Մոտետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յոհան Սեբաստիան Բախի բարոկո երաժշտության ժամանակաշրջանի ձեռագիր

Մոտետ (ֆր.՝ motet, mot — բառ, ասույթ, պատվիրան), բազմաձայն վոկալ երաժշտության ժանր։ Ծագել է XII դ․ Ֆրանսիայում։ Սկզբում 2—3-ձայնանի ստեղծագործություն էր, որում լատիներեն տեքստով երգվող կաթոլիկական խորալին (ներքևի ձայնում) զուգակցվում էին ֆրանսերեն խոսակցական լեզվով, հաճախ սիրային կամ կատակային երգեր (վերևի ձայներում)։ Կաթոլիկ եկեղեցին պայքարել է նման մոտետների դեմ (Հովհաննես XXII պապի դեկրետը, 1322) և դրանց հակադրել (XV դարից) մոտետի մի այլ տեսակ՝ միասնական լատինական տեքստով։ XV դարից մոտետ են անվանել երգի համեմատությամբ ավելի զարգացած, ամեն մի հանդիսավոր վոկալ ստեղծագործություն։ XVI դ. Օ․ Լասսոյի, Ջ․ Գաբրիելլի, Պալեստրինայի մոտետներում մշակվել է ա կապելլա երգեցողության պոլիֆոնիկ ոճը։ XVII դ․ Իտալիայում սկզբնավորվել է մենակատարային (գործիքային նվագակցությամբ) մոտետ ժանրի զարգացման գագաթը Յո․ Ս․ Բախի խմբերգային մոտետներն են, որ իրենց տեսակով մոտեցել են կանտատին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 45 CC-BY-SA-icon-80x15.png