Ճստիկ սպիտակատամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ճստիկ սպիտակատամ
Ճստիկ սպիտակատամ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Միջատակերներ
Ընտանիք Գետնափորներ
Ցեղ Բազմատամ սպիտակատամ
Տեսակ Ճստիկ սպիտակատամ
Լատիներեն անվանում
Suncus etruscus
Savi, 1822
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Ճստիկ կամ պստիկ սպիտակատամ (լատիներեն` Suncus etruscus), գետնափորների ընտանիքի կենդանի։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է Հարավային Եվրոպայում, Արաբական թերակղզում, Իրանում, Միջին Ասիայում, Հնդկաստանում, Շրի-Լանկայում, Ճապոնիայում, Հարավարևելյան Չինաստանում, Մալայան արշիպելագում, Հայաստանում։ Արցախում տարածված է Մարտունու, Մարտակերտի, Հադրութի լեռնատափաստանային գոտիներում։

Կենսակերպը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարող է բնակվել այգիներում, մարդկային կառույցներում։ Որպես բնակատեղեր օգտագործում է մանր կաթնասունների բները, հողերի ճեղքերը։ Վարում է թաքնված ու գիշերային կենսակերպ։

Արտաքին տեսքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորթախավը խիտ է ու փափուկ, մեջքի կողմում գունավորումը բաց գորշամոխրագույն է, որովայնի կողմը` սպիտակամոխրագույն։ Մեջքի և որովայնի միջև գունավորման անցումը աստիճանական է։ Մարմնի երկարությունը՝ 35 մմ է, պոչինը՝ 25 մմ, ետին թաթը՝ 11 մմ, քաշը՝ 1,2-1,5 գրամ։

Թշնամիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Թշնամիներն են աքիսները, ցերեկային և գիշերային գիշատիչ թռչունները։

Հիվանդությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարակվում է էկտո և էնդոմակաբույծներով։

Նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վնասակար միջատների սպառող և էկոլոգիական համակարգերի սննդային շղթայի օղակ է[1][2][3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ղարաբաղի կենդանիների Կարմիր գիրք, Ե., Էդիթ Պրինտ, 2012, էջ 188։
  2. Յավրույան Է. Գ., Հայրապետյան Վ. Տ., Ղարաբաղի վայրի կաթնասունները, մաս I, Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս», 2003։
  3. Гурев А. А., Фауна СССР (Млекопитающие, насекомоядные), т. IV, Л., Наука, 1979
  4. Corbet G. B., The mammals of the Palaeartic Region: A taxamonic review, L.: Brit. Mus. (Matur. Hist.), 1978.