Ինտերֆազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ինտերֆազ (< լատ. inter-միջև և ֆազ, փուլ), ինտերկինեզ, բջջի միտոտիկ բաժանման փուլ։ Տարբերում են հետերոսինթետիկ ինտերֆազ, երբ բջիջն աճում է, տարբերակվում, իրականացնում է իրեն բնորոշ ֆունկցիան, և ավտոսինթետիկ ինտերֆազ, որի ընթացքում տեղի է ունենում բջջի նախապատրաստումը հաջորդ բաժանմանը։ Հասուն մարդու օրգանիզմում ինտերֆազը տևում է 10-30 ժամ և ավելի, արագ բաժանվող բջիջներում՝ մի քանի րոպե, օրինակ, ծովոզնու ձվաբջջում 2-4 բլաստոմերների փուլում ինտերֆազը տևում է 14 րոպե։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 358 CC-BY-SA-icon-80x15.png