Ռիբոսոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից



Ռիբոսոմ
Ռիբոսոմ.սպիտակուցը-կապույտ, ռ-ՌՆԹ-ի մեկ շղթան-նարնջագույն։
հաստություն՝ 20-30 նմ
տեղադրություն՝ Ցիտոպլազմա, էնդոպլազմային ցանց
ֆունկցիաներ՝ Սպիտակուցի կենսասինթեզ
տեսակներ՝ չունի

Ռիբոսոմներ բջջի մեմբրան չունեցող օրգանոիդներն են, որոնցում կատարվում է սպիտակուցի կենսասինթեզ[1]:

Հայտնագործում[խմբագրել]

Հայտնաբերվել է 1955 թվականին ռումինացի գիտնական Ջորջ Պալադեի կողմից, որի համար նա ստացավ Նոբելյան մրցանակ: Ռիբոսոմ տերմինը առաջարկել է Ռիչարդ Ռոբերտսը 1958 թվականին[2]:

Ռիբոսոմ

Կառուցվածք[խմբագրել]

Ռիբոսոմները բջջային ամենափոքր օրգանոիդներն են, սովորական լուսային մանրադիտակով անտեսանելի։ Պրոկարիոտ բջիջների ռիբոսոմների տրամագիծը 20 նմ, իսկ էուկարիոտիկ բջիջներինը` 25-30 նմ է։ Ռիբոսոմների հայտնաբերումը և նրանց ուսումնասիրությունը հնարավոր դարձավ միայն էլեկտրոնային մանրադիտակի օգնությամբ։

Ռիբոսոմների մեծ մասը տեղավորված է հատիկավոր էնդոպլազմային ցանցի թաղանթի վրա խմբերով` 5 և ավելի/ առաջացնելով յուրովի շղթա, որում միմյանց են միանում ի-ՌՆԹ-ի թելանման մոլեկուլներով։ Այդ խմբի ռիբոսոմները կոչվում են պոլիռիբոսոմներ կամ պոլիսոմներ։
Իսկ որոշ ռիբոսոմներ ցիտոպլազմայում գտնվում են ազատ վիճակում։
Ռիբոսոմներ կան նաև միտոքոնդրիումներում, պլաստիդներում։ Յուրաքանչյուր բջջում կա մի քանի հազար ռիբոսոմ։
Ռիբոսոմները գնդաձև են և կազմված երկու ենթամիավորներից` մեծ և փոքր։ Նրանց քանակը շատ մեծ է, հասնում 6-10000-ի։ :Ռիբոսոմների քանակը զգալիորեն մեծանում է ուժեղ աճող բջիջներում։ Սպիտակուցի սինթեզի ինտենսիվության անկման դեպքում` օրինակ քաղցի ժամանակ, ռիբոսոմների քանակը խիստ ընկնում է։
Պլաստիդների, քլորոպլաստների, միտոքոնդրիումների ռիբոսոմները ցիտոպլազմային ռիբոսոմներից մանր են և հիշեցնում են բակտերիալ ռիբոսոմներ։[1][3][4]
Ռիբոսոմ

Բաղադրություն[խմբագրել]

Ռիբոսոմ. սպիտակուցը-կապույտ, ռ-ՌՆԹ-ի երկու շղթան-դեղին և նարնջագույն.[5] Ակտիվ մասը-կանաչ.
Ռիբոսոմի բաղադրության մեջ մտնում է`
Ռիբոսոմի մեծ` կարմիր և փոքր` կապույտ ենթամիավորումները իրար հետ։

Ֆունկցիաներ[խմբագրել]

Ռիբոսոմ
Ռիբոսոմի ֆունկցիան է սպիտակուցի սինթեզը։ Ռիբոսոմներում է տեղի ունենում ամինաթթուների մոլեկուլների որոշակի դասավորությունը և պոլիպեպտիդային շղթայի առաջացումը։[3]

Առաջացում[խմբագրել]

Ռիբոսոմների ենթամիավորների առաջացումը տեղի է ունենում կորիզակում, իսկ նրանց հավաքագրումը որպես ամբողջական ռիբոսոմ տեղի է ունենում ցիտոպլազմայում։[4]

Տարածվածություն[խմբագրել]

Ռիբոսոմները բնորոշ են բոլոր բջջաին օրգանիզմներին` սկսած բակտերիաներից մինչև կաթնասուններ։[4]

Աղբյուրներ[խմբագրել]

  • Ընդհանուր Կենսաբանություն, հեղինակ Նադեժդա Բեգլարյան, էջ 118-119
  • Կենսաբանություն, հեղինակ Տիգրան Թանգամյան, էջ 50-51
  • Կենսաբանություն, հեղինակ Սիսակյան, էջ 21
  • http://en.wikipedia.org/wiki/Ribosome

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 Կենսաբանություն, հեղինակ Տիգրան Թանգամյան, էջ 50-51
  2. 2,0 2,1 http://en.wikipedia.org/wiki/Ribosome
  3. 3,0 3,1 Ընդհանուր Կենսաբանություն, հեղինակ Նադեժդա Բեգլարյան, էջ 118-119
  4. 4,0 4,1 4,2 Կենսաբանություն, հեղինակ Սիսակյան, էջ 21
  5. Ban N, Nissen P, Hansen J, Moore P, Steitz T (2000). «The complete atomic structure of the large ribosomal subunit at 2.4 ångström resolution». Science 289 (5481): 905–20. doi:10.1126/science.289.5481.905. PMID 10937989.