Ջո Պոնտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջո Պոնտի
իտալ.՝ Gio Ponti
Ծնվել էնոյեմբերի 18, 1891(1891-11-18)[1][2][3][…]
ԾննդավայրՄիլան, Իտալիայի թագավորություն[4]
Մահացել էսեպտեմբերի 16, 1979(1979-09-16)[1][2][3][…] (87 տարեկան)
Վախճանի վայրՄիլան, Իտալիա
ԿրթությունՄիլանի պոլիտեխնիկական համալսարան
ԱշխատավայրՄիլանի պոլիտեխնիկական համալսարան և Faculty of Architecture and Urbanism of the University of São Paulo?[5]
Ուշագրավ աշխատանքներTorre Branca?, Պիրելի աշտարակ և Q117206419?
Պարգևներ
Վասայի շքանշան
 Gio Ponti Վիքիպահեստում

Ջո Պոնտի իտալ.՝ Giò Ponti, լրիվ անունը` Ջովանի Պոնտի, նոյեմբերի 18, 1891(1891-11-18)[1][2][3][…], Միլան, Իտալիայի թագավորություն[4] - սեպտեմբերի 16, 1979(1979-09-16)[1][2][3][…], Միլան, Իտալիա), իտալացի ճարտարապետ, դիզայներ, հրապարակախոս։ Պոնտին 20-րդ դարի Իտալիայի ճարտարապետական վերածնունդի հիմնական մասերից է եղել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջովանի Պոնտին ծնվել է 1891 թ. Միլանում։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նա մասնակցել է ճակատամարտերի և ստացել է կապիտանի կոչում։ 1921 թ. Պոնտին ավարտել է Միլանի պոլիտեխնիկական համալսարանի ճարտարապետական ֆակուլտետը։ Նույն տարում ավարտականը ամուսնացել է Ջուլիա Վիմերկատիի հետ, նրանք ունեցել են 4 երեխա և 8 թոռ։

Պրոֆեսիոնալ գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանն ավարտելուց հետո Պոնտին բացեց իր առաջին ճարատապետական-դիզայներական բյուրոն Մինո Ֆիոչիի և Էմիլիո Լանչինի հետ միասին։ Վերջինիս հետ ավելի ուշ ստեղծեց Studio Ponti e Lancia-ն։ 1920-ական թվականներին Պոնտին ակտիվորեն համագործակցում էր նկարիչների Նովեչենտո խմբի հետ։ Այդ տարիներին ճարտարապետը աշխատում է Via Randaccio Միլանում (1925), Bouilhet villa (1926), Casa Rasini բնակարանի և Միլանում Domus Julia-Domus Fausta համալիրի (1930) նախագծերի վրա։

1933 թ. Պոնտին ավարտեց Լանչիայի հետ համագործակցությունը և բացեց Studio Ponti-Fornaroli-Soncini-ն ինժեներներ Անտոնիո Ֆորնարոլիի և Էուջենիո Սոնչինչչ հետ միասին։ Նրանց առաջին մեծ խատվերը եղավ Մոնտեկատանի քիմիական ընկերության գրասենյակը` կառուցված 1936 թ., իսկ դրան հաջորդեցին Fiat գրասենյակները Պատուիի հմալասարանը, որը Պոնտին իր զեռքերով զարդարեց որմնաքանդակներով։

1950 թ. Պոնտին Պիեր Լուիջի Ներվիի և Արտուրո Դանուսոյի հետ միասին Պիրելիի աշտարակը կառուցելու պատվեր ստացավ։ Աշտարակը դարձավ առաջին երկնաքերը Միլանում։ Կառուցումը սկսվեց 1956 թ.:

1951 թ. ճարտարապետը նախագծեց գրասենյակ «IINA l’Istituto Nazionale per le Assicurazione» ընկերության համար։ Պոնտին սկսեց համագործակցել Ալբերտո Ռոսելիի հետ, իսկ նրա մահից հետո համագործակցեց Ֆորնարոլիի հետ։

Պիրելիի աշտարակի կառուցումից հետո Պոնտին սկսեց պատվերներ ընդունել աշխարհի բոլոր ծայրերից` Կարակաս, Բաղդադ, Հոնգ Կոնգ, Էյնդհովեն և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Gio Ponti (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 4,2 Понти Джо // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. Santos L. R. d. Os professores de projeto da FAU-USP (1948-2018)(բրազիլական պորտուգալերեն): esboços para a construção de um centro de memória — 2018. — P. 96. — 478 p. — doi:10.11606/D.16.2018.TDE-18092018-163855