Մաքս Մառա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մաքս Մառա
Տեսակբիզնես ձեռնարկություն, անշարժ գույքով ընկերություն, ձեռնարկություն և նորաձևության տուն
Հիմնադրված է1951
ՎայրՌեջիո Էմիլիա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա
ԵրկիրFlag of Italy.svg Իտալիա
Կայքmaxmara.com/en/Home-Page և world.maxmara.com
Max Mara Վիքիպահեստում
Մաքս Մառայի խանութը Հոնկոնգում

Մաքս Մառա, իտալական նորաձևության կազմակերպություն։ Այն պատրաստում է պրեդ-ա-պորտե հագուստ։ Հայտնաբերվել է 1951 թվականին Աչիլ Մառամոտիի (հունվարի 7, 1927 - հունվարի 12 2005) կողմից։ Արդեն 2008 թվականին ընկերությունն ուներ 2,254 խանութ շուրջ 90 երկրներում[1]։ Հովանավորում է «Մաքս Մառա կանացի արվեստի մրցանակ» մրցանակաբաշխությունը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աչիլ Մառամոտին սկսել է դիզայնավորել բարձրակարգ զգեստներ 1947 թվականից սկսած և չորս տարի անց ստեղծեց Մաքս Մառան։ Մառան պարունակում է իր ազգանվան սկիզբը, իսկ Մաքսը վերցված է Քաունթ Մաքսից, ով տեղական կերպար էր՝ միշտ նորաձև հագնված[2]։ Ընկերությունը ընտանեկան կառավարության տակ է և նրանք ցանկանում են պահպանել իրենց ապագա նախագծերը գաղտնի[1]։

Բրենդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքս Մառան ունի 35 պիտակ[2], սակայն կանացի բաժինը մնում է բրենդի կորիզը: Այլ պիտակներից են «Sportmax», «Sportmax Code», «Weekend Max Mara», «Marella», «Pennyblack», «iBlues», «Max & Co» և Մարինա Ռինալդին: Վերջինս՝ ստեղծված 1980 թվականին, անվանակոչված է Աչիլ Մառամոտիի տատիկի անունով[3][4]։

2013 թվականի հուլիսի 17-ին Ջենիֆեր Գարները դարձավ առաջին հայտնի անձև, ով գովազդեց ապրանքանիշը[5][6]։

2013 թվականից սկսած բրենդը սկսեց հայտնվել Vogue, Harper's Bazaar, Elle, W, InStyle, The New York Times և International Herald Tribune ամսագրերի էջերում[6]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աչիլ Մառամոտին ծնվել է 1927 թվականի հունվարի 7-ին Իտալիայի Ռեգգիո էմլիլա քաղաքում։ Իր կրթությունը ստացել է Հռոմում՝ Պարմայի համալսարանի իրավունքի ֆակուլտետում։ Ըստ Ֆորբս ամսագրի 2005 թվականի ամենահարուստ մարդկանց ցանկի տվյալների Մառամոտին ամենահարուստների շարքում էր՝ ունենալով շուրջ 2.1 միլիարդ ամերիկյան դոլար[2]։ Նա արվեստի մեծ հովանավոր էր, ով շատ էր սիրում էքսպրեսիոնիզմը։ Ինչպես նաև ունեցել է մեծ ներդրում իտալական բանկում։

Մահացել է Ալբինեայում՝ 2005 թվականի հունվարի 12-ին։ Մառամոտիի երկու զավակներն ու աղջիկը՝ Լուիջին, Իգնազիոն և Լյուդովիկան հետևեցին հոր ճանապարհը և շարունակեցին բիզնեսը[2]։ Լուիջի Մառամոտին կազմակերպության նախագահն է[7]։

Մահից հետո՝ համաձայն Մառամոտիի կտակի Եվրոպայից Ամերիկա տեղափոխվեց մեծ և կարևոր ժամանակակից արվեստի հավաքածու, որը հանրությանը տրվեց ազատ օգտագործման[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ashworth, Anne (2008), «MaxMara: A store that's always maximally stylish», The Times (London), 2008-03-14, http://women.timesonline.co.uk/tol/life_and_style/women/fashion/article3547053.ece, վերցված է 2008-04-09 
  2. 2,0 2,1 2,2 2,3 Barbieri, Annalisa (2005), «Tycoon who pioneered 'off the peg' designer clothes with his fashion label MaxMara», The Independent (London), 2005-01-24, http://www.independent.co.uk/news/obituaries/achille-maramotti-488030.html, վերցված է 2008-04-09 
  3. History & Philosophy’, Marina Rinaldi.
  4. Annalisa Barbieri, ‘Achille Maramotti’, The Independent, 24 January 2005.
  5. «Mara Executives Still Think She's That Chick from The Hunger Game»։ The Express։ July 17, 2013 
  6. 6,0 6,1 Puente, Maria (16 July 2013)։ «Jennifer Garner is the new face of Max Mara»։ USA Today։ Վերցված է 17 July 2013 
  7. Kaiser, Amanda (5 November 2013)։ «Max Mara Steadfast in Growth Plan»։ WWD։ Վերցված է 6 November 2013 
  8. Collezionemaramotti.org

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]