Փլավիոս Ստիլիքոն
Արտաքին տեսք
| Փլավիոս Ստիլիքոն | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | 359 |
| Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Հռոմեական կայսրություն |
| Մահացել է | օգոստոսի 22, 408[1][2] |
| Մահվան վայր | Ռավեննա, Արևմտյան Հռոմեական կայսրություն |
| Քաղաքացիություն | Հին Հռոմ |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ, ռազմական գործիչ և զորավար |
| Ամուսին | Serena? |
| Զբաղեցրած պաշտոններ | Ռազմական մագիստրոս, հինհռոմեացի սենատոր և կոնսուլ |
| Երեխաներ | Maria?, Thermantia? և Eucherius? |
Փլավիոս Ստիլիքոն (լատիներեն՝ Flavius Stilicho, 359, Կոստանդնուպոլիս, Հռոմեական կայսրություն - օգոստոսի 22, 408[1][2], Ռավեննա, Արևմտյան Հռոմեական կայսրություն), հռոմեացի պետական և զինորական գործիչ։ Ծագումով վանդալ։ Առաջ է քաշվել կայսր Թեոդոսիոս 1-ի (379—395) ժամանակ և իբրև նրա դեսպան գործուն մասնակցություն է ունեցել Հայաստանի առաջին բաժանման վերաբերյալ Տիզբոնում կայացած բանակցություններին։ 395 թվականին նշանակվել է մանկահասակ կայսր Հոնորիոսի խնամակալ, դարձել արևմտահռոմեական կայսրության փաստական կառավարիչ։ Բազմիցս պարտության է մատնել բարբարոսներին։ Սպանվել է պալատական խարդավանքների հետևանքով՝ Հոնորիոսի հրամանով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 E.A. Thompson Encyclopædia Britannica
- 1 2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փլավիոս Ստիլիքոն» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 140)։ |
