Jump to content

Սանտա Մարիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Սանտա Մարիա
ԵրկիրՊորտուգալիա Պորտուգալիա
ՀամայնքԱզորյան կղզիներ
Մակերես97,18 կմ²
Բնակչություն5552 մարդ (2011)
Ժամային գոտիUTC−01:00?
Սանտա Մարիա (Պորտուգալիա)##
Սանտա Մարիա (Պորտուգալիա)

Սանտա Մարիա կղզի (պորտ.՝ Santa Maria ['sɐ̃tɐ mɐ'ɾiɐ]), մտնում է Ատլանտյան օվկիանոսում գտնվող Ազորյան կղզեխմբի արևելյան խմբի մեջ, պատկանում է Պորտուգալիային։ Կղզին անվանում են նաև «Դեղին կղզի»։

Գոնսալու Վելյուի փարոս

Կղզու մակերեսը կազմում է 97,18 կմ²։ Սանտա Մարիայում է գտնվում Վիլա դու-Պորտույի՝ կղզեխմբի ամենահին բնակավայրի քաղաքապետարանը։

Գտնվելու վայր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանտա Մարիան կղզիներից ամենահարավայինն է։ Նա գտնվում է Սան Միգել կղզուց 82 կմ հարավ։ Քրիստափոր Կոլումբոսը Ամերիակայից վերադառնալիս այստեղ կատարել է Սուրբ Հոգուն նվիրված երախտապարտության պատարագ՝ Հրեշտակների Աստվածածնի մատուռում։

Ելնելով երկրաբանական տվյալներից՝ կղզու տարիքը կազմում է 4,8 միլիոն տարի։ Այս կղզին կղզեխմբում ամենաառաջինն է հայտնաբերվել։ Կղզին հայտնաբերել է Դիեգու Սիլվեշը 1427 թվականին Մադեյրա[1] կղզի նավարկելու ժամանակ։ Առաջին բնակիչը եղել է Գոնսալու Վելյուն, որը այստեղ հիմնավորվել է ընտանիքով և ընտանեկան կենդանիների հոտով։

Կղզում գտնվում է միջազգային օդանավակայանը։ Կղզին կապված է Սան Միգել կղզու հետ լաստանավային հաղորդակցությամբ։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սուրբ Հոգու եկեղեցի (Igreja de Santo Espírito),
  • Նոսսա-Սենիորա դուշ-Անժուշի մատուռ (Ermida de Nossa Senhora dos Anjos),
  • Մի քանի հողմաղացներ և ջրաղացներ

Կղզում պահպանվել է 15-րդ դարի տուն, որը պատկանել է կապիտան Դոնատարիոին։ Ամեն տարի կղզում անցկացվում են ավտոմրցարշավներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. José Damião Rodrigues (1995), p.33

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտա Մարիա» հոդվածին։