Վինադիո
Արտաքին տեսք
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Վինադիո | |||
| (իտալ․՝ Vinadio) | |||
| |||
| 44°18′0″N 7°10′0″E / 44.30000°N 7.16667°E | |||
| Երկիր | |||
|---|---|---|---|
| Մարզ | Պիեմոնտ | ||
| Գավառ | Կունեո | ||
| Համայնք | Կունեո | ||
| Մակերես | 182 կմ² | ||
| ԲԾՄ | 904 մ | ||
| Բնակչություն | 806 մարդ (2008) | ||
| Խտություն | 4 մարդ/կմ² | ||
| Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||
| Հեռախոսային կոդ | + 39 0171 | ||
| Փոստային ինդեքս | 12010 | ||
| Փոստային դասիչ | 12010 | ||
| Ավտոմոբիլային կոդ | CN | ||
| Պաշտոնական կայք | comuni-italiani.it/004/248/ | ||
|
| |||
Վինադիո (իտալ․՝ Vinadio)՝ կոմունա Իտալիայում, Պիեմոնտ մարզի Կունեո գավառում։
Բնակչությունը կազմում է 806 մարդ (2008 թվականի տվյալներով)։ Բնակչության խտությունը 28մարդ/կմ²։ Տեղակայված է Իտալիայի հյուսիս-արևմուտքում, Ստուրա գետի հովտում։
Հայտնի է իր Տերմի Վինադիո հանգստավայրով, որը հարուստ է ծծմբաջրածնային աղբյուրներով։ Հայտնի իտալացի դահուկորդուհի Ստեֆանի Բելմոնդոյի հայրենիքն է։
Կոմունայի հովանավորն է համարվում Սուրբ Աստվածածինը (Madonna del Vallone)։ Քաղաքի տոնը նշվում է ապրիլի 7-ին։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալբերտինոյի ամրոցը (1834—1849 թթ.)
- Սուրբ Ֆլորենցիոյի եկեղեցին (XV դար)
- Սուրբ Աննայի սրբավայրը (XVII դար)
- Սուրբ Բերնոլֆի մատուռը
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոմունան հիմնականում ապրում է գյուղատնտեսության և տուրիզմի հաշվին։ Անցյալ դարից զարգացած է դեղաբույսերի մշակումը լիկյորներ պատրաստելու համար։
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վինադիո» հոդվածին։ |
| ||||||

