Էլբա (կղզի)
Jump to navigation
Jump to search
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էլբա (այլ կիրառումներ)
![]() | ||
Երկիր | ![]() | |
Կղզեխումբ | Տոսկանյան արշիպելագ | |
Մակերես | 223 կմ2 | |
Ամենաբարձր կետը | 1019 մ | |
Բնակչություն (2007) | 31 059 մարդ | |
Բնակչության խտությունը | 139,278 մարդ/կմ2 | |
![]() ![]() | ||
![]() |
Էլբա (իտալ.՝ Elba, լատ.՝ Ilva), կղզի Տիրենյան ծովի հյուսիսում։ Մտնում է Իտալիայի կազմի մեջ։ Ապենինյան թերակղզուց անջատված է Պիոմբինոյի նեղուցով (լայնությունը 12 կմ)։ Տարածությունը 223 կմ2 է, բարձրությունը՝ մինչև 1019 մ։ Հիմնական նավահանգիստն է Պորտֆերայոն։ 1814 թվականին Էլբա կղզի է աքսորվել Նապոլեոն Բոնապարտը, սակայն 9 ամիս և 21 օր կղզում մնալուց հետո նա փախել է այնտեղից և վերադարձել Ֆրանսիա։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հին հունական անվանումը եղել է Athalia՝ «պայծառ, փայլուն»։ Լատիներեն կոչվել է Իլվա, այստեղից էլ՝ Էլբա[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»
|