Ռիտա Լևի-Մոնտալչինի
Ռիտա Լևի-Մոնտալչինի | |
| Ի ծնե | իտալ.՝ Rita Levi[1] |
| Ծնվել է | ապրիլի 22, 1909[2][3][4][…] |
| Ծննդավայր | Թուրին, Իտալիայի թագավորություն |
| Մահացել է | դեկտեմբերի 30, 2012[2][3][5][…] (103 տարեկան) |
| Մահվան վայր | Հռոմ, Իտալիա |
| Մահվան պատճառ | Սրտի կանգ |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | իտալացի |
| Դավանանք | հուդայականություն |
| Կրթություն | Թուրինի համալսարան |
| Մասնագիտություն | նյարդաբան |
| Աշխատավայր | Վաշինգտոնի համալսարան |
| Պաշտոն | Ցմահ սենատոր |
| Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն |
| Կուսակցություն | անկախ քաղաքական գործիչ |
| Պարգևներ | |
| Ստորագրություն | |
Ռիտա Լևի-Մոնտալչինի (իտալ.՝ Rita Levi-Montalcini, ապրիլի 22, 1909[2][3][4][…], Թուրին, Իտալիա[6][7][8] - դեկտեմբերի 30, 2012[2][3][5][…], Հռոմ, Իտալիա[8]), իտալացի նյարդաբան, նեյրոկենսաբան, 1986 թվականից՝ Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակի դափնեկիր։
Համաշխարհային բժշկագիտության մեջ հայտնի է աճի գործոնների հետազոտություններով։ Իտալիայի հինգ ցմահ սենատորներից մեկն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիտա Լևի-Մոնտալչինին ծնվել է 1909 թվականի ապրիլի 22-ին Թուրինում՝ դառնալով Լևիների ընտանիքի չորրորդ երեխան (երկվորյակ քրոջ՝ Պաոլայի հետ միասին)։ Նրա ընտանիքն ունեցել է հրեական ծագում։ Նրա հայրը՝ Ադամ Լևին, եղել է էլեկտրական ինժեներ և մաթեմատիկոս, իսկ մայրը՝ Ադել Մոնտալչինին, հասարակ տնային տնտեսուհի։
Տեղի բժշկական դպրոցը 1936 թվականին ավարտելուց հետո Ռիտան դառնում է ֆիզիոլոգ Ջուզեպպե Լևիի ավագ օգնականը, սակայն Իտալիայի նոր կառավարության ղեկավար Բենիտո Մուսոլինիի որդեգրած հրեահալած քաղաքականությունն արգելքներ դրեց հրեաների առջև և վերջիններս զրկվեցին ազատ ակադեմիական և գիտական գործունեություն ծավալելու անօտարելի իրավունքից։ Այսպիսով՝ Ֆաշիստական Իտալիայի նվիրակոչումը վատ անդրադարձավ վերջինիս մասնագիտական գործունեության վրա։ 1943 թվականին Լևի-Մոնտալչինին և նրա ընտանիքը ստիպված եղան փախչել Ֆլորենցիա և վերադարձան միայն Թուրինում ռազմական գործողությունների ավարտից հետո։
Իր անձնանվեր մասնագիտական գործունեության համար Ռիտա Լևի-Մոնտալչինին 1986 թվականին արժանացավ բժշկագիտության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակի։ Երկու աշխարհամարտերի ականատես եղած տիկինը 2001 թվականին նախագահ Կառլո Աձելո Չամպիի կողմից արժանացավ Իտալիայի ցմահ սենատորի պատվո տիտղոսին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.asut.unito.it/mostre/items/show/457
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- ↑ 5,0 5,1 5,2 Tang J. Levi-Montalcini, Rita (22 April 1909–30 December 2012) // American National Biography Online / S. Ware — [New York]: Oxford University Press, 2018. — ISSN 1470-6229 — doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1302688
- ↑ 6,0 6,1 The Washington Post // The Washington Weekly Post / M. Murray — Washington: Fred Ryan, 1877. — ISSN 0190-8286; 2641-9599
- ↑ 7,0 7,1 The Sydney Morning Herald, Sydney morning herald — Sydney: Fairfax Media, 1831. — ISSN 0312-6315
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 www.accademiadellescienze.it (իտալ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիտա Լևի-Մոնտալչինի» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Ապրիլի 22 ծնունդներ
- 1909 ծնունդներ
- Դեկտեմբերի 30 մահեր
- 2012 մահեր
- Թուրինի համալսարանի շրջանավարտներ
- Բժիշկներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Թուրին քաղաքում ծնվածներ
- Հռոմ քաղաքում մահացածներ
- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Աթեիստներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Իտալացի երկարակյացներ
- Իտալացի կին գիտնականներ
- Իտալիայի ցմահ սենատորներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ
- Հրեա կին գիտնականներ
- Հրեա նոբելյան մրցանակակիրներ
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Նոբելյան մրցանակի կին դափնեկիրներ
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ