Օրլանդո դի Լասսո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Orlande de Lassus.jpg

Օրլանդո դի Լասսո (իսկական անունը և ազգանունը՝ Ռոլան դե Լասսյու, Roland de Lassus, մոտ 1532, Մոնս –14.6.1594, Մյունխեն), ֆրանկո–ֆլամանդական կոմպոզիտոր։ Նիդերլանդական դպրոցի խոշորագույն ներկայացուցիչ, պոլիֆոնիայի մեծագույն վարպետներից։

1563-ից ղեկավարել է Մյունխենի պալատական երգչախումբը։ Միաձուլելով տարբեր ազգերի երաժշտական մշակույթի առանձնահատկությունները՝ ստեղծել է աշխարհիկ և պաշտամունքային տարբեր ժանրերի խմբերգային պոլիֆոնիայի բարձրարվեստ նմուշներ՝ ընդհանրացնելով և զարգացնելով Վերածննդի երաժշտական դպրոցների փորձը։ Պաշտամունքային երկերից նշանավոր են մոտետները և մեսսաները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 490 CC BY-SA icon 80x15.png