Իտալական թագավորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Իտալական թագավորություն
Դրոշ Զինանշան
Flag of the Napoleonic Kingdom of Italy.svg Italia,1806.(TZ).jpg

ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/Իտալիայի թագավորություն
Հիմնադրված էմարտի 17, 1805 թ.
Պաշտոնական լեզուիտալերեն

Իտալական թագավորություն (իտալ.՝ Regno d'Italia, իտալ.՝ Regno Italico), 1805 թվականի մարտի 17-ին Իտալիայի նախագահ Նապոլեոն I հրամանով ստեղծվեց Իտալիայի թագավորություն: Նոր ձևավորված Իտալիայի թագավորությունում Նապոլեոնը ստացավ արքայի, իսկ նրա որդեգիր Եվգենի Բոհարնեն՝ փոխարքայի տիտղոսը: 1805 թվականի մայիսի 26-ին Միլանի եկեղեցում[1] Նապոլեոնը թագադրվեց Լոմբարդիայի Երկաթյա թագով: Թագավորությունն իր մեջ ներառում էր Լոմբարդիան, Վենետիկը, Մոդենյան հերցոգությունը, Պապական մարզի մի մասը (Անկոնան, որը մնացել էր Հռոմի իրավասության ներքո և Ֆրանսիական կայսրությունը գրավել էր) Սարդինական թագավորության մի մասը, Տրենտինո-Ալտո-Ադիջեն:

1805-1809 թվականներին Իտալական թագավորությունը ընդգրկում էր նաև Իստրիան, Դալմացիան և Կոտորը: Այս տարածքները 1809 թվականին ընդգրկվեցին Իլլիրական պրովինցիայի կազմի մեջ:

Փաստացի, Իտալական թագավորությունը գտնվում էր Ֆրանսիական թագավորության ազդեցության ներքո և օգտագործվում էր ռեսուրսների ձեռքբերման, ինչպես նաև որպես պլացդարմ՝ ընդդեմ Ավստրիական կայսրության՝ պատերազմների ժամանակ:

Նապոլեոն I-ի՝ իշխանությունից հրաժարվելուց հետո, Եվգենի Բոհարնեն փորձեց թագադրվել, սակայն թագավորական Սենատում ընդդիմությունը ապստամբություն բարձրացրեց (1814 թվականի ապրիլի 20) և խափանեց նրա ծրագրերը: Սենատը Եվգենի Բոհարնեին հանձնեցին Միլանը գրաված ավստրիացիներին:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ֆրանսիական կայսրության ձևավորումից հետո Նապոլեոնը Իտալական հանրապետությունը վերակազմավորեց թագավորության: Մայրաքաղաքը Միլանն էր՝ Լանգոբարդիայի թագավորության նախկին մայրաքաղաքը: Նապոլեոնը միառժամանակ և՛ Ֆրանսիայի կայսր էր, և՛ Իտալիայի թագավորը: Նրա որդեգրած տղան՝ Եվգենի Բոհարնեն, դարձավ փոխթագավոր, իսկ 1807 թվականին գահաժառանգ: Կապված 1812 թվականի ռուսական արշավանքում տարած Նապոլեոնի պարտության հետ փոխթագավոր Բոհարնեն դարձավ Իտալիայի փաստացի կառավարիչը և 1813-1814 թվականների պատերազմի ժամանակ դաշնակցային հարաբերություններ ուներ Ֆրանսիայի հետ: Սակայն 1814 թվականի Փարիզյան պայմանագրով և Վիեննայի վեհաժողովով նախապատերազմյան սահմանների վերականգնումով Իտալիայի թագավորությունը վերացվեց:

Տարածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ընթացքում Նապոլեոնը Իտալիայի թագավորության կազմից անջատեց Հյուսիսարևմտյան Իտալիայի մեծ մասը՝ Պիեմոնտը, Լիգուրիան, Պարման և ֆրանսիական կայսրությանը ենթարկեց Իտալիայի կենտրոնական շրջանները (Ֆլորենցիա, Պապական մարզ):

Իտալիայի թագավորության կազմում ներառված էին Հյուսիսային Իտալիայում գտնվող նախկին ավստրիական տարածքների մեծ մասը: 1805 թվականի դեկտեմբերին Ավստրիական կայսրությունը ստիպված էր Իտալիայի թագավորությանը զիջել Վենետիկը, Դալմաթիան և Իստրիան: 1807 և 1808 թվականների ընթացքում Պապական մարզը և Տոսկանան միացան Ֆրանսիային: Աշխարհիկացված եկեղեցական պետության մի մասը նույնպես ընդգրկվեց Իտալիայի թագավորության կազմում:

Ավստրիայի դեմ տարած հերթական հաղթանակից հետո միացվեց Հարավային Տիրոլը: Սակայն Դալմաթիան և Իստրիան 1809 թվականին դարձան ֆրանսիական Իլլիրական պրովինցիայի մի մասը:

Իտալական թագավորության բնակչությունը 1810 թվականին կազմում էր մոտ 6 մլն մարդ: Հայտնի քաղաքներ էին Միլանը, Վենետիկը, Անկոնան, Բոլոնյան:

Բանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալական թագավորական բանակի գլխավոր հրամանատարն էր փոխթագավորը: Նա մասնակցել էր Նապոլեոնի արշավանքներին: Ընդհանուր առմամբ բանակի կազմում կար 218 հազար զինվոր[2][3]:

Իտալական թագավորության բանակը բաղկացած էր հետևյալ զորատեսակներից.

  • Հետևակ
  • Գծային հետևակ (7 գունդ)
  • Թեթև հետևակ (4 գունդ)
  • Թագավորական գվարդիա (6 ջոկատ)
  • Հեծելազոր
  • Թեթև հեծալազոր
  • Թագավորական գվարդիա

Իտալիայի թագավորության բանակը իր գոյության ընթացքում դաշնակցել է Նապոլեոն Բոնապարտի հետ: Ավելի քան 80 000 իտալացիներ ռուսական արշավանքի ժամանակ կռվում էին Նապոլեոնի կողմից, բայց նրանցից միայն 50 000-ն էր ծառայում Իտալիայի թագավորության և Նեապոլի թագավորության բանակում: Նապոլեոն Բոնապարտի ռուսական արշավանքի արդյունքում իտալացիների մեծամասնությունը չվերադարձավ Իտալիա:

Տնտեսություն և ներքին քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիայի թագավորության տնտեսության բարեփոխման քաղաքականությունը իրականություն դարձրեց Նապոլեոն Բոնապարտը: 1806-1810 թվականների ընթացքում Քաղաքացիական օրենսգրքին ավելացան այլ ֆրանսիական օրենքներ: Այդ բարեփոխումների արդյունքում Քաղաքացիական օրենսգիրքը երկու թագավորություններում դարձավ միասնական: Բացի դրանից, Նապոլեոնը արդիականացրեց Իտալական թագավորության կառավարումը և վերացրեց հոգևորականության արտոնությունները: Հարկադիր աշխատանքը և ստրկությունը վերացվեցին առանց փոխատուցման:

Շատ առումներով Իտալական թագավորությունը զարգանում էր:

Այնուամենայնիվ, երկիրը լիովին գտնվում էր Ֆրանսիայի ազդեցության ներքո: Նրանց քաղաքական և քաղաքացիական իրավունքները սահմանափակվում էին: 1805 թվականին օրենսդիր ժողովը համարձակվեց նվազեցնել հարկը, ինչի համար էլ այն մեկընդմիշտ լուծարվեց:

Միևնույն ժամանակ, երկրի տնտեսությունը գտնվում էր Նապոլեոնի տնտեսական ազդեցության ոլորտում, որը հատկապես արտահայտվում էր մայրցամաքային քաղաքականությունում: Մայրցամաքային շրջափակման արդյունքում անգլիական ապրանքները չէին թույլատրվում ներկրել Իտալական թահավորություն: Մյուս կողմից ֆրանսիական ապրանքների համար գործում էր հատուկ սակագներ: Մայրցամաքային համակարգը գործում էր այնպիսի ոլորտներում ինչպիսիք են՝ կտավատի արտադրությունը, զենքի համար անհրաժեշտ երկաթի արտահանումը:

Ընդհանուր առմամբ, նշված ժամանակաշրջանը բարենապաստ արդեցություն ունեցավ իտալական բուրժուազիայի հետագա զարգացման համար: Հատկապես զարգացավ գյուղատնտեսությունը:

Նապոլեոնի ժամանակներում Իտալական թագավորությունը դարձավ ագրարային գաղութ, որը իր մետրոպոլին էր վաճառում իտալական մթերքներ՝ ցածր սակագներով: Իտալական պանիրը, բանջարեղենը և այլ գյուղմթերքներ վաճառվում էին ցածր գներով: Իտալական արտադրանքը վաճառվում էր ինչպես Իտակալան թագավորությունում, այնպես էլ Ֆրանսիական թագավորությունում: Նապոելոնի անգլիական շրջափակման արդյունքում իտալական ապրանքները հիմնականում ներմուծվում էր Ֆրանսիա: Մայրցամաքային շրջափակման արդյունքում Իտալիան զրկվեց շաքարավազի, ծխախոտի, ներկերի ներկրումից Անգլիա:

Պաշտոնապես Իտալիան ֆրանսիական թագավորությանը վճարում էր հետևյալ հարկը՝ թագավորական եկամտի ամբողջ քառորդ մասը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Desmond Gregory, Napoleon's Italy (2001)
  2. Scott Sir Walter (1843)։ Life of Napoleon Buonaparte: Vol.4։ Edinburgh 
  3. Thiers Adolphe (1856)։ History of the consulate and the empire of France under Napoleon: Vol.13։ London 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • David G. Chandler. The Campaigns of Napoleon. New York: Simon & Schuster, 1995. ISBN 0-02-523660-1.
  • Mario Fratesi. Il Principe e il Papa. L'Appannaggio Beauharnais e lo Stato Pontificio, Editore Comune di Camerata Picena, 2004.
  • Тарле Е. В. Экономическая жизнь королевства Италии в царствование Наполеона 1-го // Тарле Е. В. Соч. В 12 тт. Т. 4. — М.: Изд-во АН СССР, 1958. — С. 11-314.