Վերիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Վերիզմ (իտալական verismo, < vero — ճըշմարիա, ճշմարտացի), XIX դարի վերջի ռեալիստական ուղղություն իտալական գրականության, երաժըշտյան և կերպարվեստի մեջ։ Վերիզմ ձգտել է արտացոլել կապիտալիստական զարգացման ուղին թեակոխած միացյալ Իտալիայի ազգաըին պատմական նոր իրականության սոցիալիստական ու հոգեբանական հակասությունները։ Գրականության մեջ Վերիզմի վրա հակասական ազդեցություն են գործել Է․ Զոլայի նատուրալիզմի տեսությունը, ֆրանսիական և ռուսական, գրականության քննադատական ռեալիզմը, ինչպես նաև իտալական սոցիալիստական շարժման գաղափարները։ Վերիզմի ազգագրական յուրահատկությունը խոր համակրանքն է ճնշված աշխատավոր ժողովրդի նկատմամբ, որի կյանքն էլ եղել է Վերիզմի տեսաբանների (Զ․ Վերգայի, Լ․ Կապուանայի, ինչպես նաև՝ Դ․ Չամպոլիի, Ռ․ Ֆուչինիի, Մ․ Սերաոյի և ուրիշների) վեպերի ու նովելների հիմնական բովանդակությունը։ Վերիստները, լայնորեն օգտագործելով բարբառները, գրականություն մտցրին ժողովրդական լեզուն, ստեղծեցին կենցաղային թատրոնը, պոեզիային տվին նոր բովանդակություն [О․ Դուերինի (գրական անունը՝ Լ․ Ստեկետտի), Ա․ Բոյտո]։ Իտալիայի առաջադիմական գրականություն զարգացնում է Վերիզմի լավագույն ավանդույթները։ Երաժշտության մեջ Վերիզմ դրսևորվել է օպերային ստեղծագործություններում։ Կոմպոզիտորներն իրենց երկերի հերոսներ են դարձրել գեղջուկներին, աղքատ քաղաքացիներին, բոհեմայի ներկայացուցիչներին և ուշադրությունը սևեռել հիմնականում սիրային խնդիրներ արծարծող դրամաների վրա։ Վերիստական օպերայի առաջին նմուշներն են՝ Պ․ Մասկանյիի «Գեղջկական պատիվ»-ը (բեմ․ 1890) և Ռ․ Լեոնկավալլոյի «Պայացներ»-ը (բեմ․ 1892)։ Օպերային Վերիզմի նշանավոր նվաճումներ են Ջ․ Պուչչինիի ստեղծագործությունները («Մանոն Լեսկո», բեմ․ 1893, «Բոհեմա», բեմ․ 1896, «Տոսկա», բեմ․ 1900, «Չիո-Չիո սան», բեմ․ 1904 են)։ Վերիզմիի երկերի հաջողությանը նպաստել են մեղեդայնորեն արտահայտիչ երաժշտությունը, ընդգծված հուզականությունը։ Սակայն նատուրալիստական միտումները, մելոդրամատիզմը, մակերեսային լուսաբանվածությունը, չափազանցված արտահայտչականությունը, միօրինակ մեղեդայնացված ռեչիտատիվի նըկատմամբ բուռն հակումն ազդել են կերպարների ամբողջականության վրա։ Վերիզմին մոտ հոսանքներ գոյություն են ունեցել Ֆրանսիայում (Ա․ Բրյունոյի օպերաները, Գ․ Շարպանտիեյի «Լուիզա» երաժշտ․ վեպը), Գերմանիայում (Է․ դ Ալբերի «Դաշտավայր») և այլ երկրներում։ Կերպարվեստում Վերիզմ արտահայտվել է գյուղացիների և բանվորների կյանքի նկատմամբ հետաքրքրությամբ, սոցիալքաղաքական միտումներով, միաժամանակ, հոռետեսական, երբեմն իրականության պասիվ նատուրալիստական ընկալմամբ (գեղանկարիչներ՝ Ֆ․Պ․ Միկետտի, Ջ․ Պելլիցցա դա Վոլպեդո, քանդակագործներ՝ Վերիզմ Վելա, Վ․ Զեմիտո)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 402 CC-BY-SA-icon-80x15.png