Գոլջիի ապարատ
Jump to navigation
Jump to search
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |

(1) Կորիզակ (2) Բջջակորիզ (3) Ռիբոսոմ (4) Ներառուկ (5) Հատիկավոր էնդոպլազմային ցանց (6) Գոլջիի ապարատ (7) Բջջակմախք (8) Հարթ էնդոպլազմային ցանց (9) Միտոքոնդրիումներ (10 ) Վակուոլներ (11) Ցիտոպլազմա (12) Լիզոսոմ (13) Ցետրիոլ
Գոլջիի ապարատ, էնդոպլազմային ցանցի հետ սերտորեն կապված հարթ, միաշերտ մեմբրաններից կազմված խորշեր, խողովակների, ակոսների և բշտիկների համակարգ է, որտեղ ձևավորվում են լիզոսոմները, վակուոլները և սեկրետները, ընթանում է կուտակվում և դուրս են բերվում փոխանակության նյութերը։ Գոլջի կոմպլեքսը մասնակցում է պլազմային թաղանթի գոյացմանը։[խմբագրել | խմբագրել կոդը]
1889 թ. հայտնաբերել է իտալացի Կամիլիո Գոլջին։
Այս օրգանոիդը բնորոշ է բոլոր կորիզավոր բջիջներին։ Այն կատարում է շատ ֆունկցիաներ՝ պլազմային թաղանթի վրա սինթեզված սպիտակուցների, ածխաջրերի, լիպիդների մոլեկուլների փոխակերպում, դրանց տարբեր խմբերի միացում, բարդ սպիտակուցների առաջացում և այլն։ Գոլջիի ապարատում են առաջանում լիզոսոմները և պերօքսիսոմները։
Գործառույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գոլջիի ապարատի ֆունկցիան էնդոպլազմային ցանցի թաղանթների վրա սինթեզված սպիտակուցների, ածխաջրերի, լիպիդների մոլեկուլների կուտակումն է և փաթեթավորումը։ Բացի դրանից, այստեղ սինթեզվում են լիպիդներ և ածխաջրեր (պոլիսախարիդներ):