Ջովաննի Վերգա
Ջովաննի Վերգա իտալերեն՝ Giovanni Verga | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 2, 1840[1][2][3] |
Ծննդավայր | Կատանիա, Սիցիլիա, Իտալիա[4][1] |
Վախճանվել է | հունվարի 27, 1922[5][6][4][…] (81 տարեկան) |
Վախճանի վայր | Կատանիա, Սիցիլիա, Իտալիա[4][1] |
Մասնագիտություն | գրող, լուսանկարիչ, սցենարիստ, քաղաքական գործիչ, արձակագիր և դրամատուրգ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Կատանիական համալսարան |
Ժանրեր | վիպակ և վեպ |
Գրական ուղղություններ | վերիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Մալավոլյայի ընտանիքը, Il marito di Elena?, Վարպետ դոն Ջեզուալդոն, La duchessa di Leyra?, Նեդդա, Ռոսո Մալպելո, Q3823943?, Q3791093?, Una peccatrice?, Storia di una capinera?, Եվա, Eros? և Իսկական էգ վագր |
Կուսակցություն | Ձախ |
Պարգևներ | |
![]() | |
![]() |
Ջովաննի Վերգա (իտալերեն՝ Giovanni Verga, սեպտեմբերի 2, 1840[1][2][3], Կատանիա, Սիցիլիա, Իտալիա[4][1] - հունվարի 27, 1922[5][6][4][…], Կատանիա, Սիցիլիա, Իտալիա[4][1]), իտալացի գրող։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերգայի առաջին վեպերը՝ «Կարբոնարները լեռներում» (1861-1862) և «Ծովալճակներում» (1863), բնորոշ են իտալական հեղափոխական ռոմանտիզմին, ստեղծագործության երկրորդ շրջանինը բոհեմական և աշխարհիկ թեմաներով գրված սենտիմենտալ վեպեր են («Մեղսագործուհին» (1866), «Եվա» (1873), «Իսկական էգ վագր» (1875), են)։ Երիտասարդ բատարկուհու ողբերգական կյանքը պատկերող «Նեդդա» (1874) վիպակում երևան են եկել իտալական ռեալիզմի նոր ուղղության հատկանիշներ։ 80-ական թվականներին Վերգան դարձել է այդ ուղղության առաջատարը։ Նրան բնորոշ հումանիզմն ու դեմոկրատիզմը այդ շրջանում ձեռք են բերել առանձնակի հնչեղություն։ Միաժամանակ ուժեղացել է նրա ֆատալիստական հայացքը մարդու և հասարակության ճակատագրի նկատմամբ։ «Դաշտերի կյանքը» (1880) և «Գյուղական նովելներ» (1883) ժողովածուներում Վերգան ներկայացրել է Սիցիլիայի գյուղացիների ծանր կյանքը, նրանց հոգեկան ապրումները, երգիծանքով պատկերել գյուղական հարուստներին։ «Մալավոլյայի ընտանիքը» (1881)և «Վարպետ դոն Ջեզուալդոն» (1889) վեպերում տրված են կապիտալիզմի ազդեցությամբ Սիցիլիայում կատարված սոցիալական տեղաշարժերը, որոնք խարխլում են ընտանիքի հիմքերը։ Վերգայի «Գյուղական ասպետություն» (1884, հայկական հրատարակություն 1897) նովելի թեմաներով համանուն օպերա (1890) է գրել Պ. Մասկանյին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 2,0 2,1 BeWeB
- ↑ 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Верга Джованни // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 Momigliano A. Enciclopedia Treccani (իտալ.) — Istituto dell'Enciclopedia Italiana, 1937.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 398)։ ![]() |
- Սեպտեմբերի 2 ծնունդներ
- 1840 ծնունդներ
- Կատանիա քաղաքում ծնվածներ
- Հունվարի 27 մահեր
- 1922 մահեր
- Կատանիա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Իտալացի գրողներ
- Իտալացի լուսանկարիչներ
- Իտալացի սցենարիստներ
- Իտալացի արձակագիրներ
- Իտալիայի քաղաքական գործիչներ
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին