Մարչելլո Մալպիգի
Մարչելլո Մալպիգի Marcello Malpighi | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 10, 1628[1][2][3][…] Կրևալկորե, Բոլոնյա գավառ, Էմիլիա Ռոմանիա |
Մահացել է | նոյեմբերի 29, 1694[1][3] (66 տարեկան) Հռոմ, Պապական մարզ բնական մահով |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | կենդանաբան, պրոֆեսոր, անատոմ, բուսաբան և միջատաբան |
Հաստատություն(ներ) | Բոլոնիայի համալսարան և Պիզայի համալսարան |
Գործունեության ոլորտ | անատոմիա, բժշկություն և կենսաբանություն |
Պաշտոն(ներ) | պրոֆեսոր |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն |
Ալմա մատեր | Բոլոնիայի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | լատիներեն[4] |
Գիտական ղեկավար | Giovanni Alfonso Borelli?[5] |
Եղել է գիտական ղեկավար | Antonio Maria Valsalva?[6] |
Պարգևներ | Լոնդոնի թագավորական ընկերության անդամ |
Marcello Malpighi Վիքիպահեստում |
Մարչելլո Մալպիգի (իտալ.՝ Marcello Malpighi, 1628-1694), իտալացի կենսաբան, բժիշկ, Լոնդոնյան թագավորական ընկերության անդամ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորել է Բոլոնյան համալսարանում։ Նույն համալսարանի բժշկագիտության դոկտոր (1653), պրոֆեսոր (1656-1691)։ Բույսերի և կենդանիների միկրոսկոպիական անատոմիայի հիմնադիրներից է։ 180 անգամ խոշորացնող մանրադիտակով հետազոտել է բույսերի բջջային կառուցվածքը, հայտնագործել տրաքեաները, հաստատել նյութերի վերընթաց ու վարընթաց հոսքերի առկայությունը, բացահայտել տերևների դերը բույսերի սնուցման գործում։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարագրել է փայծաղի ավշային մարմնիկները, երիկամային կծիկները, սարդակերպերի, բազմոտանիների և միջատների արտաթորության օրգանները, մաշկի ծլական շերտը (այդ գոյացությունները կոչվել են Մարչելլոյիի անունով), ինչպես նաև արյան մարմնիկները, թոքերի ալվեոլները, լեզվի համային պտկիկները և այլն։ Մարչելլոյի հայտնագործել է մազանոթային արյան շրջանառությունը։
Գիտական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- De Pulmonibus, 1661
- Epistolae Anatomicae de Cerebro ac Lingua, 1665
- De Externo Tactus Organo, 1665
- De viscerum structura exercitatio anatomica, 1666
- De polypo cordis, 1666
- Dissertatio epistolica de bombyce, 1669
- Anatomia Plantarum, 1671
- De Formatione Pulli in Ovo, 1673
- De ovo incubato, 1675
- Opera omnia, seu Thesaurus locupletissimus botanico-medico-anatomicus, 1687
- De Structura Glandularum Conglobatarum, 1689
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 AA.VV. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1960.
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Математическая генеалогия — 1997.
- ↑ Математическая генеалогия — 1997.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Biography of Marcello Malpighi in the Encyclopaedia Britannica
- Some places and memories related to Marcello Malpighi
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 163)։ ![]() |