ZDF

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«ZDF»
Zweites Deutsches Fernsehen
ZDF.svg
Երկիր {{{2}}} Գերմանիա
Հեռարձակման գոտի {{{2}}} Գերմանիա
{{{2}}} Ավստրիա
Flag of the Netherlands.svg Նիդերլանդներ
{{{2}}} Լյուքսեմբուրգ
{{{2}}} Շվեյցարիա
Լեզու հեռարձակման գերմաներեն
Հեռարձակման սկսման թվական 1963
Վեբ-կայք www.zdf.de
ZDF կենտրոնը Մայնցում

ZDF (գերմ.՝ Zweites Deutsches Fernsehen, Ցե-դե-էֆ, Երկրորդ գերմանական հեռուստատեսություն), Գերմանիայի հեռուստատեսության երկրորդ ալիք, հասարակական-իրավական հեռուստաընկերություն, գլխավոր մասնաշենքը գտնվում է Մայնց քաղաքում։ Եվրոպայի հղորագույն հեռուստաընկերություններից է։[1] Հեռուստաընկերությունը ղեկավարվում է գերմանական հողերի միջև պայմանագրով ստեղծված անկախ գործակալության կողմից։ Հեռուստաալիքը սկսել է իր հեռարձակումը 1963 թ. ապրիլի 1-ին Էշբորն քաղաքից։ 1967-ից սկսել է գունավոր հեռարձակումը։ 1974-ին, ժամանակավորապես տեղափոխվում է Վիսբադեն, որից հետո վերջնականապես ընկերությունը տեղափոխվում է Մայնց։ Ընկերության ներկայիս տնօրենն է Թոմաս Բելլութը։[2]

ZDF խմբի այլ ալիքներ[խմբագրել]

  • KI.KA (Der KInderKAnal), մանկական հեռուստաալիք, ստեղծվել է ARD հեռուստաընկերության հետ համատեղ։
  • Arte, մշակութային հեռուստաալիք, ստեղծվել է Ֆրանսիայի և ARD հեռուստաընկերության հետ համատեղ։
  • 3sat - գերմանալեզու միջպետական հանրային հեռուստաալիք, հիմնվել է գերմանական ARD, ավստրիական ORF և շվեյցարական SRG SSR հեռուստաընկերությունների հետ համատեղ։
  • Phoenix - հասարակական բնույթի հեռուստաալիք, ստեղծվել է ARD հեռուստաընկերության հետ համատեղ։
  • ZDFneo - կաբելային թվային հեռուստաալիք, ստեղծվել է ARD հեռուստաընկերության հետ համատեղ։
  • ZDFinfo - կաբելային թվային հեռուստաալիք։[3][4]
  • ZDFkultur - թատերական և արվեստագիտական բնույթի կաբելային թվային հեռուստաալիք։[5]

Հեռուստաընկերության գլխավոր տնօրենները[խմբագրել]

  • 1963 - 1977: Կառլ Հոլցամեռ
  • 1977 - 1982: Կառլ-Գյունթեր ֆոն Հազե
  • 1982 - 2002: Դիթեր Շթոլթե
  • 2002 - 2012: Մարկուս Շեխթեռ
  • 2012 -ից։ Թոմաս Բելլութ

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]