Պուլկովոյի աստղադիտարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պուլկովոյի աստղադիտարան
Pulkovo observatory 2004.jpg
Տեսակ աստղադիտարան
Մասն է Historic Centre of Saint Petersburg
Աստղադիտարանի կոդ 084
Երկիր Flag of Russia.svg Ռուսաստան
Վայր Սանկտ Պետերբուրգ և Pulkovo Mountain
ԲԾՄ 75 մետր
Կայք gao.spb.ru
Կոորդինատներ: 59°46′18.000000101208″ հս․ լ. 30°19′34.000000099602″ ավ. ե. / 59.77166666669477735° հս․. լ. 30.32611111113877911° ավ. ե. / 59.77166666669477735; 30.32611111113877911
Pulkovo Observatory Վիքիպահեստում

Պուլկովոտի աստղադիտարան, ԽՍՀՄ ԳԱ գլխավոր աստղադիտարան, գիտահետազոտական հաստատություն։

Գտնվում է Լենինգրադի կենտրոնից 19 կմ հարավ՝ Պուլչովոյի բարձունքներին։ Հիմնադրվել է 1839 թվականին, Ռուսաստանում աստղագիտության զարգացմանն ու դրա գործնական կիրառություններին (աշխարհագրություն, ծովագնացություն և քարտեզագրություն) նպաստելու նպատակով։ Աշխատանքների հիմնական ուղղությունը աստղաչափությունն էր։ Պուլկովոտի աստղադիտարանում կազմած աստղաչափական ցուցակները հայտնի էին իրենց ճշգրտությամբ։ Այստեղ զբաղվել են նաև Արեգակի խավարումների, աստղերի ծածկումների, գիսավորների, մոլորակների արբանյակների շարժումների ուսումնասիրությամբ։ XIX-րդ դ․ վերջերից սկսած Պուլկովոյի աստղադիտարանում կարևոր հետազոտություններ են կատարվել աստղաֆիզիկայի բնագավառում (Արեգակի ֆիզիկա, աստղասպեկտրոսկոպիա, փոփոխական աստղեր, (քիսավորներ են)։ Հայտնի է Պուլկովոտի աստղադիտարանի ժամանակի ծառայությունը։ Բաժանմունքներ ունի Նիկոլաեում (հիմնադրվել է 1912 թ., աստղաչափական դիտումների համար) և Կիսլովոդսկի մոտ (հիմնադրվեք է 1948 թ., Արեգակի ֆիզիկական դիտումների համար)։ Պուլկովոյի աստղադիտարանի Սիմեիզի (Ղրիմ) բաժանմունքը (հիմնադրվել է 1908 թ.) հետագայում վերածվեց ԽՍՀՄ ԳԱ Ղրիմի աստղադիտարանի։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Պուլկովոյի աստղադիտարանը ավերվեց։ Պատերազմից հետո աստղադիտարանը ոչ միայն վերականգնվեց, այլև զգալիորեն ընդլայնվեց, հարստացվեց նոր գործիքներով (հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1954 թ.)։ Պուլչովոյի աստղադիտարանը մեծ դեր է կատարել ԽՍՀՄ-ում աստղագիտության, մասնավորապես ռադիոաստղագիտության զարգացման գործում։ ԽՍՀՄ ԳԱ Հատուկ աստղադիտարանն ստեղծվել է Պուլկովոյի աստղադիտարանի աշխատակիցների անմիջական մասնակցությամբ։ Աստղագիտության բնագավառում Պուլկովոյի աստղադիտարանի հաջողությունները կապված են Վ․ Յա․ Ստրուվեի, Ֆ․ Ա․ Բրեդիխինի, Ա․ Ա․ Բեվոպոչսկու, Գ․ Ա․ Տիխովի, Դ․ Դ․ Մաքսուտովի, Ա․ Ա․ Միխայլովի, Օ․ Ա․ Մեվնիկովի և ուրիշների անունների հետ։ 1928-1932 թթ. Վ․ Հ․ Համբարձումյանը Պուլչովոյի աստղադիտարանում եղել է Ա․ Ա․ Բելոպոլսկու ասպիրանտը, այնուհետև՝ աստղադիտարանի գիտնական քարտուղարը։ Ավելի ուշ Պուլկովոյի աստղադիտարանը օգնություն է ցույց տվել Բյուրականի աստղադիտարանի համար բարձրորակ մասնագետներ պատրաստելու գործում։ Այդ կապը հետագայում վերածվեց գիտական համագործակցության։ Աստղադիտարանը հրատարակում է «Տրուդի» «Իզվեստիա»։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png