Jump to content

Ջովանի Սկիապարելլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջովանի Սկիապարելլի
Giovanni Virginio Schiaparelli
Ծնվել էմարտի 14, 1835(1835-03-14)[1][2][3][…]
Սավիլիանո, Կունեո, Պիեմոնտ, Իտալիա[4][3]
Մահացել էհուլիսի 4, 1910(1910-07-04)[1][5][2][…] (75 տարեկան)
Միլան, Իտալիայի թագավորություն[4][3]
ԳերեզմանՄիլանի մոնումենտալ գերեզմանատուն[6]
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունաստղագետ, քաղաքական գործիչ, աստերոիդներ հայտնագործող և մաթեմատիկոս
Հաստատություն(ներ)Պուլկովոյի աստղադիտարան և Բրերա աստղադիտարան
Գործունեության ոլորտաստղագիտություն, մաթեմատիկա[7], Սուրբ գրային աստվածաբանություն[7] և biblical criticism?[7]
Պաշտոն(ներ)Իտալիայի թագավորության սենատոր
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Ակադեմիա դելա Կրուսկա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Թուրինի գիտությունների ակադեմիա[3], Լինչեի ազգային ակադեմիա[8] և Լինչեի ազգային ակադեմիա[8]
Ալմա մատերԹուրինի համալսարան
Տիրապետում է լեզուներինիտալերեն[1]
Գիտական ղեկավարՅոհան Էնկե և Օտտո Ստրուվե
Պարգևներ
 Giovanni Schiaparelli Վիքիպահեստում

Ջովանի Վիրջինիո Սկիապարելլի (իտալ.՝ Giovanni Virginio Schiaparelli, մարտի 14, 1835(1835-03-14)[1][2][3][…], Սավիլիանո, Կունեո, Պիեմոնտ, Իտալիա[4][3] - հուլիսի 4, 1910(1910-07-04)[1][5][2][…], Միլան, Իտալիայի թագավորություն[4][3]), իտալիացի աստղագետ։

1854 թվականին ավարտել է Թուրինի համալսարանը, հետո աշխատել է Բեռլինում Յոհան Էնկեի ղեկավարության տակ։ 1859 - 1860 թվականներին աշխատել է Պուլկովյան աստղադիտարանում Օտտո Ստրուվեի ղեկավարության տակ, 1862 թվականին դարձել է Բրերա աստղադիտարանի տնօրեն Միլանում։

Սկիապարելլին զբաղվել է կրկնակի աստղերի և Արեգակնային համակարգի մարմինների ուսումնասիրություններով, մասնավորապես, Մարս մոլորակի։ 1861 թվականի ապրիլի 26-ին հայտնաբերել է (69) Հեսպերիա աստերոիդը։ 1866 թվականին առաջին անգամ ապացուցեց, որ Լեոնիդներ և Պերսեիդներ ասուպային հոսքերը կապ ունեն գիսաստղների հետ։

Մարսի մակերևույթի քարտեզը ըստ Սկիապարելլիի

1877 թվականին Սկիապարելլին հայտնաբերեց Մարսի ջրանցքները, ինչպես ինքը անվանեց առաջին հայտնաբերված գծերը մոլորակի վրա։ Հիմնականում այսպիսի անվանման և անգլերեն լեզվի թարգմանության անճշտության պատճառով[11] XIX դարի վերջում - XX դարի սկզբում տարածում գտավ այն կարծիքը որ այս «ջրանցքները» ունեն արհեստական ծագում և Մարսի վրա գոյություն ունի քաղաքակրթություն։

Սկիապարելլին հանդիսանում էր Պետերբուրգյան գիտությունների ակադեմիայի անդամ, 1872 թվականում պարգևատրվել է Թագավորական աստղագիտական միության ոսկե մեդալով։ Նրա պատվին են անվանվել հարվածային խառնարաններ Լուսնի և Մարսի վրա, ինչպես նաև (4062) Սկիապարելլի աստերոիդը։

Ջովանի Սկիապարելլին հանդիսանում է հայտնի կուտյուրյե Էլզա Սկիապարելլիի հորեղբայրը։

  • 1873 - Le stelle cadenti (The Falling Stars)
  • 1893 - La vita sul pianeta Marte (Life on Mars)
  • 1925 - Scritti sulla storia della astronomia antica (Writings on the History of Classical Astronomy) in three volumes. Bologna. Reprint։ Milano, Mimesis, 1997.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջովանի Սկիապարելլի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 441