Jump to content

Ազատագրված Երուսաղեմ (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ազատագրված Երուսաղեմ (այլ կիրառումներ)
Ազատագրված Երուսաղեմ
իտալ.՝ Gerusalemme liberata
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմական
ՀեղինակՏորկվատո Տասսո
ԵրկիրԻտալիա
Բնագիր լեզուիտալերեն
Գրվել է1559-1575
ՏեսարանԵրուսաղեմ
ԿերպարներԳոդֆրուա Բուլյոնցի, Արմիդա, Clorinda?, Թանկրեդ դ'Օտվիլ, Erminia?, Rinaldo?, Olindo?, Carlo?, Ubaldo?, Sophronia?, Sven?, Aladin?, Idraot? և Ismen?
Հրատարակվել է1581
Թվային տարբերակprojekt-gutenberg.org/tasso/jerusalm/jerusalm.html
ՎիքիդարանԱզատագրված Երուսաղեմ
 Gerusalemme liberata

«Ազատագրված Երուսաղեմ» (իտալ.՝ La Gerusalemme liberata), Տորկվատո Տասսոյի ասպետական պոեմը։ Ստեղծագործության հիմքում ընկած են Խաչակրաց առաջին արշավանքի իրադարձությունները Գոտֆրիդ Բուլոնացու գլխավորությամբ, որն ավարտվում է Երուսաղեմի գրավմամբ ու Մերձավոր Արևելքում առաջին քրիստոնեական թագավորության հիմնադրմամբ։ Պոեմը բաղկացած է 20 երգերից, որոնք ունեն տարբեր երկարություններ, ու գրված են ութտողանի տներով։

Ստեղծման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոեմի առաջին ուրվագծերը ի հայտ են եկել մոտավորապես 1559 թվականին, այդ ժամանակ, նա կրում էր «Երուսաղեմ» անվանումը։ 1565 թվականից սկսվում է պոեմի վրա պարբերաբար աշխատանքը, որը շարունակվում է շուրջ տասը տարի։ 1575 թվականին Տասսոն ներկայացնում է իր արդեն ավարտված ստեղծագործությունը իր հովանավոր հերցոգ դ'Էստեին։ Վերջինս, հիացած լինելով, պահանջում է, որ ստեղծագործությունը շտապ լույս ընծայվի, սակայն պոետը, իր նկատմամբ չափազանց պահանջկոտ գտնվելով, ու հոգեկան մեծ ապրումների մեջ լինելով, հրաժարվում է այն տպագրել։ Այդ ընթացքում, «Երուսաղեմ»-ից հատվածներ են տարածվում հոդվածներում. սկսվեցին տպագրվել ծովահենային հրատարակություններ, որոնք լի էին սխալներով, ոչ հստակ նյութերով ու խմբագրական սխալներով։ Վերջապես, Տասսոն, այդ ժամանակ անազատության մեջ լինելով Սուրբ Աննայի հոսպիտալում որպես «մոլեգին ցնորված», թույլատրում է լույս ընծայել պոեմի բնագիր տարբերակը։ 1581 թվականին Պարմայում և Ֆերրարեում լույս են տեսնում առանձին հրատարակությունները, արտացոլելով հեղինակային ազատությունը. ընդ որում Տասսոն փոխում է պոեմի անվանումը, փոխարինելով «Ազատագրված Երուսաղեմը», որի ներքո այն լույս էր տեսել մեկ տարի առաջ ինչ-որ անօրինական հրատարակությունում։

1593 թվականին Տասսոն, նախկինի նման գոհ չլինելով իր ստեղծագործությունից (որը այդ ժամանակ մեծ հեղինակություն էր վայելում), հրատարակում է «Գրաված Երուսաղեմ»-ը (La Gerusalemme conquistata), պոեմի արմատական փոփոխված տարբերակը։ Ընդարձակելով նրա ծավալը ևս 4 երգերով, պոետը մեծ փոփոխություններ է մտցնում ֆաբուլաում ու ստեղծագործության լեզվում, հետևաբար բացառելով ու կատարելագործելով դրվագները, որոնք նրան թվում էին չափազանց բացահայտ կամ դասական էսթետիկայից հեռացվող։ Տասսոն, այդ ժամանակ լինելով պապական պալատում, ձգտում էր մեծացնել պոեմի կրոնական մասը, ինքնակամ քննադատների պահանջներին ենթարկվելով, որոնք նշում էին նրա ստեղծագործության «ոչ քրիստոնեկան ոգու» առկայությունը։ Չնայած հեղինակի ամբողջ ուժերին (անգամ պոեմի նոր «անալոգային» տարբերակը գրելուց հետո), այս տարբերակը արհամարհվում է ինչպես ընթերցողների, այնպես էլ հետագայում քննադատություներ անող քննադատների կողմից։

Ստեղծագործության պատմական մասը դա Երուսաղեմի գրավումն է Խաչակրաց առաջին արշավանքի ժամանակ։ Ընդ որում գործողությունները զարգանում են հերոսական տարեգրության ու ասպետական պոեմի օրենքներով։

Արխանգել Գավրիիլը ասպետ Գոտֆրիդ Բուլոնացուն հայտարարում է Աստծու կամքը, ով բարկացած է նրանով, որ Աստծո Գերեզմանը մինչև հիմա գտնվում է անհավատների ձեռքում։ Գոտֆրիդը պարտավոր է գլխավորել խաչակրաց բանակը ու ազատագրել Երուսաղեմը։ Այդ նորությունը խաչակիրների մոտ առաջացնում է զայրույթ, քանի որ շատերն են գերազանցում Գոտֆրիդին սերնդի հայտնիությամբ ու մարտի դաշտում արիությամբ։ Սակայն Պյոտր Պուստիննիկը, ով մարտիկների մոտ հարգված էր իր խելացիության համար, կոչ է անում նրանց ընդունել նոր առաջնորդին, և հաջորդ առավոտյան զորքը, որը կազմված էր քրիստոնեական աշխարհի լավագույն ասպետներից, ճանապարհվում է Երուսաղեմի պարիսպների մոտ։

Զորքի մոտեցման լուրը սարսափ է առաջացնում Արևելքի կառավարիչների մոտ։ Եգիպտոսի ցարը փորձում է ազատվել խաչակիրներից։ Նրա վասսալը՝ Երուսաղեմի կառավարիչ Ալադինը՝ քրիստոնյաների դաժան հալածող է (որի նախատիպը համարվում է Սալադինը, ով ապրել է հարյուրամյակներ առաջ), իր շուրջ է համախմբում իսլամական աշխարհի լավագույն ռազմիկներին ու որոշում է պաշտպանել քաղաքը։ Առաջին հարձակման ժամանակ մուսուլմա-հսկաների մեջ տարբերվում են չերքեզ-հսկա Արգանտը և ռազմուհի-կույս Կլորինդան, իսկ քրիստոնյա մարտիկների մեջ՝ ինքը՝ Գոտֆրիդը, Տանկրեդը և Ռինալդոն՝ «իտալական հողերի որդին»։ Արդեն հասնելով քաղաքի պարիսպներին, խաչակիրների առաջնորդը դադարեցնում է հարձակումը, զգալով, որ դեռևս քաղաքի գրավման ժամանակը չէ։

  • Ռինալդո (չշփոթել «Մոլեգին Ռոլանդ»-ում ավելի վաղ հիշատակվող Ռինալդոյի հետ. նրա քույր Բրադամանտայի հաջորդը)
  • Արմիդա
  • Տանկրեդ Տարենտացի — իրական պատմական դեմք
  • Կլորինդա
  • Էրմինիա — սարակինոսյան ցարի դուստրը, որը սիրահարվում է քրիստոնյա ասպետի։ Որոշելով, որ նա վիրովոր է, Էրմինիան ուղևորվում է նրան գտնելու, հագնելով ռազմուհի-կույս Կլորինդայի զենքն ու զրահը։ Ճանապարհին նա հանդիպում է խաշնարածին ու նրա որդիներին՝ զամբյուղներ հյուսողներին, որոնք նրան պարուրում են հովվերգական ձեռագիրների ուրախությամբ (բարոկկո ոճի նկարիչների մասնակի սյուժե)։

Պոեմի Կլորինդայի պատվին անվանվել է (282) Կլորինդա աստերոիդը, որը հայտնաբերվել է 1889 թվականին։

Արմիդայի պատվին անվանվել է (514) Արմիդա աստերոիդը, որը հայտնաբերվել է 1903 թվականին։

Էրմինիայի պատվին անվանվել է (705) Էրմինիա աստերոիդը, որը հայտնաբերվել է 1910 թվականին։

Երաժշտության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասսոյի պոեմին հաճախ են անդրադաձել կոմպոզիտորներ ու լիբրետիստներ։ Կ. Մոնտեվերդիին է պատկանում թատերականացված գովերգ «Տանկրեդայի ու Կլորինդայի պայքարը» (առաջին կատարումը 1624 թվականին)։ Պոեմը հիմք է հանդիսացել բարկայի ու դասական օպերաների լիբրետոների, որոնց շարքերում են Մ. Ռոսիի «Էրմիանիան Հորդանանում» (պրեմիերան 1633 թվական), Ժ. Բ. Լյուլիի «Արմիդա»-ն (Ֆ. Կիոյի լիբերտոն, 1686 թվական), Գ. Ֆ. Հենդելի «Ռինալդո»-ն (Դ. Ռոսիի լիբրետոն, 1711 թվական), Ա.Սալյերիի «Արմիդա»-ն (Մ. Կոլտելինիի լիբրետոն, 1771 թվական), Կ. Վ. Գլյուկի նույնանուն օպերան (1777 թվական), ինչպես նաև Դ. Չիմարոզի օպերան (1777 թվական), Յ. Գայդանի (1784 թվական) և այլ շատ կոմպոզիտորների համար։

Նկարչությունում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նիկոլա Պուսենի «Տանկրեդա և Արմինիա» կտավը (1649)

Ռինալդոյի ու Արմիդայի սյուժեները հայտնի են եղել XVII-XVIII դարերի իտալական ու ֆրանսիական նկարիչների մոտ, նրանք նկարված են Նիկոլա Պուսենի, Անտոնիս վան Դեյքի, Ֆրանսուա Բուշեի, Պյեր Անրի դե Վալանսյենի ու այլոց կտավներում։

  • Արմիդան և քնած Ռինալդոն;
  • Ռինալդոյի հափշտակումը;
  • Զինվորները Արմիդայի այգում;
  • Ռինալդո ու Արմիդա;
  • Լքված Արմիդա

Էկրանավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Ազատագրված Երուսաղեմ» (1911), Անրիկո Գուացոնիի ֆիլմը
  • «Ազատագրված Երուսաղեմ» (1913), Անրիկո Գուացոնիի ֆիլմը
  • «Ազատագրված Երուսաղեմ» (1918), Անրիկո Գուացոնիի ֆիլմը
  • «Ազատագրված Երուսաղեմ» (1958), Կառլո Լյուդովիկո Բրագալյայի ֆիլմը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազատագրված Երուսաղեմ (վեպ)» հոդվածին։