Ստրոմբոլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Ստրոմբոլի
Stromboli

38°47′39″ հս․. լ. 15°13′03″ ավ. ե. / 38.79414° հս․. լ. 15.21737° ավ. ե. / 38.79414; 15.21737Կոորդինատներ: 38°47′39″ հս․. լ. 15°13′03″ ավ. ե. / 38.79414° հս․. լ. 15.21737° ավ. ե. / 38.79414; 15.21737
Երկիր Իտալիա Իտալիա
Կղզեխումբ Լիպարյան կղզիներ
Ջրատարածություն Տիրենյան ծով
Մակերես 12,6 կմ2
Ամենաբարձր կետը 926 մ
Բնակչություն 750 մարդ
Բնակչության խտությունը 59,524 մարդ/կմ2
##Ստրոմբոլի (Իտալիա)
Red pog.svg
##Ստրոմբոլի (Սիցիլիա)
Red pog.svg
Commons-logo.svg Վիքիպահեստում

Ստրոմբոլի (լատ.՝ Stromboli), գործող հրաբուխ Տիրենյան ծովում (Իտալիա)։ Առաջացրել է նույնանուն կղզի։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 926 մ, ծովի հատակից՝ 2700 մ։ Կազմված է հին՝ ավերված անդեզիտային կոնից և ժամանակակից բազալտային հատած կոնից։ Պարբերաբար յուրաքանչյուր 10—20 րոպեն մեկ, հրաբխի խառնարանից, որը գտնվում է 720 մ բացարձակ բարձրության վրա, ժայթքում են ռումբեր՝ գազերի հետ միասին։ Ստրոմբոլի լավա է արտավիժում տևական ընդմիջումներով (վերջին անգամ 1971 թվականին)։ Լավայի կազմը տրախիբազալտային է։ Ստրոմբոլի անունով է կոչվում հայտնի հրաբխային ժայթքումների տիպերից մեկը՝ ստրոմթոլյանը։ Գիշերները խառնարանի գազերի «լույսը» նկատելի է շատ հեռու տարածություններից, որի համար Ստրոմբոլի անվանում են միջերկրածովային փարոս։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 158 CC-BY-SA-icon-80x15.png