Ֆիեզոլե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Ֆիեզոլե
իտալ.՝ Fiesole
Fiesole, panorama (04).jpg
Կոորդինատներ: 43°48′26″ հս․ լ. 11°17′31″ ավ. ե. / 43.80722° հս․. լ. 11.29194° ավ. ե. / 43.80722; 11.29194
Երկիր Իտալիա Իտալիա
Մարզ Տոսկանա
Գավառ Ֆլորենցիա
Մակերես 42,19 կմ²
ԲԾՄ 295±1 մետր
Խոսվող լեզուներ իտալերեն
Բնակչություն 14 113 մարդ (2007) մարդ
Խտություն 336 մարդ/կմ² մարդ/կմ²
Ժամային գոտի UTC+1
Հեռախոսային կոդ 055
Փոստային ինդեքս 50014
Փոստային ինդեքսներ 50014
Ավտոմոբիլային կոդ FI
Պաշտոնական կայք comune.fiesole.fi.it
##Ֆիեզոլե (Իտալիա)
Red pog.png
##Ֆիեզոլե (Տոսկանա)
Red pog.png

Ֆիեզոլե (իտալ.՝ Fiesole), քաղաք Իտալիայի Ֆլորենցիա գավառի Տոսկանա մարզում գտնվող։

Ֆիեզոլեն տեղակայված է Ֆլորենցիայից 8 կմ հեռավորության վրա դեպի հյուսիս-արևելք, Առնո գետի վրա գտնվող բլրի վրա (Առնո գետը թափվում է Լիգուրյան ծով)։ Քաղաքը հարուստ է տարբեր դարաշրջանների պատկանող արվեստի գործերով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիեզոլոն հիմնադրվել է էտրուսների կողմից մոտավորապես մ.թ.ա 9-8-րդ դարերում և կրել է Ֆեզուլա անվանումը (լատ.՝ Faesulae)։ Քաղաքի կարևորեւթյունը վկայող քաղաքային պարսպի կառուցումը սկսվել է մ.թ.ա. 5-րդ դարում և ավարտվել է մ.թ.ա. 3-րդ դարում։ Այն առաջին անգամ գրավոր աղբյուրներում հիշատակվել է մ.թ.ա 283 թվականին, երբ քաղաքը գրավված է եղել հռոմեացիների կողմից։ Այստեղ է գտնվել գուշակների դպրոցը, ուր գուշակություն սովորելու նպատակով ամեն տարի հաճախում էին 12 երիտասարդ հռոմեացիներ։

Մ.թ.ա 225 թվականին հռոմեացիները կելտերից պարտություն կրեցին։ Մ.թ.ա. 217 թվականին Երկրորդ պունիկյան պատերազմի ժամանակ Հաննիբալը քաղաքի մոտակայքում տեղակայեց իր ճամբարը։

Սուլլան Ֆեզուլայի տարածքը բաժանեց իր փորձառու զինվորականների միջև, որոնք հետագայում մ.թ.ա 63 թվականին Գայի իշխանության ժամանակ մասնակցեցին Կատիլինայի դեպ կազմակերպված դավադրությանը։

Օգոստոս Օկտավիանոսի կառավարման ժամանակ զարգացան ամֆիթատրոնները և թերմերը։ 405 թվականին Ֆեզուլան դարձավ Փլավիոս Ստիլիքոնի Ռադագայսի հանդեպ տարած հաղթանակի վայրը։ 536-553 թվականների գոթերի պատերազմի ժամանակ քաղաքը մի քանի անգամ պաշարվել է։ 539 թվականին բյուզանդական զորավար Հուստինոս Բ-ն պաշարեց պարիսպներն ու գրավեց քաղաքը։

Մի քանի դար շարունակ այն եղել է անկախ քաղաք, գրեթե այնքան հզոր, որքան նրանից ոչ հեռու գտնվող Ֆլորենցիան։ Ֆլորենցիայի և Ֆիեզոլեի միջև պարբերաբար ընթանում էին պատերազմներ։ Այսպիսով, 1010 և 1025 թվականներին քաղաքը թալանվել էր, իսկ 1125 թվականին՝ վերջնականապես գրավվել և պաշարվել Ֆլորենցիայի բնակչության կողմից։ Նրա բարձր բլուրների վրա ֆլորենցիացիները կառուցեցին իրենց գյուղերը, որոնք պահպանվում են մինչ օրս։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմեական թատրոն մ.թ.ա I դար
Պրետորիո պալատ
Մենաստան Սան Դոմենիկո
  • Հնէաբանական գոտի, որն ներառում է հնագիտական թանգարան, մ.թ.ա. I դարում 300 տեղանոց կառուցված հռոմեական թատրոն, հռոմեական թերմեր, հռոմեա-էտրուսական տաճար և քաղաքային պարսպի մնացորդներ։
  • Սան Ռոմոլո մայր տաճար, որը կառուցվել է 1028 թվականին Ջակոբո Բավարո եպիսկոպոսի կողմից։ Այն գտնվում է Մինո դա Ֆիեզոլեի տարածքում։ Տաճարը կոչվել է Սան Ռոմոլո, ի պատիվ Ֆիեզոլեի առաջին եպիսկոպոսին հալածողի։ Ներսում գտնվում է Սալյուտատիի մատուռը՝ զարդարված Կոզիմո Ռոսելիի ֆրեսկոներով, Ֆիեզոլեի եպիսկոպոսներ Սբ. Ռումոլոի և Սբ. Դոնատուսի գերեզմանները նույնպես պատված են 15-րդ դարի ֆրեսկոներով։ Այնուհետև այստեղ գտնվել է մինչև 1778 թվականը գոյատևած աբբայությունը։ Մայր Տաճարը վերակառուցվել է 13-րդ դարում, իսկ 1883 թվականին վերականգնվել է, այժմ այն համարվում է տոսկանա-ռոմանական ոճի վերջին օրինակը։
  • Եպիսկոպոսական պալատ 11-րդ դարի կառույց։ Այնտեղ ապրել և մահացել է Սբ. Անդրեյ Կորզինը։
  • Պրետորիոի պալատ
  • Սանտա Մարիա կառուցվել է մոտավորապես 996 թվականին, այն զարդարված է Լյուդովիկո Բուտիի ֆրեսկներով, և Ֆրանչեսկո դա Սանգալոի 2 քանդակներով
  • Սան Ալեսանդրո եկեղեցին Սբ. Ալեքսանդր եպիսկոպոսի դագաղի և նրան հալածողի պատկերով։
  • մենաստան Սան Ֆրանչեսկո, 14-րդ դար, գտնվում է բլրի գագաթին։ Այնտեղ է գտնվում Ազգագրական թանգարանը՝ էտրուսկների մշակութային և կենցաղային իրերով, ինչպես նաև Սբ. Բերնանդինո Սիենսկի վանական խուցը։
  • մենաստան Սան Դոմենիկո (կառուցվել է 1406 թվականին)։ Այնտեղ ապրել են հայտնի բնանկարիչ Ֆրա Բեատո Անժելիկոն (նրա մի նկարը զարդարում է եկեղեցու երգարանը) և Սբ. Անտոնի Ֆլորենցիսկին։ Հաճախակի այստեղ են անց կացվել Մեդիչիի հայտնի Պլատոնյան ակադեմիայի նիստերը։ Այժմ այնտեղ է գտնվում Եվրոպական համալասարանը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]