Կորիզակ
Կորիզակ | |
---|---|
![]() | |
Տեսակ | բջջի բաղադրիչ |
Ենթատեսակ | intracellular non-membrane-bounded organelle?[1] և nuclear body? |
Մասն է | nuclear lumen?[1] |
Հաստություն | 1-10 միկրոն |
Տեղադրություն | Ցիտոպլազմա |
Ֆունկցիաներ | Ռիբոսոմի ձևավորում |
Տեսակներ | չունի |

Կորիզակ, բջջակորիզի ոչ մշտական բաղադրամասը, դիտվում է միայն բջջի բաժանման նախապատրաստական շրջանում[2]։
Հայտնագործում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայտնաբերել է Բարբարա Մակ-Կլինտոկը:
Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Կորիզակները խիտ գնդաձև գոյացություններ են, չունեն թաղանթ և անմիջականորեն շփվում է կորիզանյութի հետ։ Կորիզակները երևում են միայն չբաժանվող բջիջներում, իսկ բաժանվող բջիջներում քայքայվում են։ Իսկ երբեմն կորիզակը դիտվում է միայն բջջի բաժանման նախապատրաստական՝ ինտերֆազի շրջանում և ապա անհետանում, երբ սկսվում է բաժանման գործընթացը[3]: Իսկ բաժանման վերջում կորիզակը նորից ձևավորվում է։
Կորիզում կորիզակը սովորաբար մեկն է, բայց պատահում է և մեկից ավելի կորիզակներ։ Երբեմն կորիզակին ամրացած է լինում փոքրիկ քրոմոսոմային մի մարմնիկ, որն առավել պարզ է արտահայտված կաթնասունների էգերի մարմնի բջիջներում և կոչվում է սեռական քրոմոսոմին։ Այդ երևույթը երբեմն փորձում են օգտագործել կաթնասունների և մարդու սեռը որոշելու համար։ Մարդու պտղամերձ հեղուկում, մինչև պտղի սկզբնական սեռական հատկանիշների առաջանալը, սեռական քրոմատինը առկա է[2][3]:
Քրոմոսոմի կույտերի արանքներում եղած տարածությունը լցված է շատ մանր հատիկներով. առանց էլեկտրոնային մանրադիտակի շատերը կարծում էին, որ այդ տարածությունը լցված է կորիզակներով[3]:
Բաղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կորիզակի բաղադրության մեջ մտնում են՝
Կորիզում կորիզակը և քրոմատինը հարուստ են նուկլեինաթթուներով։ Կորիզակի կազմի մեջ մտնում է ՌՆԹ, քրոմատինում՝ ԴՆԹ։ Վերջիններիս առկայության շնորհիվ կորիզակը ինտենսիվ ներկվում է[2][3]:
Կորիզակի առաջացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորիզակի առաջանում է քրոմոսոմի՝ ռ-ՌՆԹ-ի կառուցվածքը ծածկագրող հատվածի շուրջը[3]:
Ֆունկցիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կորիզակի ֆունկցիաներն են՝
Կորիզակի ԴՆԹ-ի վրա տեղի է ունենում ռ-ՌՆԹ-ի սինթեզ։ Այստեղ ռիբոսոմային ՌՆԹ-ն, միանում է սպիտակուցի հետ՝ ռիբոնուկլեոպրոտեիդ, ձևավորվում են ռիբոսոմները, որոնք այնուհետև անցնում են ցիտոպլազմա[2][3]:
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ընդհանուր Կենսաբանություն, հեղինակ Նադեժդա Բեգլարյան, էջ 112
- Կենսաբանություն, հեղինակ՝ Տիգրան Թանգամյան, էջ 55
- Կենսաբանություն, հեղինակ՝ Սիսակյան, էջ 25
- Schluenzen>Schluenzen F, Tocilj A, Zarivach R, Harms J, Gluehmann M, Janell D, Bashan A, Bartels H, Agmon I, Franceschi F, Yonath A (2000)։ «Structure of functionally activated small ribosomal subunit at 3.3 angstroms resolution»։ Cell 102 (5): 615–23։ PMID 11007480։ doi:10.1016/S0092-8674(00)00084-2
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://purl.obolibrary.org/obo/go/releases/2019-10-07/go.owl — 2019-10-07 — 2019.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Կենսաբանություն, հեղինակ Սիսակյան, էջ 25
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Ընդհանուր Կենսաբանություն, հեղինակ Նադեժդա Բեգլարյան, էջ 112
- ↑ Schluenzen F, Tocilj A, Zarivach R, Harms J, Gluehmann M, Janell D, Bashan A, Bartels H, Agmon I, Franceschi F, Yonath A (2000)։ «Structure of functionally activated small ribosomal subunit at 3.3 angstroms resolution»։ Cell 102 (5): 615–23։ PMID 11007480։ doi:10.1016/S0092-8674(00)00084-2