Ջովաննի Պիեռլուիջի Պալեստրինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջովաննի Պիեռլուիջի Պալեստրինա
Giovanni Pierluigi da Palestrina.jpg
Բնօրինակ անունիտալ.՝ Giovanni Pierluigi da Palestrina
Ծնվել էոչ վաղ քան 1525 և ոչ ուշ քան 1526
Նիս[1][2][3][4]
ԵրկիրՊապական մարզ
Մահացել էփետրվարի 2, 1594(1594-02-02)[5][3][6][4][7][8][9]
Հռոմ, Պապական մարզ[1][2][4]
ԺանրերՎերածննդի երաժշտություն, կրոնական երաժշտություն, mass?, Մոտետ և church music?
Մասնագիտությունկոմպոզիտոր, Կապելմայստեր, երաժշտության ուսուցիչ, երգեհոնահար, խմբավար և երգիչ
ԳործիքներԵրգեհոն

Ջովաննի Պիեռլուիջի Պալեստրինա (իտալ.՝ Giovanni Pierluigi da Palestrina, ոչ վաղ քան 1525 և ոչ ուշ քան 1526, Նիս[1][2][3][4] - փետրվարի 2, 1594(1594-02-02)[5][3][6][4][7][8][9], Հռոմ, Պապական մարզ[1][2][4]), իտալական վերածննդի հոգևոր երաժիշտ, 16-րդ դարի հռոմեական երաժշտական դպրոցի լավագույն կոմպոզիտոր և ներկայացուցիչ[10]։

Պալեստրինան մեծ ազդեցություն է ունեցել եկեղեցական երաժշտության զարգացման վրա և իր աշխատանքով ցույց տվել, որ հնարավոր է գրել ստեղծագործություն, որում կոմպոզիտորական տեխնիկան չի խոչընդոտի տեքստի ընկալմանը, և որի շնորհիվ երաժիշտը փրկել է պրոֆեսիոնալ պոլիֆոնիկ երաժշտությունը եկեղեցական հետապնդումներից[10]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմպոզիտորը ծնվել է Հռոմի Պալեստրինա կոմունայում, որը հետագայում դառնում է Պապական մարզի մի մասը։ Նրա ծննդյան ամսաթիվն անորոշ է և նշվում է 1525 թվականի կամ 1526 թվականի դեկտեմբերի 17-ին։

Լաթերանի բազիլիկ եկեղեցի, որտեղ Պալեստրինան է աշխատել

Փաստաթղթերում նշվում է, որ Ջովաննին առաջին անգամ այցելել է Հռոմ 1537 թվականին, երբ Սանտա Մարիա Մաջորե բազիլիկում նշանակվել է որպես խմբերգիչ։

Նա սովորել է Ռոբին Մոլափերթի և Ֆիրմին Լեբելի հետ և իր կարիերայի մեծ մասն անցկացրել քաղաքում։

Հյուսիսային եվրոպական պոլիֆոնիայի բազմաֆունկցիոնալ ոճի ազդեցությունը, որը գերակշռում էր Իտալիայում՝ շնորհիվ նիդերլանդացի պոլիֆոնիստ վարպետներ և կոմպոզիտորներ Գիյոմ Դյուֆայի և Ժոսկեն Դեպրեյի, մեծ դեր է ունեցել կոմպոզիտորի ստեղծագործությունների վրա։ Նրանց զարգացած կոմպոզիտորական տեխնիկան երբեմն խանգարում էր ընկալել պատարագի տեքստը, քանի որ այն կորչում էր բարդ ձայնային խճողումների մեջ։ Այդ պատճառով եկեղեցական իշխանությունները վերապահորեն էին մոտենում նմանատիպ ստեղծագործություններին և ցանկանում էին վերադառնալ միաձայն երգեցողությանը։ Սակայն Ջովաննի Պալեստրինան իր «Մարչելլո Պապի մեսսան» (1555) ստեղծագործությամբ փոխեց նրանց կարծիքը և ազատեց պոլիֆոնիկ երաժշտությունը եկեղեցական հետապնդումից[10]։

Ջ․Պ․Պալեստրինա,արձան Իտալիայում

1544-1551 թվականներին Պալեստրինան եղել է քաղաքի գլխավոր եկեղեցու՝ Սուրբ Ագապիտո տաճարի երգեհոնահարը և կապելմայստերը։ Կոմպոզիտորն ամուսնացել է 1547 թվականին։ 1551 թվականին Հռոմի Պապ Հուլիոս III-ը (նախկինում Պալեստրինայի եպիսկոպոս) Պալեստրինային նշանակել է Սուրբ Պետրոսի Բազիլիկայի Կապելլայի (իտալ.՝ Cappella Giulia) գլխավոր երաժշտական տնօրեն։ Կոմպոզիտորն իր առաջին հրատարակված ստեղծագործությունների՝ պատարագների գիրքը նվիրել է Յուլիոս III-ին (1554 թ․)։

Պալեստրինան նվիրում է պատարագների գիրք Յուլիոս III-ին

Այն առաջին պատարագների գիրքն էր, որը գրվեց իտալացի կոմպոզիտորի կողմից։ Մինչ այդ հոգևոր երաժշտություն գրել էին տարբեր ազգերի կոմպոզիտորներ՝ Ֆրանսիայից, Պորտուգալիայից[11], Իսպանիայից։ Գիրքը իսպանական վերածննդի կոմպոզիտոր Կրիստոբալ դե Մորալեսի գրքի նմանօրինակն էր։

Բացի Սուրբ Պետրոսի Բազիլիկայում աշխատելուց, Պալեստրինան նաև ծառայել է Հռոմի մի շարք եկեղեցիներում, այդ թվում՝ Լաթերանի բազիլիկ եկեղեցում (1555-1560), սակայն 1571 թվականին կոմպոզիտորը կրկին վերադառնում է Սուրբ Պետրոսի եկեղեցի, որտեղ և աշխատում է մինչև իր կյանքի վերջը։

1570-ական թվականները կոմպոզիտորի կյանքի ամենավատ և դժվար տարիներն էին։ Նա ժանտախտի պատճառով կորցրեց իր եղբորը, երկու որդիներին և իր կնոջը (1572, 1575 և 1580 թվականներ)։ Այդ ժամանակ նա պատրաստվում էր քահանա դառնալ, սակայն ամուսնանում է երկրորդ անգամ՝ այս անգամ հարուստ մի այրու հետ։ Այս ամուսնությունը վերջապես կոմպոզիտորին տալիս է ֆինանսական անկախություն, քանի որ նա երբեք լավ չի վարձատրվել որպես խմբավար, և նա ի վիճակի է լինում ստեղծագործել մինչև իր կյանքի վերջ։

Պալեստրինան մահացել է 1954 թվականի փետրվարի 2-ին Հռոմում և հուղարկավորվել նույն օրը։ Նրա հուղարկավորությունը տեղի է ունեցել Սուրբ Պետրոսի եկեղեցում, իսկ աճյունը թաղվել է բազիլիկի ներսում։ Ավելի ուշ նրա գերեզմանը փակվեց մի նոր շինությամբ։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջովաննի Պիեռլուիջի Պալեստրինայի երաժշտական ժառանգությունը բավականին մեծ է։ Նա գրել է 105 մեսսա, 68 օրատորիա, 140 մադրիգալ և ավելի քան 300 մոտետ, 72 օրհներգ, 35 խորալ, 11 պատարագ և 4 կամ 5 ողբ[10]։

Պալեստրինայի արվեստը լցված է լուսավոր աշխարհընկալմամբ։ Նրա ստեղծագործությունները միշտ հիացրել են իրենց բարձր վարպետությամբ։ Երաժշտության բարդությունը երբևէ չի խոչընդոտել նրա ընկալմանը։ Նրա երգեցողություններում ամեն ձայն զարգանում է ինքնուրույն, բայց դրա հետ մեկտեղ՝ կազմում է մեկ ամբողջականություն մնացածի հետ, հաճախ ձայները միաձուլվում են և դառնում հիասքանչ ակորդների համատեղություն։ Հաճախ վերին ձայնի մեղեդին կարծես ճախրում է մնացածի վրայով՝ ստեղծելով գմբեթ բազմաձայնության վրա, և բոլոր ձայներն առանձնանում են սահունությամբ և զարգացվածությամբ։

Պալեստրինայի արվեստը օրինակելի էր հաջորդ սերունդների երաժիշտների համար։ 17-18-րդ դարերի շատ անվանի կոմպոզիտորներ սովորել են նրա ստեղծագործությունների հիման վրա։

Ջովաննի Պիեռլուիջին իր երկու մադրիգալների հավաքածուն հրատարակել է աշխարհիկ տեքստերով, առաջինը 1555 թվականին, իսկ մյուսը՝ 1586 թվականին[10]։ Մյուս երկու հավաքածուները հոգևոր մադրիգալներ էին, որոնք հավանության էին արժանացել հակառեֆորմացիայի կողմնակիցների կողմից[10]։

Պալեստրինայի մեսսաները ցույց են տալիս, թե ինչպես է ժամանակի ընթացքում զարգացել նրա ստեղծագործական ոճը[10]։ Նրա անանուն մեսսան գրավեց Յոհան Սեբաստիան Բախի ուշադրությունը, որը սովորեց և ներկայացրեց այն, մինչ գրում էր իր Սի մինոր (B minor) մեսսան[12]։

Պալեստրինայի մեսսաներից շատերը տպագրվեցին 13 հատորով, 1554-1601 թվականներին, իսկ վերջին յոթը՝ նրա մահից հետո[10][13]։

Պալեստրինյան ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջովաննի Պալեստրինա «Մարչելլո Պապի մեսսան»

Պալեստրինայի երաժշտական ոճի առանձնահատկություններից մեկն աններդաշնակություններն են, որոնք սովորաբար նվազում են չափի մեջ «թույլ» տակտերով[14]։ Սա ստեղծում է ավելի մեղմ և ավելի համահունչ պոլիֆոնիայի տեսակ, որում ամբողջություն կազմող ձայները հավասարազոր են և օժտված են հարաբերական ինքնուրույնությամբ, որը համարվում է ուշ վերածննդի երաժշտության կուլմինացիա՝ դասելով Պալեստրինային Եվրոպայի հեղինակավոր առաջատար կոմպոզիտորների շարքին։

«Պալեստրինյան ոճ»-ն ուսուցանվել է երաժշտական քոլեջներում, որը հաճախ հիմնված է եղել 18-րդ դարի կոմպոզիտոր և տեսաբան Յոհան Յոզեֆ Ֆուքսի կոդավորման վրա։ Անդրադառնալով Պալեստրինայի ոճին՝ Ֆուքսը կոնտրապունկտը, որն ուսմունք է ներդաշնակ ամբողջականություն կազմող մի քանի ինքնուրույն մեղեդիների միաժամանակյա զուգակցման մասին, բաժանել է հինգ մասերի, որոնք որպես վարժություններ էր նախատեսել սովորողների համար։ Այս մեթոդը լայնորեն տարածվեց, որն էլ դարձավ 19-րդ դարի գլխավոր վերապատրաստման միջոց։ Ֆուքսն այս ձեռնարկում մի շարք փոփոխություններ է արել և ավելի պարզեցրել։ Հետագայում նույնպես որոշակի փոփոխություններ են կատարվել տեսաբաններ Քնուդ Յեփեսենի և Ռ․ Օ․ Մորիսի կողմից, որոնք շատ առումներով համապատասխանում էին Ֆուքսի կանոններին, սակայն չէին համապատասխանում մանավարժական ձևաչափին։

Ըստ Ֆուքսի՝ Պալեստրինան ստեղծել էր և առաջնորդվել այս հիմնական ուղեցույցով․

  • Երաժշտության սահունությունը դինամիկ է, ոչ ստատիկ կամ կոշտ,
  • Մեղեդու մեջ նոտաների միջև սահուն թռիչք,
  • Մեղեդիական և ռիթմական շարժում՝ առանց ակորդները փոփոխելու,
  • Ձայնատարության հարմարություն, ճշտություն, սահունություն։

Հեղինակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջ․Պ․Պալեստրինա

Ջովաննի Պիեռլուիջի Պալեստրինան հայտնի էր իր կենդանության օրոք, իսկ մահից հետո նրա հեղինակությունն ավելի բարձրացավ։ Հռոմեական դպրոցի պահպանողական երաժշտությունը շարունակվեց գրվել նրա ոճով՝ նրա իսկ աշակերտների կողմից, որոնց թվում էին իտալացի կոմպոզիտորներ Ջովաննի Մարիա Նանինոն, Ռուջիերո Ջովանելլին, Ֆռանչեսկո Սորիանոն, Գրեգորիո Ալլեգրին, Թեոֆիլո Գարգարին, Ջովաննի Դրագոնին։ Վերջինս հետագայում Լաթերանի բազիլիկ եկեղեցու երգչախմբի խմբավարն է եղել[15]։ 1750-ականների վերջերին Պալեստրինայի ոճը դեռ նկատելի էր շատ կոմպոզիտորների աշխատանքներում՝ մոտետ բազմաձայն վոկալ երաժշտության ժանրում, որը նկատելի էր Ֆռանչեսկո Բարսանտիի ստեղծագործության մեջ։

16-րդ դարում Պալեստրինան մոտետներում մշակել է ա կապելլա երգեցողության պոլիֆոնիկ ոճը, իսկ մոտետ ժանրի զարգացման գագաթը Յոհան Սեբաստիան Բախի խմբերգային մոտետներն են, որ իրենց տեսակով նմանեցվել են կանտատին։

19-րդ դարում իտալացի վանական և կոմպոզիտոր Ջուզեպպե Բաինին ուսումնասիրել է Պալեստրինայի ստեղծագործություններն ու հրատարակել մի մենագրություն, որը կոմպոզիտորին ավելի հռչակավոր դարձրեց։ Նրան համարում էին «Եկեղեցական երաժշտության փրկիչ»։

19-րդ դարում գերմանացի կոմպոզիտոր և դիրիժոր Հանս Պֆիցները կոմպոզիտորին նվիրված մի օպերա է գրել, որն էլ նրա ամենահայտնի ստեղծագործությունն է և անվանել է այն «Պալեստրինա»։ Օպերայի սյուժեն գրվել է կոմպոզիտորի կյանքից վերցված դրվագների հիման վրա[13][16]։

Պալեստրինայի աշխատանքների երկու ամբողջացված հրատարակություններ կան։ Առաջինը, որը 33 հատորանոց հրատարակություն է, հրատարակվել է 1862-1894 թվականներին Լայպցիգում, Բրեյթկոփֆի և Հյորթելի կողմից, իսկ խմբագրել է Ֆրանց Հաբերլը։ Երկրորդ հրատարակությունը բաղկացած է 34 հատորից, որն էլ հրատարվել է 20-րդ դարի կեսերին Հռոմում, Ֆռատելլի Սալեռայի կողմից, իսկ խմբագրումն արվել է Ռ․Քազիմիրի և այլոց կողմից։

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին նկարահանվել է մի ֆիլմ ZDF (գերմ.՝ Zweites Deutsches Fernsehen, Ցե-դե-էֆ), Գերմանիայի հեռուստատեսության երկրորդ ալիքով։

Ֆիլմը կոչվում է «Պալեստրինա - Երաժշտության արքայազն» (անգլ.՝ Palestrina - Prince of Music), իսկ ֆիլմի ռեժիսորը Ջորջ Բրինթռուփն է (անգլ.՝ Georg Brintrup )[17]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118818686 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Н. С. Палестрина, Джованни Пьерлуиджи // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1897. — Т. XXIIа. — С. 626–627.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 W. S. R., D. F. T. Palestrina, Giovanni Pierluigi da // 1911 Encyclopædia Britannica — 11 — New York City: 1911. — Vol. 20. — P. 627–628.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Г. Риман Палестрина // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. ЭнгельМ.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 3. — С. 983–985.
  5. 5,0 5,1 5,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 E. H. P. Palestrina, Giovanni // A Dictionary of Music and Musicians (A.D. 1450-1889): by eminent writers, English and foreign with illustrations and woodcuts / G. Grove, John Alexander Fuller MaitlandLondon: Macmillan Publishers, 1900. — Vol. 2. — P. 635–642.
  7. 7,0 7,1 7,2 Encyclopædia Britannica
  8. 8,0 8,1 8,2 SNAC — 2010.
  9. 9,0 9,1 9,2 International Music Score Library Project — 2006.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 Jerome Roche, Palestrina (Oxford Studies of Composers, 7; New York: Oxford University Press, 1971), 0-19-314117-5.
  11. Manuel Mendes, António Carreira, Duarte Lobo, Filipe de Magalhães, Fr. Manuel Cardoso, João Lourenço and Pero do Porto, among many others.
  12. Christoph Wolff, Der Stile Antico in der Musik Johann Sebastian Bachs: Studien zu Bachs Spätwerk (Wiesbaden: Franz Steiner Verlag, 1968), pp. 224–225.
  13. 13,0 13,1 James Garrat, Palestrina and the German Romantic Imagination (New York: Cambridge University Press, 2002).
  14. Knud Jeppesen, Counterpoint: The Polyphonic Vocal Style of the Sixteenth Century, trans. Glen Haydon (with a new foreword by Alfred Mann; New York: Prentice-Hall, 1939, repr. New York: Dover, 1992).
  15. Zoe Kendrick Pyne, Giovanni Pierluigi di Palestrina: His Life and Times (London: Bodley Head, 1922).
  16. John Bokina, Opera and Politics (New York: Yale University Press, 1997), pp. 129–131.
  17. Internet Movie Database

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Article "Palestrina, Giovanni Pierluigi da", in: The New Grove Dictionary of Music and Musicians, ed. Stanley Sadie. 20 vol. London, Macmillan Publishers Ltd., 1980. 1-56159-174-2
  • Benjamin, Thomas, The Craft of Modal Counterpoint, 2nd ed. Routledge, New York, 2005. 0-415-97172-1 (direct approach)
  • Coates, Henry, Palestrina. J. M. Dent & Sons, London, 1938. (An early entry in the Master Musicians series, and, like other books in that series, combines biographical data with musicological commentary.)
  • Daniel, Thomas, Kontrapunkt, Eine Satzlehre zur Vokalpolyphonie des 16. Jahrhunderts. Verlag Dohr, 2002. 3-925366-96-2
  • Marco Della Sciucca, Giovanni Pierluigi da Palestrina. L'Epos, Palermo, 2009. 978-88-8302-387-3
  • Johann Joseph Fux, The Study of Counterpoint (Gradus ad Parnassum). Tr. Alfred Mann. W.W. Norton & Co., New York, 1965. 0-393-00277-2
  • Gauldin, Robert, A Practical Approach to Sixteenth-Century Counterpoint. Waveland Press, Inc., Long Grove, Illinois, 1995. 0-88133-852-4 (direct approach, no species; contains a large and detailed bibliography)
  • Haigh, Andrew C. "Modal Harmony in the Music of Palestrina", in the festschrift Essays on Music: In Honor of Archibald Thompson Davison. Harvard University Press, 1957, pp. 111–120.
  • Knud Jeppesen, The Style of Palestrina and the Dissonance. 2nd ed., London, 1946. (An exhaustive study of his contrapuntal technique.)
  • Jeppesen, Knud; Haydon, Glen (Translator); Foreword by Mann, Alfred. Counterpoint. New York, 1939. Available through Dover Publications, 1992. 0-486-27036-X
  • Lewis Lockwood, Noel O'Regan, Jessie Ann Owens: "Palestrina, Giovanni Pierluigi da". Grove Music Online, ed. L. Macy (Accessed 7 July 2007), (subscription access)
  • Meier, Bernhard, The Modes of Classical Vocal Polyphony, Described According to the Sources. Broude Brothers Limited, 1988. 0-8450-7025-8
  • Morris, R.O., Contrapuntal Technique in the Sixteenth Century. Oxford University Press, 1978. 0-19-321468-7 (out of print; one of the first attempts at "direct approach", meaning Morris does away with Fux' five species).
  • Motte, Diether de la, Kontrapunkt. 1981 Bärenreiter-Verlag, Kassel. 3-423-30146-5 / 3-7618-4371-2 (this text is in German; great, though!)
  • Pyne, Zoe Kendrick, Giovanni Pierluigi di Palestrina: His Life and Times, Bodley Head, London, 1922.
  • Gustave Reese, Music in the Renaissance. W.W. Norton & Co., New York, 1954. 0-393-09530-4
  • Roche, Jerome, Palestrina. Oxford University Press, 1970. 0-19-314117-5
  • Schubert, Peter, Modal Counterpoint, Renaissance Style, 2nd edition. New York and Oxford: Oxford University Press, 2008. 978-0-19-533194-3 (guidelines for writing and analyzing 16th-century music).
  • Stewart, Robert, An Introduction to Sixteenth-Century Counterpoint and Palestrina's Musical Style. Ardsley House, Publishers, 1994. 1-880157-07-1
  • R. J. Stove, Prince of Music: Palestrina and His World, Quakers Hill Press, Sydney, 1990. 0-7316-8792-2 (biographical rather than musicological in nature; is wholly devoid of staff-notation extracts; but corrects some errors found in Z. K. Pyne and elsewhere).
  • Swindale, Owen, Polyphonic Composition, Oxford University Press, 1962. (Out of print, no ISBN available.)