Վերածննդի երաժշտություն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Վերածննդի դարաշրջանը կամ Ռենեսանսը շրջադարձային պահ է եվրոպական ազգերի մշակույթի պատմության մեջ։ Վերածննդի գործիչները մարդուն, նրա բարեկեցությունը և անձի ազատ զարգացման իրավունքը ընդունում էին որպես մեծագույն արժեք։ Այդպիսի աշխարհայացքը ստացել է “Հումանիզմ” անվանումը։ Ներդաշնակ մարդու իդեալը հումանիստները փնտրում էին անտիկ դարաշրջանում, իսկ հին հունական և հռոմեական արվեստը նրանց համար հանդիսանում էր օրինակ գեղարվեստական ստեղծագործության համար։ Անտիկ մշակույթը վերածնելու այդ ձգտումը տվեց մի ամբողջ դարաշրջանի անվանում՝ Վերածնունդ (մոտավորապես`1400-1600 թթ)։
Վերածննդի աշխարհայացքը խորապես ազդել է գիտության ու մշակութի տարբեր ոլորտների, հատկապես` երաժշտության վրա։ Միջնադարյան վոկալ-եկեղեցական երաժշտությունը զիջեց բազմաձայնությանը`պոլիֆոնիային, որում բոլոր ձայները հավասարազոր էին։ Պոլիֆոնիան թույլ էր տալիս հեղինակին արտահայտել մեղեդու սեփական ընկալումը, երաժշտությանը տալ մեծ հուզականություն։ Պոլիֆոնիկ ստեղծագործությունը ստեղծվում էր խիստ և բարդ կանոններով, այն կոմպոզիտորից պահանջում էր խորը գիտելիքներ և վիրտուոզ վարպետություն։ Պոլիֆոնիայի շրջանակներում զարգանում էին եկեղեցական և աշխարհիկ ժանրերը։ Վերածնունդի դարաշրջանի երաժշտությունը, նկարչության և գրականության նման, վերադարձավ անտիկ մշակույթի արժեքներին։ Այն ոչ միայն հաճելի էր լսողության համար, այլև ուներ հոգևոր ու զգացմունքային ազդեցություն։
14 - 16-րդ դարերում արվեստի և գիտության վերածնունդը հսկայական ազդեցություն ունեցավ մարդկանց կենցաղի վրա։ Այդ ժամանակահատվածում երաժշտության դերը դարձավ բացառիկ։ Երաժշտություն ստեղծելը հումանիստները հայտարարեցին ազնիվ և օգտակար գործ։ Համարվում էր որ ամեն երեխա պետք է սովորի երգել և նվագել։ Այդ պատճառով երաժշտները հարգի էին անվանի ընտանիքներում՝ դասեր տալու և հյուրերին զվարճացնելու համար։
16-րդ դարում հայտնվեցին նոր երաժշտական գործիքներ։ Նրանցից առավել տարածում էին գտնում այնպիսի նվագարանները, որոնց վրա նվագելը դյուրին էր։ Ամենատարածվածն էին վիոլան, որ ջութակի նախատիպն էր, և նրա տարատեսակները։ Լադերի առակյության շնորհիվ, վիոլա նվագելը հեշտ էր, այն օգնում էր վերցնել անհրաժեշտ նոտաները։ Նրա ձայնը ցածր էր, բայց լավ հնչում էր փոքր սրահներում։ Երգում էին մեկ այլ գործիքի` լյուտնայի, նվագակցությամբ։
Այդ ժամանակներում ֆլեյտան, բլոկ-ֆլեյտան և պոզիկը սիրված գործիքներ էին։ Ամենաբարդ երաժշտութունը գրվում էր նոր ստեղծված կլավեսինի, վերդջինելայի (անգլիական փոքր կլավեսին) և երգեհոնի համար։ Միաժամանակ գրվում էր նաև ավելի պարզ, հեշտ կատարվող երաժշտություն։ Այդ ժամանակահատվածում փոխվեց նաև նոտագրությունը՝ ծանր փայտյա տպագրական բլոկերին փոխարինեցին իտալացի Օտտավիանո Պետրուչիի հայտնագործած մետաղյա լիտերները։ Հրատարակված ստեղծագործությունները արագ գնվում էին, ավելի շատ մարդ էր առնչվում երաժշտության հետ։
Վերածննդի երաժշտական մշակույթը
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերածննդի դարաշրջանի Իտալիայում տարածվեցին տարատեսակ գործիքներով կենցաղային երաժշտական դրսևորումները՝ առաջացան երաժշտասերների խմբակներ։ Պրոֆեսիոնալ ոլորտում ձևավորվեց երկու ուժեղ դպրոց՝ հռոմեականը և վենետիկյանը։
Այդ ժամանակահատվածում աճեց աշխարհիկ ժանրերի դերը։ 14-րդ դարը համարվում է իտալական արվեստի նոր դարաշրջանի սկիզբ։
Նիդերլանդական դպրոցը առաջացավ ու իր առաջին գագաթներին հասավ XV դարում, որից հետո նրա զարգացումը ավելի լայն թափ ստացավ, իսկ ազդեցությունն այս կամ այն կերպ ընդգրկեց այլ ազգային դպրոցների վարպետներին։ Ֆրանսիայում վերածնունդն իր ազդեցությունն սկսեց XVI դարում։
Մադրիգալ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մադրիգալ (լատին․՝ matricale)՝ “երգ մայրենի լեզվով”)։ Այն ձևավորվեց ազգային (հովվային) երգերի հիման վրա։ Մադրիգալը երգ էր 2-3 ձայնի համար, հաճախ առանց գործիքի նվագակցման։ Դրանք գրվում էին ժամանակակից իտալական պոետների բանաստեղծությունների հիման վրա։ Գոյություն ունեին երգեր կենցաղային և առասպելական սյուժեներով։ 15-րդ դարում կոմպոզիտորները գրեթե չէին անդրադառնում այդ ժանրին։ Հետաքրքրությունը մադրիգալի նկատմամբ վերադարձավ 16-րդ դարում, որի հատկանշական առանձնահատկությունն էր երաժշտության և պոեզիայի սերտ կապը։ Երաժշտությունը ճկուն կերպով հետևում էր տեքստին, արտահայտում էր իրադաձությունները, որոնք նկարագրված էին տեքստում։ Աստիճանաբար ձևավորվեցին յուրահատուկ մեղեդային սիմվոլներ, որոնք նշանակում էին քնքուշ հոգոցներ, արցունքներ և այլն։ Որոշ կոմպոզիտորների մոտ սիմվոլիկան փիլիսոփայական էր, օրինակ Ջեզուալդո դի Վենոզայի “Մահանում եմ ես, դժբախտս” մադրիգալում (1611 թ․)։ Ժանրի ծաղկունքը ընկավ XVI-XVII դարերի սահմանագծի վրա։ Երբեմն երգի հետ զուգընթաց խաղարկվում էր նաև սյուժեն։ Մադրիգալը հանդիսացավ մադրիգալ կատակերգության հիմքը (երգչախմբային կոմպոզիցիա կատակերգային պիեսի տեքստով), որը նախանշեց օպերայի ի հայտ գալը։
Հռոմեականը պոլիֆոնիկ դպրոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Հռոմեականը դպրոցի ղեկավար դարձավ Ջովանի դե Պալեստրինան (1525-1594 թթ.)՝ վերածնունդը խոշորագույն կոմպոզիտորներից մեկը։ Մանկությունից նա երգում էր եկեղեցական երգչախմբում, իսկ հասուն տարիքում հրավիրվեց կապելլմեյստերի պաշտոնի Հռոմի Սուրբ Պետրոս տաճար։ Հետագայում նա ծառայում էր Սիքտինյան կապելլայում (Հռոմի Պապի արքունի ժամատուն)։
Հռոմը, որպես կաթոլիկ կենտրոն, հրապուրում էր բազմաթիվ առաջատար երաժիշտների։ Տարբեր ժամանակներ այստեղ աշխատել են Նիդերլանդական պոլիֆոնիստ վարպետներ Գիոմ Դյուֆան և Ժոսկեն Դեպրեն։ Նրանց զարգացած կոմպոզիտորական տեխնիկան երբեմն խանգարում էր ընկալել ծառայության տեքստը․ այն կորում էր բարդ ձայնային խճողումների մեջ։ Այդ պատճառով եկեղեցական իշխանությունները վերապահորեն էին մոտենում նմանատիպ ստեղծագործություններին և ելույթ էին ունենում գրիգորիական միաձայն երգեցողության վերադարձի կողմից։ Պոլիֆոնին ընդունելու հարցը քննարկվում էր նույնիսկ Տրիդենթյան տաճարում (1545-1563 թթ.)։ Գտնվելով Հռոմի Պապին մոտիկ, Պալեստրինան համոզեց եկեղեցական գործիչներին, որ հնարավոր է գրել ստեղծագործություն, որում կոմպոզիտորական տեխնիկան չի խոչընդոտի տեքստի ընկալումը։ Որպես ապացույց նա գրեց “Մարչելլո Պապի մեսսան” (1555 թ.)։ Այդպիսով երաժիշտը փրկեց պրոֆեսիոնալ պոլիֆոնիկ երաժշտությունը եկեղեցական հետապնդումներից։
Պալեստրինաի արվեստը ներծծված է լուսավոր աշխարհընկալմամբ։ Նրա ստեղծագործությունները հիացնում էին ինչպես բարձր վարպետությամբ, այնպես էլ քանակով (հարյուրից ավելի մեսսա, երեք հարյուր մոտետ, հարյուր մադրիգալ)։ Երաժշտության բարդությունը երբևէ չէր խոչընդոտում նրա ընկալումը։ Պալեստրինան հիմնական ստեղծագործական խնդիր էր տեսնում մեծ ամբողջական ստեղծագործության մշակումը։ Նրա երգեցողություններում ամեն ձայն զարգանում է ինքնուրույն, բայց դրա հետ մեկտեղ կազմում է մեկ ամբողջականություն մնացածի հետ; հաճախ ձայները միաձուլվում են և դառնում հիասքանչ ակկորդների համատեղություն։ Հաճախ վերին ձայնի մեղեդին կարծես ճախրում է մնացածի վրայով, ստեղծելով գմբեթ բազմաձայնության վրա; բոլոր ձայները առանձնանում են սահունությամբ և զարգացվածությամբ։
Պալեստրինաի արվեստը օրինակելի, դասական էր հաջորդ սերունդների երաժիշտների համար։ Նրա ստեղծագործությունների վրա սովորել են XVII-XVIII դարերի շատ անվանի կոմպոզիտորներ։
Վերածնունդի երաժիշտության մեկ ուրիշ ուղղություն կապված է Վենետիկյան դպրոցի կոմպոզիտորների հետ, որի հիմնադիրն էր Ադրիան Վիլլարտը (~1485-1562 թթ.)։ Նրա աշակերտներն էին օրգանիստ և կոմպոզիտոր Անդրեա Գաբրիելլին, կոմպոզիտոր Կապրիան դե Ռոռեն և այլն։ Վիլլարտը և իր հետևորդները մշակում էին փարթամ երգչախմբային ոճ։ Տարածական հնչողության նրանք հասնում էին տաճարում տարբեր տեղակայումով մի քանի երգչախմբերով։ Վենետիկյան վարպետները բարդացրեցին նաև երաժշտական լեզուն՝ այն համալրվեց ակկորդների համարձակ համադրությամբ, անսպասելի հարմոնիաներով։
Վերածնունդի դարաշրջանի մեկ այլ պայծառ ներկայացուցիչ էր Կառլո Ջեզուալդո դի Վենոզան (~1560-1613 թթ.), Վենոզայի իշխանը, աշխարհիկ մադրիգալի մեծագույն վարպետներից մեկը։ Նա հայտնի էր որպես մեցենատ, լյուտնա նվագող, կոմպոզիտոր։ Ջեզուալդոն սերտ ընկերություն էր անում Տորկվատտո Տասսոի հետ։ Նրա բազում պոեմների համար գրել է երաժշտություն; այդպիսով առաջացան մեծ գեղարվեստական արժեք ունեցող մադրիգալների շարք։ Որպես ուշ Վերածնունդի ներկայացուցիչ, կոմպոզիտորը մշակեց մադրիգալի նոր տեսակ, որում առաջին տեղում էին զգացմունքները՝ բուռն և անկանխատեսելի։ Այդ պատճառով նրա ստեղծագործություններին բնորոշ են ձայնի բարձրության անկումները, ինտոնացիաներ՝ նման հոգոցների և հեկեկոցի, կտրուկ հնչող ակկորդները, տեմպի կոնտրաստային փոփոխումները։ Այդ լուծումները Ջեզուալդոի երաժշտությանը տալիս էին արտահայտիչ, հիասքանչ բնույթ։ Ջեզուալդոի ժառանգությունը կազմում է բազմաձայն մադրիգալների յոթ հավաքածու։ Այդ երաժիշտությունն այժմ էլ անտարբեր չի թողնում լսողին։