Նեապոլի ազգային հնագիտական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նեապոլի ազգային հնագիտական թանգարան
Տեսակհնագիտական թանգարան, Իտալիայի ազգային թանգարան, տեսարժան վայր, մշակութային ժառանգության օբյեկտ, Istituto museale ad autonomia speciale? և Q124830411?
Երկիր Իտալիա
ՏեղագրությունՆեապոլ[1]
ՀասցեPiazza Museo 19[1]80135[2][1]
Հիմնադրվել է1777
ՀիմնադիրՖերդինանտ I Սիցիլացի
Մակերես15 000 քառակուսի մետր, 12 547 քառակուսի մետր
Այցելուներ616 878 մարդ (2018)[3], 129 197 մարդ (2020)[1], 670 594 մարդ (2019)[4], 195 327 մարդ (2021)[5] և 440 624 մարդ (2022)[6]
ՏնօրենPaolo Giulierini?
Հավաքածուի չափս16 000 արխիվային միավոր[3] և 15 954 արխիվային միավոր[7]
Կայքmann-napoli.it(իտալ.)(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Նեապոլի ազգային հնագիտական թանգարան (իտալ.՝ Museo Archeologico Nazionale di Napoli, MANN), թանգարան Նեապոլում, Իտալիայի հարավում, Նեապոլիս քաղաքի բուն հունական պատի հյուսիսարևմտյան հատվածում։ Թանգարանն ունի հռոմեական նմուշների մեծ հավաքածու Պոմպեյից, Ստաբինից, Հերկուլանումից։ Հավաքածուն ներառում է ամենաբարձր որակի աշխատանքներ՝ ստեղծված հունական, հռոմեական և Վերածննդի ժամանակաշրջաններում։ Համարվում է ամենակարևոր հնագիտական թանգարանը Իտալիայում և կարևորագույններից մեկն աշխարհում։

Շենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեապոլի թանգարան, 1895, Բրուկլինի թանգարանային արխիվ, Goodyear արխիվային հավաքածու

Չարլզ Բուրբոնը թանգարանը հիմնադրել է 1750-ական թվականներին։ Որպես թանգարան ծառայած շենքը նախկինում եղել է հեծելազորի զորանոց, ինչպես նաև Նեապոլի համալսարանի նստավայր (1616-1777)։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանն ունի հունական և հռոմեական հնությունների մեծ հավաքածու, որի հիմնական մասը կազմում է Ֆարնեզե հավաքածուն՝ գեմմաներ (այդ թվում՝ Ֆարնեզե գավաթ, սև օնիքսից ու ագաթից պատրաստված պտղոմեոսյան գունդ, որը «Ճոխ գանձերի» ամենահայտնի նմուշն է, որը XV դարում հայտնաբերել են Կոզիմո դե Մեդիչին և Լորենցո Մեդիչին) և Ֆարնեզե մարմարները։ Թանգարանի արժեքավոր նմուշներից են Հերկուլանումի պապիրուսները, կարբոնացվել են Վեզուվ ժայթքման արդյունքում, հայտնաբերվել 1752 թվականին Պապիրուսների վիլլայում։

Մարմարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեներա Կալիպիգա

Թանգարանի դասական քանդակագործության հավաքածուի հիմնական մասը Ֆարնեզեի մարմարներն են։ Դրանք առանձնակի կարևորություն են ներկայացնում, քանի որ դասական հունական քանդակների հռոմեական կրկնօրինակներ են, որոնք ստեղծել են այնպիսի քանդակագործներ, ինչպիսիք են Կալամիսը (մ. թ. ա. 5-րդ դար), Կրիտիոսը։ Այդ աշխատանքների մեծ մասը վերջին տարիներին ցուցադրության նպատակով տեղափոխվել է Կապոդիմոնտե թանգարան։

  • Ֆարնեզյան Հերկուլես
  • Ֆարնեզյան ատլաս
  • Ֆարնեզյան ցուլ
  • Հարմոդիուսի և Արիստոգիտոնի խմբաքանդակ, բրոնզե աշխատանքի հռոմեական կրկնօրինակ, գտնվել է Աթենքի Ագորայում
  • Վեներա Կալիպիգա
  • Ֆարնեզյան Արտեմիս, հռոմեական կրկնօրինակ
  • Հռոմեական կայսրերի կիսանդրիների հավաքածու
  • Հռոմեական քանդակների շարք (հիմնականում հունական աշխատանքների կրկնօրինակներ), որոնք (ինչպես Հերկուլեսի քանդակը) եղել են Հռոմի Կարակալայի բաղնիքներում

Բրոնզներ Պապիրուսների վիլլայից[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանն ունի հին հռոմեական բրոնզե հավաքածու Պապիրուսների վիլլայից, որոնցից են՝ «Նստած Հերմեսը», «Հարբած սատիրներ», Ֆեսպիսի կիսանդրին, Լուցիուս Աննեուս Սենեկայի կիսանդրի[8] կամ Հեսիոդոսի կիսանդրի[9], աշխույժ վազողներ զույգի քանդակ։

Իսոսի ճակատամարտը (խճանկար)

Խճանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի խճանկարների հավաքածուն ներառում է մի շարք կարևոր խճանկարներ՝ վերականգնված Պոմպեյի ավերակներից և այլ Վեզուվյան քաղաքներից։ Իսոսի ճակատամարտը խճանկարը թվագրվում է մոտ մ.թ.ա. 100 թվական, գտնվել է Պոմպեյի Ֆավն տանը։ Այն պատկերում է մ.թ.ա. 333 թվականին Իսոսի մոտ Ալեքսանդր Մակեդոնացու և Դարեհ III Կոդոմանի միջև տեղի ունեցած Իսոսի ճակատամարտը։

Եգիպտական հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

2, 500 նմուշներով[10] Թուրինից, Ֆլորենցիայից և Բոլոնյայից հետո թանգարանն ունի Իտալիայում եգիպտական ամենամեծ հավաքածուներից մեկը։ Այն հիմնականում կազմված է երկու մասնավոր հավաքածուների գործերից, որոնք 18-րդ դարի երկրորդ կեսին հավաքագրել է Կարդինալ Ստեֆանո Բորջիան և 19-րդ դարի սկզբում Պիչիանտին։ Թանգարանի վերջին վերադասավորումների ընթացքում երկու հավաքածուները ցուցադրվել են առանձին, իսկ կապող սենյակում այլ իրեր են ցուցադրվում, այդ թվում` եգիպտական և «կեղծ-եգիպտական» նմուշներ Պոմպեյից և Կամպանինյան վայրերից։ Ըստ նոր պլանի՝ ներկայացված եգիպտական հավաքածուում կան եգիպտական քաղաքակրթության կարևոր նմուշներ Հին թագավորությունից (մ. թ. ա. 2700-2200) մինչև Պտղոմեոսյան-հռոմեական ժամանակներ[11]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Indagine sui musei e le istituzioni similari — 2022.
  2. dati.beniculturali.it — 2014.
  3. 3,0 3,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2020.
  4. Italian National Institute of Statistics Indagine sui musei e le istituzioni similari — 2021.
  5. Indagine sui musei e le istituzioni similari — 2023.
  6. Indagine sui musei e le istituzioni similari — 2024.
  7. Italian National Institute of Statistics թանգարանների և նմանատիպ հաստատությունների վերաբերյալ ԻԱՎԻ-ի 2015 թվականի հետազոտություն — 2017.
  8. John Walsh and Debra Gribbon, The J. Paul Getty Museum and Its Collections: A Museum for the New Century (Getty Publicans, 1997), p. 45.
  9. Jerome Jordan Pollitt, Art in the Hellenistic Age (Cambridge University Press, 1986), p. 162.
  10. Borriello, M.R.; Giove, T. (2000). La collezione egiziana del museo archeologico di Napoli: guida alla collezione (Italian). Naples: Electa, Soprintendenza archeologica di Napoli e Caserta. էջ 9.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. Museo Archeologico Nazionale di Napoli Արխիվացված 2012-02-06 Wayback Machine (անգլերեն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեապոլի ազգային հնագիտական թանգարան» հոդվածին։