Պոնտորմո
Պոնտորմո (իսկական անունը՝ Ջակոբո Կարուչի Jacopo Carucci, մայիսի 24, 1494[1], Էմպոլի, Ֆլորենցիա, Տոսկանա, Իտալիա - դեկտեմբերի 31, 1556[2][3] կամ հունվարի 2, 1557[4], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի դքսություն[5]), իտալացի գեղանկարիչ, Ֆլորենցիայի գեղանկարչության դպրոցի ներկայացուցիչ, մաներիզմի հիմնադիրներից մեկը։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]10 տարեկան հասակում, կորցնելով հորը, Պոնտորմոն մեկնել է Ֆլորենցիա, որտեղ անցկացրել է իր ամբողջ կյանքը։ Սովորել է Պիեռո դի Կոզիմոյի և Անդրեա դել Սարտոյի մոտ։ Պոնտորմոյի վաղ աշխատանքների վրա նկատելի է Լեոնարդո դա Վինչիի և Սարտոյի ազդեցությունը (Պոջո ա Կայանոյում Մեդիչիների վիլլայի կամարամահիկի զարդանկարը)։ Ավելի ուշ նրա ստեղծագործության վրա իր ազդեցությունն է ունեցել Դյուրերի փորագրությունների հետ ծանոթությունը։ Պոնտորմոն աստիճանաբար հեռացել է Վերածննդի ավանդույթից։
Նրա նշանավոր գործերն են՝ «Քրիստոսը Էմմաուսում» (1525, Ուֆֆիցի, Ֆլորենցիա), «Մադոննան Սուրբ Հովսեփի և Հովհաննես Մկրտիչի հետ» (Էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ), «Մարիամի և Եղիսաբեթի հանդիպումը» (Սան-Միքելե եկեղեցի, Կարմինյանո, 1528-1530)։
«Իջեցում խաչից»
[խմբագրել | խմբագրել կոդը]Պոնտորմոյի լավագույն աշխատանքներից մեկը «Իջեցում խաչից» ստեղծագործությունն է (1528, Ֆլորենցիա, Սանտա-Ֆելիչիտա[en] եկեղեցի)։ Նկարում բացակայում է տարածական հարաբերությունների հստակությունը, կերպարները մոտ են առաջին պլանին։ Կոմպոզիցիայի ամուր հենարանի բացակայությունն ստեղծում է անկայունության տպավորություն, ընդգծում է զարգացող մաներիզմի առաջին գործերից մեկի դրամատիզմը և լարվածությունը։
Կերպարն արվեստում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նկարչի կյանքին է նվիրված «Պոնտորմո[it]» ֆիլմը (2003, ռեժիսոր Ջովանի Ֆագո, Իտալիա), որի գլխավոր դերում հանդես է գալիս Ջո Մանտենյան։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Սուրբ Հիերոնիմոս», 1525-1530, Աշխարհի թանգարան, Ստորին Սաքսոնիա, Հաննովեր
- «Իջեցում խաչից», 1525-1528, Ալտարական նկար Ֆլորենցիայի Սանտա-Ֆելիչիտա եկեղեցու Կապոնիի կապելլայում
- «Մադոննան նորածնի, Սուրբ Հովսեփի և Հովհաննես Մկրտիչի հետ», շուրջ 1520, Էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ
- «Մարիամի և Եղիսաբեթի հանդիպումը», Սան-Միքելե, Կարմինյանո, 1529
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Swartz A. Open Library — 2007.
- 1 2 Library of Congress Authorities — Library of Congress.
- 1 2 RKDartists (նիդերլ.)
- 1 2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- 1 2 Union List of Artist Names — 2018.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]С. Дзуффи Большой атлас живописи. — М.: Олма-Пресс, 2002. — С. 116,117. — 431 с. — ISBN 5-224-03922-3
- Летта Э. М. Понтормо. Россо Фьорентино [1994]. Пер. с итальянского М. И. Майская. М., 1998.
- Дажина В. Д. Влияние зрелищно-карнавальной и театральной культуры Возрождения на творчество раннего Понтормо // Советское искусствознание `79.1. М. 1980. С. 104-122
- Дажина В. Д. Портретное творчество Понтормо (к проблеме генезиса раннеманьеристического портрета) // История и теория мировой художественной культуры. Вып. 2. Образ человека в литературе и искусстве. М., 1996. С. 150-161.
- Дажина В. Д. Росписи Якопо Понтормо в хоре церкви Сан Лоренцо // Искусство и культура Италии эпохи Возрождения и Просвещения. М., 1997. С. 106-120.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոնտորմո» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Մայիսի 24 ծնունդներ
- 1494 ծնունդներ
- Իտալիայում ծնվածներ
- Դեկտեմբերի 31 մահեր
- 1556 մահեր
- Հունվարի 2 մահեր
- 1557 մահեր
- Ֆլորենցիա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 16-րդ դարի իտալացի նկարիչներ
- Իտալացիներ
- Վերածննդի նկարիչներ
- Իտալացի մաներիստ նկարիչներ
- Իտալացի արվեստագետներ
- Ստեղծագործական կեղծանուններ