Իտալիայի բնակչությունը2014 թվականին մոտեցել է 62 միլիոն մարդու։ Այժմ Իտալիան Եվրոպայում բնակչության թվով կիսում է երրորդ տեղը (ՌԴ-ից և ԳՖՀ-ից հետո) Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ[1]։ Վերջին երկու երկրներին վերջին տարիներին բնակչության թվով մոտենալը տեղի է ունեցել մեծ թվով գաղթականների շնորհիվ, որոնց մեծ մասը կազմում են ապօրինի ներգաղթյալները։ Արդյունքում, 2013 թվականին Իտալիայում էին բնակվում ԵՄ-ի բնակչության 12,0 %-ը և այդ բաժինն անդադար աճում էր՝ չնայած երկրի տնտեսական մակարդակի ոչ բարձր աճին. 2000 թվականին Իտալիայի բնակչությունը ավելի արագ էր աճում, քան նրա ՀՆԱ-ը։ Սակայն 1980-ական թվականներին իտալացիները հենց համարվում էին արտագաղթող ազգ։ Դրա հետ մեկտեղ, 1994-2013 թվականներին Իտալիայի բնակչության աճի ցուցանիշը բացասական էր (բացառություն էին կազմում 2004 և 2006 թվականները)[2]։
Իտալիայի բնակչությունը պատմական ժամանակաշրջաններում շատ անհավասարաչափ էր աճում։ Հունական գաղութացումից հետո Հարավային Իտալիան և Սիցիլիան շատ խիտ էին բնակեցված և բարձր ուրաբիզացված։ Անտիկ ժամանակների պատմաբանները Սիրակուզին անվանում էին Օյկումենի խոշորագույն քաղաքը, իսկ Սարդիանիայի և Սիցիլիայի բնակչությունը հնադարից մինչև միջին դարեր գերազանցում էին ժամանակակից ցուցանիշները։ Հռոմը՝ կայսրության ժամանակաշրջանում, և Վենետիկը՝ միջնադարում, իրենց բնակչությամբ նույնպես չէին զիջում ժամանակակից ցուցանիշները։ Ավելի ուշ, մինչ Իտալիայի վերամիավորումը, Նեապոլը համարվում էր խոշորագույն քաղաքը, իսկ Հռոմը մնում էր որպես գավառական քաղաք։
Իտալիայի բնակչության թվի փոփոխությունը 1500-1650 թվականներին[խմբագրել | խմբագրել կոդը]
1500֊1559 թվականներ․ բնակչության լճացումը մնում էր նույն մակարդակի վրա․ բնակչության աճի մեծացմանը խանգարում էին ժանտախտը, սովը և պատերազմը։
1560֊1589 թվականներ․ ծնելիության մակարդակի միանգամից բարձրացումը բերում է բնակչության թվի արագ աճին, որը տևում է մինչև 1585 թվականը, որից հետո ցուցանիշները կայունանում են։
1590֊1593 թվականներ․ բնակչության թվի կտրուկ նվազմանը բերեց սովը և ծնելիության մակարդակի անկումը 25-30 %-ով։
1594֊1619 թվականներ․ մինչև 1610 թվականը բնակչության թիվը վերականգնվում էր՝ հասնելով մինչև սովը եղած ցուցանիշներին։ Բնակչությունը հասնում է առկա պարենային ռեսուրսների քանակի սահմաններին։
1620֊1628 թվականներ․ Պարենային ռեսուրսները այլևս չեն բավարարում բնակչությանը, քաղցը և 1590-ականների սերնդի մանկահասակ տարիքի մուտքն առաջացնում են ծնելիության նվազում[3]։
17-19-րդ դարերի իտալական որոշ գյուղերում երեխաների ամուսնության միջին թիվ[4]
Իտալիայի 36 պրովինցիաների ծնելիության մակարդակի վիճակագրությունը 1810-ական թվականներին[4]
Ծնելիության մակարդակը
Պրովինցիաների թիվ
Պրովինցիայի տոկոս
առավելագույնը 35,0
5
14
35,0-39,9
20
35
40,0-44,9
10
28
45,0 և ավելին
1
3
Ընդամենը
36
100
Միացման պահին Իտալիայում մեկ կնոջը բաժին էր ընկնում 5,0 երեխա, այդ ցուցանիշը մինչև 20-րդ դարը մնում էր անփոփոխ, իսկ հետո սկսեց ընկնել՝ հասնելով 1950-ականների ցուցանիշներին։ 1960-ական թվականներին նկատվում է ծնելիության մակարդակի աճ, որին հաջորդում է անկում, որը շարունակվում է մինչև օրս։ Ինչպես և մի շարք եվրոպական երկրներում, Իտալիայում ժողովրդագրական անցումը սկսվել է ավելի վաղ՝ համեմատած մի քանի սոցիալական խմբերի. արիստոկրատ ընտանիքներում և հասարակության վերին շերտերում 18-րդ դարում նվազել էր ծնելիության մակարդակը, իսկ 1800-ականների վերջում գյուղական ընտանիքներին բաժին էր ընկնում 6,4 երեխա, իսկ մասնագիտական խմբերին պատկանող ընտանիքներին՝ 3,3 երեխա։ Երկրի հարավում ծնելիության միջին ցուցանիշները բարձր էին, իսկ հյուսիսում և կենտրոնում՝ ավելի ցածր։ Իտալիայում ծնելիության մակարդակի անդադար նվազումը սկսվել է մոտավորապես 1870 թվականին, տարածվել է հյուսիսից հարավ և արևմուտքից՝ արևելք[5]։
Իտալիայում ծնելիության մակարդակի տարբերությունը նկատվում է ըստ շրջանների[5]. հարավային՝ ավելի ավանդական շրջաններում ծնելիության մակարդակը համեմատապար բարձր էր[6]։
↑Agnese Vitali, Francesco C. Billari{{{заглавие}}} = Changing Determinants of Low Fertility and Diffusion: a Spatial Analysis for Italy. — doi:10.1002/psp.1998