Սավիլյանո
Քաղաք | ||
---|---|---|
Սավիլյանո | ||
Savigliano | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Գավառ | Կուենո | |
Շրջան | Պիեմոնտ | |
Մակերես | 110,79 կմ² | |
ԲԾՄ | 321 մ | |
Կլիմայի տեսակ | Միջերկրածովյան | |
Խոսվող լեզուներ | Իտալերեն | |
Բնակչություն | 21140 մարդ (2013) | |
Խտություն | 190 մարդ/կմ² | |
Կրոնական կազմ | կաթոլիկություն | |
Ժամային գոտի | UTC+1 | |
Հեռախոսային կոդ | 0172 | |
Փոստային ինդեքս | 12038 | |
Փոստային դասիչ | 12038 | |
Ավտոմոբիլային կոդ | CN | |
Պաշտոնական կայք | comune.savigliano.cn.it | |
| ||
Սավիլյանո (իտալերեն՝ Savigliano), քաղաք Իտալիայի Կունեո գավառում։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքում տեղակայված է մեքենաշինական մեծ գործարան, որ մասնագիտացած է երկաթուղային քարշիչ շարժակազմի և մասնավորապես Pendolino տիպի գնացքների արտադրության բնագավառում։ Նախկինում այդ գործարանը պատկանում էր Ֆիատ (Fiat) կազմակերպությանը, իսկ հիմա այն պատկանում է Ալսթոմ (Alstom) ընկերությանը։
Բացի դրանից, Սավիլյանոյում գործում են գյուղատնտեսական սարքավորումներ արտաղրոդ ֆաբրիկաներ, մետաքսի ֆաբրիկա, շաքարի գործարաններ։
Ամեն տարի քաղաքում կազմակերպվում է գյուղատնտեսական տեխնիկայի տոնավաճառ։
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պիլոս-Նեստոր, Հունաստան (1962)
Մորմանո, Իտալիա (1989)
Վիլա Մարիա, Արգենտինա (2000)
Հայտնի բնիկները[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սանտորե դի Սանտա Ռոսա (1783-1825), իտալացի հեղափոխական, քաղաքագետ և ֆիլելին, զոհվել է Հունաստանի Սֆակտերիա կղզին եգիպտաթուրքական բանակից պաշտպանելու համար մղվող մարտերում։
Քաղաքի հովանավորը համարվում է Սուրբ Սեբաստիանը։
Տարբեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի պատվին է կոչվել (216345) Սավիլյանո աստերոիդը[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|