո Պանինիի արվեստին և վերադառնալով՝ սկսել է իրեն հատուկ տոպոգրաֆիկ ոճով նկարել վենետիկյան տեսարաններ[14]։ Առաջին բարձրարժեք գործը, որ կրում է նրա ստորագրությունը, «Ճարտարապետական կապրիչիոն» է(1723 թ., Միլան, մասնավոր հավաքածու[10]։ Ուսանելով քաղաքային բնանկարի ճանաչված վարպետի համբավ ունեցող Լուկա Կառլեվարիսի /Luca Carlevarijs/ մոտ[14][15], Կանալետոն վարպետության տեսակետից կարճ ժամանակամիջոցում հասել ու գերազանցել է նրան։ Արվեստի գիտակները գերադասել են գնել նրա աշխատանքները, քանի որ դրանցում, ի տարբերություն Կառլեվարիսի գործերի, կարելի էր տեսնել ոչ միայն վենետիկյան ինչ-որ գեղեցիկ տեսարան, այլև՝ շողշողացող արև"[16]:
Կանալետոն ստեղծագործության վաղ շրջանում կտավների մեծ մասը ամբողջությամբ նկարել է այսպես ասած՝ բնականից. մինչդեռ այն ժամանակներում ընդունված էր դրսում միայն ճեպանկարներ անել և նկարներն ամբողջացնել արվեստանոցում։ Ինչպես ցույց են տվել բրիտանացի արվեստի պատմաբանների ուսումնասիրությունները, նա նկարելիս համարյա երբեք չի օգտագործել camera obscura.[17], և սակայն նրա նկարները միշտ էլ աչքի են ընկել զարմանալի ճշգրտությամբ[18]։
Աշխատանքներից շատերը նկարիչն ու նրա գործակալը հաջողությամբ վաճառել են ուսանելու նպատակով Վենետիկ եկած անգլիացիների։ 1720-ական թվականների վերջերից սկսած՝ Կանալետոն իր բրիտանացի գործակալ Օուեն Սուինիի խորհրդով փոքրաչափ կտավների վրա նկարել է վենետիկյան բազմաթիվ տեսարաններ՝ հիմնականում անգլիացիներին վաճառելու նպատակով։ Հետագայում նկարչի գլխավոր գործակալը դարձել է մեկ այլ բրիտանացի՝ բանկիր Ջոզեֆ Սմիթը, ով 1744 թվականին նշանակվել է Վենետիկում Բրիտանիայի հյուպատոս։ Տարիների ընթացքում Սմիթը ձեռք է բերել Կանալետոյի շուրջ հիսուն նկար, հարյուր հիսուն գծանկար, տասնհինգ գրավյուր (օֆորտ)՝ իսկապես հազվագյուտ ու արժեքավոր գործեր, որոնք նա 1763 թվականին վաճառել է Գևորգ Երրորդ թագավորին[19]։
1740-ական թվականներին, երբ սկսվեց պատերազմը ավստրիական ժառանգության համար, անգլիացիներն այլևս հազվադեպ էին այցելում Վենետիկ[20], և նկարչի եկամուտները կտրուկ նվազեցին։ Սմիթը կազմակերպեց նրա մի շարք "capricci" օֆորտների տպագրությունը[15], բայց դրանց վաճառքը չարդարացրեց ակնկալիքները, և Կանալետոն 1746 թվականին մեկնեց Լոնդոն, որպեսզի մոտ գտնվի իր նկարների գլխավոր շուկային[14]։
Նա Անգլիայում մնաց ինը տարի՝ մինչև 1755 թվականը, նկարեց լոնդոնյան բազմաթիվ տեսարաններ, բայց նկարչի վարպետության մեջ առաջընթաց չէր նկատվում. նա կարծես կրկնում էր ինքն իրեն։ Անգլիացի արվեստաբան և քննադատ George Vertue-ն մինչև անգամ կասկած հայտնեց, թե Կանալետոյի անվան տակ աշխատում է մի բոլորովին ուրիշ նկարիչ։ Իսկ պատմաբան Մայքլ Լևին նրա այդ շրջանի նկարները բնութագրել է իբրև «անբնակ»[21]։ Հակառակն ապացուցելու նպատակով նկարիչն ստիպված էր նկարել դրսում, ցուցադրաբար, դիտորդների ներկայությամբ, բայց կենդանության օրոք այդպես էլ չհաջողեց վերականգնել իր վարկն ու համբավը[22]։
Հայրենի բնօրրան վերադառնալուց ութ տարի անց՝ 1763 թվականին Կանալետոն ընտրվել է Վենետիկի ակադեմիայի անդամ, նշանակվել Collegio dei Pittori-ի ղեկավար։ Նա շարունակել է ստեղծագործել մինչև իր մահը՝ 1768 թվականը. հիմնականում աշխատել է հին էսքիզների, ճեպանկարների վրա, բայց երբեմն էլ ստեղծել է արվեստի էֆեկտով աչքի ընկնող, զարմանահրաշ կոմպոզիցիաներ[15]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Alessandro Brogi, Canaletto et le paysage urbain, coll. « Les grands maîtres de l'art », Édition Le Figaro, 14 octobre 2008.
- Alain Buisine, Un Vénitien dit le Canaletto, Zulma, 2001. 978-2843041181
- Cesare Brandi, Canaletto, Arnoldo Mondadori Editore, 1960.
- Pietro Zampetti, Vedutisti veneziani del Settecento, Alfieri, 1967.
- Lionello Puppi, Giuseppe Berto, L'opera completa del Canaletto, Rizzoli, 1968.
- André Corboz, Sur la prétendue objectivité de Canaletto in Arte veneta XXVIII (1974), pp. 205–218.
- Alessandro Bettagno (a cura di), Canaletto: disegni, dipinti, incisioni, Neri Pozza, 1982.
- André Corboz, Canaletto. Una Venezia immaginaria, Mondadori Electa, 1985.
- Alberto Cottino, Vedutisti, Arnoldo Mondadori Arte, 1991.
- Simonetta Pelusi (testi di), Canaletto, Mondadori-Electa, 2007.
- Giuseppe Pavanello (a cura di), Canaletto. Venezia e i suoi splendori, catalogo della mostra (Treviso, 23 ottobre 2008 - 5 aprile 2009) Marsilio, 2008.
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սուրբ Մարկոսի հրապարակը Վենետիկում
- Ռիալտոյի կամուրջը Վենետիկում
- Capriccio գետի, սյան, հռոմեական ավերված կամարի տեսարանով
- Վենետիկի Մեծ ջրանցքը
- Սուրբ Մարկոսի տաճարը Վենետիկում
- Սբ. Հովհաննեսի ու Պողոսի հրապարակը Վենետիկում
- Alnwick ամրոցը, Անգլիա
- Լոնդոն. քաղաքային տեսարան Վեստմինիստերյան կամրջից(1747).
- Ադրիատիկ ծովի հետ Վենետիկի դոժի պսակադրությոան տոնակատարությունը
- Վենետիկյան տեսարան
- Նավարկություն Մեծ ջրանցքում
- Հռոմ. Կոնստանդինի հաղթակամարը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Constable W. G. Encyclopædia Britannica
- 1 2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 5 6 Union List of Artist Names
- 1 2 3 4 RKDartists (նիդերլ.)
- 1 2 3 4 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- 1 2 Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- 1 2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ https://collections.vam.ac.uk/item/O132458/capriccio-ruined-bridge-with-figures-oil-painting-canaletto-giovanni-antonio/
- 1 2 Filippo Pedrocco (1995). Canaletto. Giunti Editore. ISBN 978-88-09-76198-8.
- 1 2 Alice Binion and Lin Barton. "Canaletto." Grove Art Online. Oxford Art Online. Oxford University Press. Web. 6 Jan. 2017
- ↑ Constable, William G. «Canaletto». Encyclopædia Britannica. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ "Canaletto", National Gallery of Art, Washington, D.C.
- 1 2 3 Haldane MacFall (2004 թ․ սեպտեմբերի 20). A History of Painting: Later Italians and Genius of Spain Part Three. Kessinger Publishing. ISBN 978-1-4179-4508-5.
- 1 2 3 Betsy Dru Tecco (2004 թ․ հուլիսի 30). Pk:how to Draw Italy. PowerKids Press. ISBN 978-0-8239-6686-8.
- ↑ J.G. Links, Canaletto and his patrons, Granada Publishing/Paul Elek Ltd., London 1977, p. 1.
- ↑ Hannah Furness, 'Royal Collection uses infrared to prove Canaletto did not trace his drawings' in The Daily Telegraph (UK newspaper), 14 April 2017.
- ↑ C. A. Fletcher; T. Spencer (2005 թ․ հուլիսի 14). Flooding and Environmental Challenges for Venice and its Lagoon: State of Knowledge. Cambridge University Press. ISBN 978-0-521-84046-0.
- ↑ Canaletto Venetian, 1697 - 1768 https://www.nga.gov/collection/artist-info.1080.html
- ↑ Antonio Canaletto; Antonio Visentini (1971). Views of Venice: By Canaletto. Courier Dover Publications. ISBN 978-0-486-22705-4.
- ↑ Michael Levey (1994). Painting in Eighteenth-century Venice. Yale University Press. էջեր 114–5. ISBN 978-0-300-06057-7.
- ↑ John Eglin (2001 թ․ հունվարի 13). Venice Transfigured: The Myth of Venice in British Culture, 1660–1797. Palgrave Macmillan. ISBN 978-0-312-23299-3.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Canaletto’s Camera
- Web Gallery of Art
- The Canaletto Foundation Արխիվացված 2020-11-05 Wayback Machine More than 335 images of Canaletto's paintings.
- Canaletto and the history of vedute Արխիվացված 2009-07-25 Portuguese Web Archive
- Canaletto, a full text exhibition catalog from The Metropolitan Museum of Art
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանալետտո» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 232)։ |